Ինչ կլինի, եթե հենց հիմա թողնեք ծխելը. 8 փոփոխություն ձեր օրգանիզմում

Այն, որ ծխելուց ու դրա արդյունքում առաջացած հիվանդություններից, մահացության ցուցանիշը առաջին տեղում է աշխարհում արդեն վաղուց չի մտահոգում ու ետ չի կանգնեցնում ոչ մի ծխամոլի: Եթե ցանկանում եք ծխել, ապա արեք դա հենց հիմա, բայց մի կրկնեք այլևս երբեք: Որովհետև այն, ինչ կլինի վերջին ծխախոտը ծխելուց 20 րոպե հետո կփոխի ձեր կյանքը, կյանքի որակը և ամենակարևորը` ինքնազգացողությունն ու առողջական վիճակը: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 8 բան, որ կփոխվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը: Շարունակությունը կարդացեք այստեղ

Advertisements

5 բան, որ կօգնի խուսափել սրտանոթային հիվանդություններից

Սրտանոթային համակարագի հիվանդությունները շարունակում են մնալ ամենատարածվածը աշխարհում:  Դրանց բուժման ու վիրահատությունների վրա մարդկությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում յուրաքանչյուր տարի: Սակայն բացի դեղամիջոցներից ու վիրահատություններից կան նաև այլ միջոցներ, որոնցով դուք կարող եք կանխարգելել կամ առնվազն թույլ չտալ, որպեսզի սրտանոթային հիվանդությունները զարգանան: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 5 միջոց սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու կամ դրանց զարգացումը կանխելու համար: Շարունակությունը կարդացեք ԱՅՍՏԵՂ

2012-Ը ԻՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ՜ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԷՐ

Նոր Տարին իմ ամենանախընտրելի տոնն է: Մի տեսակ ամբողջություն կա այդ արարողության մեջ, մի տեսակ միասնականության զգացում, մի տեսակ  մտածելու տոն է ու ոչ միայն տոնելու: Նոր տարվա գիշերն էլ  տարբեր է՝ խորհրդավոր՝ իր հրաշքների նախատրամադրվածությամբ ու սպասումով, ոգևորող, որովհետև այդ նույն ժամին միլիոնավոր մարդիկ նույն բանն են անում. իրար ցանկանում են երջանկություն, առողջություն, հաջողություններ՝ դրական էներգիայի մի հսկա ծավալ գնում է տիեզերք, իսկ էներգիան երբեք չի վերանում այն վերաձևավորվում է ինչ-որ այլ բանի գուցե, բայց վերադառնում է: Այդ գիշեր միաժամանակ ամենաուրախն է ու միաժամանակ ամենատխուրը.դե ուրախ է, որովհետև ընտանիքիդ հետ ես դիմավորում, նվերներ ես անում ու ստանում, նայում ես մորդ աչքերի մեջ, որ սպասումով լի է: Սպասումով, որ  այս տարին քեզ համար պետք է ավելի լավը լինի /միայն դա ամեն ինչ արժե/, հետո ընկերներիդ հետ ամբողջ գիշեր անցկացնում ես որևէ ակումբում կամ ռեստորանում կամ ինչ-որ մեկի բնակարանում՝ հավաքվում ու տժժում եք սիրած թռեքերի, նախընտրած երգերի ու մեծ քանակությամբ տարբեր ամենաթունդից մինչև ամենաթույլ խմիչքների ուղեկցությամբ: Պարում ես ինքնամոռաց ու մոռանում ես, որ կյանքը երգ ու պար չէ:

 

ԵՐԲ ՏԻԵԶԵՐՔԸ ՏԱՐՎԱ ԲԵՌՈՎ ԻՋՆՈՒՄ Է

Առավոտյան ժամը 10-ին, երբ ավարտվում է ամեն ինչ, դուրս ես գալիս ու զգում ես մաքուր սառը ձմեռային- տոնական օդը, կամաց-կամաց ետ ես գալիս ու սկսում ես մտածել այն մասին, թե ինչ չես արել, ինչես կորցրել, ինչը բացթողել, ում հետ ես վատ վարվել, ում լավը արել, չնայած արժանի չէր, ում հիասթափեցրել, ում ոգևորել ու ներշնչել, ում երջանկացրել, ում ցավ պատճառել, ումից ներողություն խնդրել և ում ծեծել, որովհետև ինքը քեզանից ներողություն չխնդրեց..ու կյանքդ հոսում է մեկ տարվա կտրվածքով..տհաճություններից մինչև հաճելի պահեր, բացթողումներից մինչև ձեռքբերումներ, անհաջողություններից մինչև այն պահերը, որ եթե թատրոն լիներ կգոռայիր ԲԻ՜՜՜Ս: Ու այս բազմազան ներկապնակի մեջ շատ թախիծ կա ու շատ հաղթանակներ: Հենց այդպես քայլում էի ու ամփոփեցի տարիս: Իմ կյանքի ամենաբաղձալի բանը միշտ եղել է ճամփորդելը: Այս տարի հասցրեցի լինել Ճապոնիա, Վիետնամ, Ռումինիա, Լիբանան, Թուրքմենստան, Ռուսաստան, Վրաստան:  Բազմաթիվ աննկարագրելի տպավորություններով:

 

ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՌԻԿ ԱՐՄՆՅՈՒԶՈՒՄ, ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՎ

Աշխատանքում հասցրեցի նոր հաղորդաշար սկսել, հասցրեցի գործընկերներիս հետ ու շնորհիվ մի քիչ կայացնել Բրիֆինգ հաղորդումը: Այն նման է արդեն ոտքի կանգնած երեխայի, որ չոչը փոխարինել է մի քիչ անփույթ, ոչ հաստատուն քայլվածքով: Քանի որ կյանքիս մի մեծ մասը աշխատանքին է նվիրված, երբեմն էլ ամբողջը ապա մի մեծ մաս ես իրան կնվիրեմ տեքստում:  Հասցրեցի սերտել որոշ նրբություններ, անել այն ինչ սիրում եմ ու դա անել մի քիչ ավելի պրոֆեսիոնալ. Անկախ իմ աննախադեպ փոփոխական տրամադրություններից, ներքին պատերազմներից, անձնական դրամաներից ու աշխատանքային անհարամարություններից: Հիմնականում արեցի այն ինչ կարող էի, երբեմն այն, ինչ թվում էր, որ չեմ կարող, հաճախ ավելի պակաս քան կարող էի: Այս տարի ինձ հաջողվեց իմ մոդելավորած կյանքի մի մասը իրականացնել, ինձանից անկախ ու կարելի է ասել ինձանից անկապ: Այս տարի ես հասկացա, որ ես ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, չնայած տարվա ընթացքում հակառակում համոզվելու առիթներ թվում էր ավելի շատ էին ու սա այն բացթողումների շարքից է: Այն պրոֆեսիոնալիզմի պակասից, երբ անձնական դրամաներն ու ներքին պատերազմները մթագնում են պրոֆեիսոնալ աշխատանքի հմտությունները:  Փոքր ժաանակ երեք բան էի ուզում դառնալ՝ գրող, ճանապարհորդ ու երրորդը ուզում էի ամեն ինչի կենտրոնում լինել, իմանալ ինչ կա փակ դռների ետևում: Ես հասկացա, որ ես հիմա անում եմ այն, ինչի մասին ես երազում էի՝ գուցե մի փոքր այլ տրանսֆորմացիաներով, բայց անարդար կլինի ասել, որ այդ երեքը ես չեմ ստանում ու անում իմ աշխատանքի ընթացքում: Այս տարի ինձ բազմաթիվ հնարավորություններ տրվեցին, դրանց մեծ մասից օգտվեցի, մի մասը չհասկացա, երրորդը՝ օգտագործեցի ոչ նպատակային: Բայց կյանքում հաջողակ են նրանք, ում այդ հնարավորությունը տրվում է ու նրանք, ովքեր այն օգտագործում են: Առաջինը ամենակարևորն է, բայց առանց երկրորդի այն ոչինչ է: Ես փորձեցի օգտագործել ու տալ ու վերցնել այդ հնարավորությունից ինչքան կարող էի, երբեմն մինչև վերջին նյարդային բջիջների հաշվին, երբեմն՝ այո, ավելին էլ կարող էի: Բայց չի բացառվում, որ հենց այդտեղ է ճանապարհ անցնելու գաղտնիքը, գուցե հենց սխալվելն է այն հնարավորությունը, որից հետո դու մեխանիզատորից դառնում ես ստեղծագործող ու մտածող մարդ: Իհարկե, ամեն ինչ չստացվեց, իհարկե, ժուռնալիստի գործի ու մասնագիտության, իսկ իրականում՝ ապրելակերպի ու բնավորության, վայրիվերումները կարող են դառնալ ճակատագրական, բառը՝ անբեկանելի, խոսքը՝ որոշիչ: Բայց այն իր բնույթով հենց դրա համար էլ տարբեր է, տարբեր է, որովհետև այն ինչ դու կարող ես անել, քեզանից չեն կարող խլել, լավագույն դեպքում նմանակել , արտատպել, գաղափարը գողանալ, որը հաճախ կապկելու նման մի բան է դառնում: 2012-ը իմ մասնագիտական կյանքում բացառիկ հնարավորությունների, բացառիկ ձեռքբերումների ու բացառիկ անկումների տարի էր: Իսկ ինչպես գիտեք, ժուռնալիստիկայում բացառիկ ամեն ինչը ռեպորտաժից մինչև հարցազրույց ամենագնահատելին է:

 

ԻՆՁ ԿՆԱԽԱՆՁԵԻՆ ՌՈՄԵՈՆ ՈՒ ՋՈՒԼԻԵՏԸ

Անձնական…դե հենց դրա համար էլ անձնական է, որ չխոսես այդ մասին: Այս տարի ես ես վերջապես 4 տարի սպասելուց հետո իմ կողքին ունեցա այն մարդուն, ում սիրում էի 4 տարի: Ու կյանքը միշտ այդպիսին է, այն ինչ ունենում ես չես գնահատում. ես գնահատեցի, երբեմն թերագնահատեցի, երբեմն սխալ էի, երբեմն ճիշտ, երբեմն կոպիտ, երբեմն չափից ավելի մեղմ, երբեմն խաբեցի ինքս ինձ, երբեմն դիմացինիս, երբեմն էլ խաբվեցի: Համենայդեպս,նա, ով 3 տարի ինձ հետ էր տարին 3 ամիս, այս տարի 2012-ին, իմ կողքին էր տարին 12 ամիս, օրը 12 ժամ:Ու չեմ ափսոսում ոչ սպասումիս, ոչ տվածիս, ոչ վերցրածիս, ոչ չարածիս, ոչ էլ արածիս համար: Մի պարզ պատճառով ես երջանիկ եմ զգացել ու չգնահատել երջանկությունը նշանակում է դատապարտել քեզ այլևս երջանիկ չլինելուն:  Այս ամենի մեջ ինչ-որ ճակատագրական բան կար, ինչ-որ բան, որ ինձ ապացուցեց, որ իսկական սեր կա ու ես կարող եմ իսկապես սիրել: Սիրել վերջին անգամ..կամ գուցե ինչպես վերջին անգամ: Այս տարի իմ կյանքը այդ առումով կինոնկար չէր, որովհետև 3 տարի դա կինո էր, որի սցենարը դեռ գրելու եմ ու հանգուցալուծումը գրեմ հենց անցնող տարվա սցենարով:  Այն ինչ սկսվում է երկրային կյանքում, գուցե ավարտվում է երկրային կյանքում, բայց տիեզերքում այն շարունակվում է ու ես գիտեմ, որ տիեզերքում ինչ-որ մի տեղ այս պատմությունը իր տեղն ունի ու գուցե չի ավարտվել: Եվ Ռոմեոն ու Ջուլիետը հաստատ ինձ կնախանձեին:

 

ԱՆՈՒՇԱԴԻՐ, ԱՆՄԻՏ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Ընկերներիս նկատմամաբ գուցե երբեմն անուշադիր եմ եղել, բայց միշտ պատրաստակամ, գուցե իրենք են իմ նկատմամբ անուշադիր եղել, բայց իրենք էլ միշտ պատրաստակամ, գուցե ընտանիքիս քիչ ժամանակ եմ հատկացրել, գուցե երբեմն չեմ գնահատել, այն ինչ խորհուրդ են տվել, գուցե երբեմն մեծամիտ եմ եղել, երբեմն մանկակական իքնապաշտամունքս տեղի է տվել, գուցե…բայց այս տարի արել եմ այն, ինչ մյուս տարիներին ուզում էի անել, բայց չէի կարող…

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ՃԻԳԸ՝ ԻՆՉՊԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Գուցե շատ բան կա դեռ գրելու, որպեսզի ամփոփվի տարին ու դառնա անցյալ, որը պետք է շարունակվի ներկայում, գուցե շատ բան բաց թողեցի, շատ բան չարեցի, շատ բան չզգացի, շատ բան անուշադրության մատնեցի ու մինչև վերջ չեղա այն ու այնպիսին, ինչպիսին պետք էր, բայց կյանքում գնահատվում է հենց այդ ճիգը, փորձը լինել ավելին ու անել ավելին, օգտագործել հնարավորությունը ու բաց չթողնել չհաջողելու մեջ թերացումը տեսնելու, չստացվելու մեջ նոր ելքի փնտրման  կարողությունը:  Եվ որքան էլ ծեծված, նույնքան պարզ ու հանճարեղ է շնորհակալություն հայտնել ու ներողություն խնդրել անցնող տարուն, անցնող տարվա մարդկանց, այն ամենի համար ինչ եղել է: Չէ որ չես ջնջի քո կյանքից ոչ վատը, ոչ էլ լավը, ինչպես տիեզերքից այն, ինչ գուցե ավարտվել է երկրային կյանքում:Ու երկրային կյանքում, ինչպես տիեզերքում, եթե մի բան վերջանում է, ապա այն ավետում է մի նոր բանի սկիզբ: Այն ինչ կշարունակվի ու այն ինչ դեռ նոր  է սկսվելու պետք է ընդունել հենց ադպես բաց սրտով ու նվիրվածությամբ, հավեսով ու ու առանց ընկրկելու, պայքարով ու առանց նահանջի, սիրելով ու կրքոտ սիրելով, առանց ափսոսանքի ու զղջումների՝ ոչ արածի, ոչ էլ չարածի համար:  Չէ որ դա է կյանքը ..այն ճիգը, որ գործադրում ես ամեն օր, ամեն ոլորտում,  որպեսզի  ապրես ու ստեղծես, սիրես ու ատես, զգաս ու անզգայանաս, հաղթես ու պարտվես, երջանիկ լինես ու թախծես.. ու ամեն օր  ինչպես վերջին անգամ:

Զրո../լայվսթրիմ/

Զրոյին ձգտելուց հետո, զրոն անցնելը հեշտ ա…զրոյական մակարդակը, հանգստություն ա տալիս, ազատում ա քեզ քեզանից ու քո մտքերից..քո հիմնական ձգտումները դառնում են վերջնական կամ վերջին..վերջին անգամն էլ այնքան անվտանգա թվում, ինչքան երկրորդ անգամը…զրոն միանգամից հանգստության  ա բերում , բալանսի ա բերում օրգանիզմդ, մտքերդ, լիցքաթափում ա ավելորդ շտապողականությունից, ավելորդ առաջխաղացման մտքերից, ավելորդ ավելորդություններից…զրոն մի տեսակ նոր հանգրավան ա, որից հետո դու ու միտքը, հոգին, զգացմունքները հնարավորություն ունեն, ոչ թե սկսել զրոյից, այլ սկսել առանց անցյալի նախապաշարումների, զրոն մի տեսակ նորածնության սինդրոմ ունի՝ կուտակած փորձը որպես բոնուս…զրոն էտ մի հատ մակարդակա, որից հետո դու քո ճակատագրի , թե ապագայի տերն ես..զրոն նոր փորձանք չի, նոր փորձարարության հնարավորություն ա, զրոյի մեջ ամբողջ մարդկային փիլիսոփայությունը կուտակվել, որովհետև զրոյից սկսում ա կյանքը ու զրոյի վրա ավարտվում…գրած տեքստը զրոյ ա, ունի սկիզբ ու ավարտ, որովհետև ինքը սկսել ոչնչից զարգացելա ու հանգել ա ոչնչին…զրոն ոչինչ ա, բայց ոչ ոչնչություն…ու եթե ոչինչը անուն ունի, ուրեմն ինքը ինչ-որ բանա…զրոն սկզբի, կուլմինացիայի ու ավարտի-ից հետոն ա…ու ինքնա հիմնական ասելիքը…էն ինչ մնում ա էտ զրոն ա…դրա համար մարդու ապրած կյանքը էական չի..սկիզբը ապրելու ընթացքը ու ավարտը…ի վերջո էականա ինչա մնացել դրանից հետո…այ էտ զրոն…բայց իմ համար զրոն, ոչ թե ինչ-որ բան թողնելն ա /ես դրա մասին նույնիսկ մտքիս ծայրով չեմ մտածում/, այլ զրոյին հասնելու ընթացքը…ամբողջ հաճույքը այ էտ զրոյին ձգտելու մեջ ա, էտ սահմանը հատելու, էտ սահմանից հետո ա անսահման ազատությունը…ազատությունը ղեկավարել քաոսը, որովհետև ամբողջ կյանքդ քաոսում ես ապրում ու երբ հատում ես սահմանը սկսում ես ոչ թե քաոսում ապրել, այլ քաոսը ղեկավարել…այ էտ զրոն ա…ինձ դուր ա գալիս էտ զրոն…ղեկավարում եմ էտ քաոսը…ինձ դուր չի գալիս քաոսը, ինձ դուր ա գալիս էտ քաոսը ղեկավարել..ու էտ զրոն ա…էտ սահմանը հատելն ա, եթե կուզեք, որովհետև ես եմ տենց ուզում, սահմանները լայնացնելն ա, եթե կուզեք, որովհետև ես եմ տենց ուզում՝ չափերը անցնելն ա քո չափերը, քո չափերը ինչքան կարաս պետք ա անցնես, ինչքան ուժ ունես, ցավի գնով, թե զոհողության չափերդ պետք ա անցնես քո համար քո ներսում…այ էտ զրոն ա, որ միշտ ձգտում ես հատես ու ինքչան ուժ ունես ձգտում ես..բոլորին թվում ա, որ ձգտում չունենալը ձգտում չի, բոլորին թովւմ ա, որ եթե ձգտում չունես ու ձգտում ես զրոյի էտ էն չի ինչ պետք ա, բայց բոլորը դրանով են զբաղված ամեն օր, ամեն օր բոլորը ձգտում են էտ զրոյին..որովհետև էտ ազատությունա , որովհետև էտ կյանքն ա..դրա համար բոլորս անկախ մեզանից տարբեր ճանապարհներով, տարբերոր փողոցներով, տարբեր մասնագիտություններով, տարբեր նախասիրություններով ձգոտւմ ենք էտ զրոյին…մարդ կա չափերն ա անցնում անընդհատ հատելով զրոները, մարդ կա չափերն ա պահում ու տեղում ոնց որ էսկալատրի վրա մեկ ա հասնում ա զրոյին…ինձ դուր չի գալիս էտ զրոն , ինձ դուր ագալիս էտ զրոյին գիտակցված հասնելը,  ինձ դուր ա գալիս գիտակցված չափերը անցնելը, ինձ դուր ա գալիս, որ ես չեմ ապրում քաոսում, այլ ղեկավարում եմ իմ  շուրջ ու իմ ներսում էտ քաոսը…ինձ դուր չի գալիս էս տեքստը ինձ դուր ա գալիս, զրոյի մասին քաոսայի մտքեր ասելը, ինձ դուր ա գալիս, որ ես ձգտում եմ զրոյին ու ասում եմ ով կարդում ա դու էլ ձգտիր զրոյին ու էս քաոսը մի տեսակ ակառավրելի ա դառնում, որովհետև ինչ-որ մարդիկ կարդում են ու ես իմ քաոսը դարձնում եմ իրանց եթե ոչ մի մասը, ապա այս անկառավարելի քաոսի մեջ կառավարելի հոսքեր եմ ստեղծում…զրոն նոր հնարավորությունը հատել բոլոր սահմանները, ֆիզիկական ցավի, թե ինքնազոհության գնով, անցնելով կեղտ ու զիբիլի, խելագառության ու պատալոգիայի միջով.

By LevArt Posted in TEXT

Ընտրույթուններից հետո…

Ընտրություններից հետո ՀԱԿազդեցությունը ընտրական գործընթացների նկատմամբ մեծանում ա

Ընտրություններից հետո ուզում ես, որ Բարգավաճող լկտիներ չլինեն

Ընտրություններից հետո Ժառանգական հիվանդություններդ տեղի են տալիս

Ընտրություններից հետո Դաշնակցության նկատմամբ հեղափոխական մղումներ ա սկսվում ու Դաշնակցությունը հեղափոխվում ա

Ընտրություններից հետո  օրինական ու Օրինաց երկիրը ժամանակավորապես դառնում ա բալագան

Ընտրություններից հետո ուզում ես հավատաս, որ Հանրապետական մակարդակով բարեփոխումներ ա լինելու

Խնձոր. կարմիր, էյփլ, ադաթավոր

Խնձորները  տարբեր են լինում: Օրինակ կծած խնձոր կա, որն ասոցացվում է հիշատակի արժանի Սթիվ Ջոբսի հետ: Կարկուտի խփած կանաչ խնձոր կա, որ , ինչպես ասում է մեր հարևան Յուրիկ ձյաձյան “հորս գներն ա վրեն”: Կա կարմիր խնձոր, որը ասոցացվում է աղջկա օրգանական գոյացության լինել-չլինելու հետ: Կծած խնձորը`որպես հայտնի բրենդ նույնիսկ երազանք է: Սեղանին դրված մրգի տեսքով…զզվող եմ, ուրիշի կծածը չեմ ուտի: Ինձ համար չկծած կարմիր խնձորը նորմալ ուտելու միրգ է:  Առանց չափազանցության: Ես բոլոր խնձորներից հենց կարմիր խնձորն եմ սիրում: Ու այդ խնձորի ֆետիշացումը, ինձ, անկեղծ, հիստերիայի մեջ է գցում: Այնպես, որ չզսպեմ իմ ներսի բոլոր անմշակ  սովորույթներն  ու չսեղմեմ լեզվի արգելակները: Ինձ զայրացնում է ոչ թե այդ ավանդույթը որպես այդպիսին: Այլ դրան տրված կարևորությունը` ըստ էության: Որքան նագլիություն է պետք /չգիտեմ հայերեն տարբերակը/, որպեսզի աղջկա բարոյականությունը չափվի սրանով: Որքան մարդը պետք է անարժան լինի, նրա ապրած կյանքը անարժեք, նրա հոգին ու մարմինը անկարևոր, որպեսզի կարմիր խնձորը որոշի քո սիրելի աղջիկը` “լավն է”, թե “վատը”: Կուսաթաղանթի պաշտամունքի համար գուցե Երևանի կենտրոնում մի նստավայր կառուցենք: Գնանք մոտը մոմ վառենք: Խնդրենք, որ նա մեր գլխից անպակաս լինի և նրա պլազմային բաղադրությունը միշտ մեր գլխի վերևում: Խնձորն էլ կարելի է մեռոնի մեջ օրհնել ոսկյա շղթայի վրա անցկացնել ու կախել մեր պարանոցին: Սա ծիծաղելի է  բոլոր դարերի համար: Ոչ միայն նանոտեխնոլոգիաների, այլ թագավորական բալերի վուալների: Ծիծաղելի է նաև, որ կարմիր խնձորը չընդունողներին ասում են առաջադեմ, եվրոպական արժեքների կրող ու կռիվ են տալիս ազգապահպանության շուրջ մղձավանջային մտքերով: Ծիծաղելի խնձորի պատմություն է.. երբ նորապասկաները առաջին գիշերից հետո  բաժանվում են, որովհետև հայերի ասստված կուսաթաղանթը ներկա չէր նրանց երջանկության  անդրանիկ օրվան: Լքել էր: Նեղանում են ու բաժանվում: Համարելով` ուրեմն օրհնված չէ նրանց համատեղ կյանքը: Այս համատարած տգիտությունն ու տկարահոգությունը մի ամբողջ ազգի դարձրել է կիսահիվանդ: Տղաները կիսահիվանդ են, որովհետև դա ստիպված են անել միայն մարմնավաճառների կամ “անբարո” աղջիկների հետ: Դրա համար կամ գումար է պետք կամ հմայք ու լավ բառապաշար:  Այդ պատճառով մարտյան կատուների պես ամբողջ օրը փողոցներում ու ակումբներում ընկած լեզուները կախ գցած պտտվում են ու չեն կարողանում լավ ժամանակ անցկացնել: Այնքան չեն շփվել աղջիկների հետ, որ նույնիսկ կարգին ծանոթանալու ձև չգիտեն, ստրատեգիա չունեն ու միայն անտաշ հայացքներով ու բառերով են մոտենում: Աղջիկներն էլ կարգին աղջիկ մնալու տառապանքների տակ ամբողջ օրը ցույց են տալիս, որ իրենք կույս են: Եթե բարևում ես` ուրեմն ուզում ես: Եթե ուզում ես` ինքը կույս է: Այդպիսին մնալու է մինչև կյանքի վերջ: Իսկ կյանքի վերջը Շարունակել կարդալ

Փաթեթի տակ

Ժամանակակից է այն ամենը, ինչ ինձ չի խանգարում ապրել: Ու եթե մի բան կա, որ ինձ խանգարում է ապրել, ապա այդ մասին խոսացողները: Այն դատարկամիտները, այն մտաթերիները ու գերխելամիտները:  Այն բոլորը ու այն բոլորին փաթեթավորածները` փաթթած ունեցողները բոլորին ու ամեն ինչ: Ու ամեն ինչից փաթեթավորում պահանջողները: Ու այս համատարած փաթեթավորվածների մեջ էսթետիզմի մի ամբողջ կոլւտուր ա է մահանում: Ոչ թե մշակույթ, այլ կուլտուր ա: Թերևս այս բառը գյուղական ինտելեգենցիայի պես մի բան է հիշեցնում, բայց այն նաև հիշեցնում է, որ եթե դու գյուղական ինտելեգենցիայից սերած ու սերված մի հասուն կամ տհաս պատանեկիկ ես, ապա, ես սերված չեմ` արմատավորված եմ: Ու գյուղից չէ, այլ քաղաքից: Ու եթե մտքիդ եկել է երբևէ կամ լսել ես այս երգը” դու գյուղականցի ես, ես քաղաքացի, իմ բանջարը քո հանճարին վնաս չէ” երգը, ապա պետք է, որ մի անգամ ֆիքսած ու ֆիքսված լինեիր մի կարևոր կետի վրա` Շարունակել կարդալ

այն ինչ վերցրել ես տվել, թողել խլել

Ոչինչ կյանքում չի լինում վերջին անգամ…ամեն ինչ կյանքում կրկնվում է..կրկնվում է անցյալի ու ապագայի նման..կրկնվում է, ինչպես արևածագն է կրկնվում, երբ զարթնում ես.. ու գիշերը` երբ քնում ես կամ չես քնում, լսում ես լռությունը, թե լռության սիմֆոնիան..ինչպես սիմֆոնիան, որ նվագում է ամեն անգամ տարբեր կերպ, բայց ամեն անգամ նույն մեղեդին, նույն մեղեդին տարբեր հոգիների համար, տարբեր սրտի զարկերակներում..նույն մեղեդին..ու կյանքն էլ կրկնվում է, սերն էլ կրկնվում է ու շարունակվում, ամեն ինչ շարունակվում է, անգամ անհաղորդ առավոտյան կապույտը, որ ամեն անգամ կրկվում է ու սահում տարբեր կերպ..ամեն ինչ տարբեր է կյանքում..միայն նստվածքը…այն, ինչ նստվածք է թողնում կրկնվում է նստվածք ստացածի ու նստվածք թողածի մոտ..ոչինչ կյանքում չի լինում պատահաբար ու ոչինչ չի ավարտվում անհրաժեշտաբար, ոչինչ չի ավարտվում ու…շարունակվում է երջանկության տեսքով, շարունակվում է ցավի ու տառապանքի, ուրախության  ու թախիծի, հոգու ճիչի ու սրտի մղկտոցի կամ հրճվանքի ներքո…ամեն ինչ, ամեն ինչի ներքո կրկնվում է. Շարունակել կարդալ

By LevArt Posted in TEXT

տափակությունը` առանց սոուսի` վազող էշի տեսքով

Ես չեմ ասում իմ բլոգի ընթերցողները տափակ են: Ես ասում եմ, որ ինչքան տափակ բան ես գրում էնքան ավելի շատ մարդ է կարդում էտ փոստը: Համենայնդեպս, իմ կարծիքով, ոչ այնքան տափակ բաները, քիչ են կարդում, իսկ իմ կարծիքով` տափակ բաները` շատ: Չեմ ուզում, ես էլ տափակ գտնվեմ ու սկսեմ խոսալ ճաշակից, ճաշից ու ճաշացանկից: Բայց երբ մի բան իմ դուրը չի գալիս` էտ մի բանը չգիտեմ ինչի շատերին դուր ա գալիս ու ինձ է’տ դուր չի գալիս: Օրինակ, էտը` այդ բառի խոսակցական տարբերակն ա, իսկ էտելը` ծառերի մասին ա,  իսկ էտ էլ, մեկ այլ հնչեղության դեպքում, նշանակում ա` ինքն էլ: Ուզում եմ ասել, որ նայած թե ոնց ես հնչեցնում այս դեպքում այդ տափակությունը: Ուզում եմ ասել չէ` ասում եմ, որ ճաշակի հարց չի միայն, հնչեցնել կարողանալու ու կարողությունը օգտագործելու հարց ա: Սրանով էլ ուզում եմ ասել, որ կարևոր չի, թե ինչ, այլ կարևոր ա, թե ոնց: Ու էս ասելով,  ասում եմ, որ ցանկացած տափակ բան կարելի սարքել կլոր, ուղղանկյուն, եռանկյուն, ութանկյուն ու անկյունագծերը փոխել` անկյունի սրությունը ու աստիճանը` փոխելով: Փոխել չի նշանակում ավելի լավ տափակություն սարքել, նշանակում ա փոխել տափակությունը: Երբ ինձ ցույց են տալիս էշ, ես չեմ մտածում էշի ներքին աշխարհի մասին, բայց երբ Շարունակել կարդալ

By LevArt Posted in TEXT

Կենսապրակտիկայի բալանսը

Մի քանի ամիս առաջ պատահաբար հանդիպեցի մի աղջկա: Նույն դպրոցում էինք սովորում, թե սովորում սովորել: Վերջին անգամ վերջին զանգիս օրն էի տեսել` բեմից: Ինքն էլ այստեղ չէր` Ռուսաստանում էր` նոր էր վերադարձել: Դե բնականաբար ասացի` ոնց ես, ինչկա: Պատմեց, որ Լոմոնոսովի համալսարանում ավարտել է դիվանագիտության ֆակուլտետը, հիմա էլ եկել է արտգործնախարարությունում է աշխատում` Հայաստանում: Ինքն էլ ինձ հարցրեց, դու ոնց ես, ինչես անում:  Ես էլ երկար-բարակ ժուռնալիստի ու հեռուստակարիերայիս մասին չպատմեցի` տպավորություն չստեղծվի, թե ուզում եմ տպավորություն գործել, տպավորություն չլինի, թե տպավորություն է: Ասեցի “էհ, անկապ, հիշում ես դպրոցի ժամանակ, որ գրում էի /ինքն էլ լավ հիշում էր, որովհետև, երբ բունտեր էի անում դպրոցում ու իմ բանաստեղծություններն ու որոշ արձակ բաներ էի կարդում, միշտ առաջին շարքի լսողներից էր` դուրը գալիս էր, երբ չորս ընկերներով քիթ ու մռութ էինք ջարդում 6-10-րդ դասարանցի տղեքի ու հետո իրանք հավաքում էին իրանց ունեցած չունեցած մնացյալ բոլոր ընկերներին ու չորս հոգով իրանց քիթումռութն էլ էինք ջարդում ու այնքան ժամանակ, մինչև իրանք էլ դարձան իմ լուռ ունկնդիրները, ովքեր չէին հասկանում ինձ ու բացի չհասկանալուց մի հատ ուզում էի ձեռ առած լինեին/, էլի էտպես գրում եմ”: Նայեց վրաս ժպտաց ու ասում է` “Հա, դե գրելը, պոեզիան, գրականությունը լավ ա, ու վերջ, էտքանը?”: Ասեցի` դե հա էլի, էլի տենց, կուզեի տպագրել, բայց չի ստացվում, չեմ զբաղվում, ու ավելացրի “Ինչի ավել բան ա պետք?” Էլի ժպտաց ու ես , ոնց որ իսկական Չջենտլմենն, ասեցի` լավ գնամ, հաջողություն: Ու սկսեցի մտածել Շարունակել կարդալ