Last Fashion News. Apolitikizm


Էսօր, թե այսօր..երկու դեպքում էլ ապաքաղաքական լինելը մոդայիկ է…ասում ես ապաքաղաքական եմ` նշանակում է չես կեղտոտվել, ոչ մեկից փող չես վերցրել` հետևաբար անկախ ես ու կախյալ լինել չես կարող…ու ով առավոտը շուտ ա զարթնում սրճարան բացելուց ու կալոնկա դնելուց հետո հայտարարում ա, որ ապաքաղաքական է…ով էլ առաջինը էտ ա անում, ուրեմն փող չունի ու պետք ա վեր լինի, չարենց լինի, հասարակությունից ռեպռեսացված լինի ու կիրացվի` ինչ-որ կռուգեր կասեն` հալալա…եթե չի ուզում <տականքների> ու <ապակայունացնողների> կողքը լինի…էս 21-րդ դարի հայկական կամ ոչ հայկական բայց սնոբիզմին մոտ, դրա ծավալը արտահայտող նոր մոտեցում ա…եթե քիչ մը խելք ունես ու ուզում ես առանձնանալ ամբոխներից խելագառ` ասա, որ ապաքաղաքական ես ու վերջ… քո ինտելեկտուալ առընչությունը մտավորականության չծախված սոցիումին իրացվեց…հիմա այդպես ասողների տիպերից մի երկու միտք…մի մասը դրանց լուրջ պրոպագանդայով ա զբաղվում, բաց չի թողում ոչ մի հնարավորություն սեփական բարձրունքից, սեփական անձի մասին վեհ հայտարարություններ անել, որպեսզի հետո ասի, որ իշխանությունները սենց-նենց…ու պրիտոմ ինքը աշխատում ա ընդդիմադիր օբեկտում, բայց ապաքաղաքական ա…սկսվում ա` ամեն ինչ սկսվում ա արդարության փնտրտուքից…

apolitikizm

apolitikizm

էս մարդկությունը 2000 տարի փնտրեց` չգտավ, ինքը` գտավ միանգամից…բայց ապաքաղաքական ա…մյուս տիպը աբիժնիկների միությունից ա ու պրի տոմ երկու կողմից ա աբիժնիկ…սենց ասած վակումիզացիա յա եղել…այսինքն իրա ծառայությունը ոչ մեկին պետք չի..անծառայա, անտաղանդա ավելի կոնկրետ…հենց չես վաճառվում ասում ես` ես ապաքաղաքական եմ ու չես էլ հասկանում, որ այդպես չի լինում այ տռան…որովհետև հենց գնացիր Կամերային երաժշտության տուն անվճար համերգ լսելու միանգամից դառնում ես քաղաքական, որովհետև էտ անտեր անհետաքրքիր ու անպետք համերգը անցկացվում ա ՀՀ միապետի կամ դեմոկրատի` կարևոր չի,  բարձր հովանու այսինքն` փողաբաժանի ներքո…եթե ապոլիտիկ ես ուրեմն անտարբեր ես կյանքի նկատմամբ, որովհետև չունես թշնամի ու չունես բարեկամ…ուրեմն չկաս, ուռոդ ես, բոլորի կողմից չընդունված կամ ավելի շուտ ընդունված, ես կասեի ճանաչված…ապոլիտիկիզացված ես` ուրեմն դիակ ես, կամ էլ դիահերձարանի շեմին ես…ու ում ասես, որ պոլիտիկ լինելը չի նշանակում սրա կամ նրա կողմից լինել, կսկսի տոնավաճառված լինելու մասին իր ա խելառ մտքերը, որոնք առաջացել են կամ Հյուսիսային պողոտայում կամ էլ ավելի վատ` Հանրային խորհրդում…հիմա, ով պոլիտիկա, ուրեմն ապրում ա, ով պոլիտիկ չի ուրեմն կամ նեվիդիմկա յա, սուտի ռեզիդենտ, կամ աբիժնիկա` սուտի մտավոր կարողություն ունեցող, սուտի աշխատասեր, սուտի երևակայություն ունեցող, մի խոսքով, մարգինալա կամ մարգարին, որ տաք եղավ կհալի, սառը եղավ` կսառի…հիմա ում ինչ ասեմ…պոլիտիկ ես…պոլիտիկ ես էրկուսին էլ քֆուր ես տալիս պետք եղած ժամանակ, ապոլիտիկ ես` երկուսն էլ քեզ են քֆուր տալիս, բայց մենակ էն ժամանակ, երբ ոտերի տակ ես ընգնում կամ ավտոյի տակ…կամ ընդհանրապես քո համար ընգնում ես, որովհետև ոտդ կպավ քարին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s