Ֆրանսիայի հրապարակի /Օպերայի հարևանությամբ հրապարակն է/ շրջապատող սրճարաններից մեկում առավոտյան տասի կողմերը նստած սուրճ էի խմում: Անգործությունից, թե մասնագիտությամբ պայմանավորված հետաքրքրությունից հետևում էի շրջապատումս ինչ է կատարվում: Ու հիմա կպատմեմ այսպես ասած գայիշնիկների ու ոչ միայն` մի քանի բոցեր: Շատ ակտիվ բոլորին կանգնացնում էին` չգիտեմ ռեյդ էր, թե ինչ: Մի հատ Պոռշե Կայեն կանգնացրին, մեջից դուրս եկավ մի հատ էսօրվա լեզվով ասած սծիլնի հագնված տղա` ինչը շատ զարմանալի ա էտ ավտոմեքենայի տիրոջ պարագայում: Միանգամից հանեց բոլոր փաստաթղթերը տվեց ու սկսեց համոզել գայիշնիկին, որ` լավ էլի մի գրի: Էս գայիշնիկը ասում ա` արդեն գրել եմ, ասում ա ` լավ էլի մի գրի: Էս ասում ա չեմ կարա` խախտում ես արել, էս վարորդը ինչ ասի, որ լավ լինի ..”կապիտան ջան, չէի հասցրել խախտումը անեի արդեն կանգնացրիր”:
Մյուսը մի հատ սևացրած շուշեքով ջորի էր, ծյունինգ արած /թե ջորու ծյունինգը, որն ա նույննա, որ էշի վրա ձիու թամբ դնես/ մեջից իջավ մի հատ սպարտիվնիով /իր ա լեզվով ասած/ ու կոշիկներով ջահել, չթրաշված, մազերը զրոյի տակ կտրած-բախտը ուղիղ գծող բացած տղա: Գայիշնիկը ասում ա, թե ինչ խախտում ա արել, էս նայեց-նայեց ու ասեց. “ձյաձ ջան տենում ես սպարտիվնիով բանով դուս եմ եկել, հիմա ես քեզ որտեղից փող տամ”: Ասում ա ինձ չես տալիս, կգնաս տուգանքը կմուծես: Ասում ա` “կաստըմիս ջեբն ա փողը, կաստում շլվարս էլ տվի ընգերոջս ծնունդ էր գնում` փողը մեջն ա”:
Էն մյուսը մի հատ տռոյկա ԲիԷմԴաբլյու էր: Մեջը լիքը մարդ, վարորդը ջահել տղա էր, իր ա էրեխեքի, կնոջ ու երևի ընկերոջ հետ: Կանգնացրեց էս գային: Մեջից սաղով ու բարուրի էրեխեն ձեռը մայրիկը իջան: Էս գայիշնիկը նայեց նայեց , ասում ա ` “հլը մի հատ ընտանյոք հանդերձ նստեք ավտոմեքենան, ընտանեկան խորհրդի նիստ չի”:
Posted on July 9, 2011
0