Պոռնոներխուժում.խնամված դեմք, թե մերկ հետույք


Porno Supermarket

Porno Supermarket

Posted by LevArt

Ինչպես վերաբերել պոռնոյին: Այն հոգով ուժեղների, թե թույլերի թուլությունն է: Այն մասս-մշակույթ է, թե կյանքի արտացոլման մասս-սուբկուլտուրա: Այս հարցերի պատասխաանը տվող չկա: Բայց որ պոռնոգրաֆիան շատ նման է մեր ընտրություններին` անխոս: Երբեք իմ ընկերների կամ ծանոթների շրջանում չեմ լսել, որ ընտրեն իշխող կուսակցությանը, սակայն միշտ ընտրությունների արդյունքում հաղթում է ճնշող մեծամասնությամբ հենց իշխող կուսակցությունը: Եվ առանց կեղծիքի մասս-արտադրության: Այն պահից ինչ պոռնոգրաֆիան դարձավ մասսայական նաև ի շնորհիվ ինտերնետի, երբ այն դարձավ մասսայական սպառման ապրանք` առանց ըստ էության  արգելքների…բոլորը դարձան դրա սպառողը` ուղղակի ինտելեկտուալ զզվանքով, ծիծաղով, հետաքրքրությամբ արդարացվող, ֆանտազիայի պակասը լրացնողի կեցվածքով, ինտելեկտուալ արհամարհանքով: Բայց բոլորը դարձան սպառող…անկախ նրանից, թե այսօր սպառողական է հասարակությունը, թե ոչ: Այն մասս-կուլտուրան դարձրեց մասս-անթաքույց, մասս-անտիպը` դարձրեց հրապարակային պոեմ: Անգամ Հայաստանում և անգամ Չարենցը դարձավ հոմոսեքսուալ կամ բի-սեքսուալ, ինչը իրականում էական չէ: Torno1Պոռնոն թոթափեց իրականության մասին անիրական ձևով պատմելու սինդրոմը: Այն ցույց տվեց մարդու բնազդային միակցությունը ֆիզիլոգիական հաճույքին: Այն շոկի ենթարկեց մշակույթը` նաև մարդու ապրելու: Պոռնոն դեմ տվեց բոլորին իր հաստ առնանդամը ու ցույց տվեց մշակույթի` արդեն չորացած արգանդը, նրա ճգնող ու ճկվող ճգնաժամը: Այն ակնհայտորեն միայն հետաքրքրասերների ակումբի համար չէ: Եվ պոռնոգրաֆիկ օրենքների ողջ դաժանությունը նրանում է, որ այն դարձել է համընդհանուր երևույթ և դրա արտահայտիչ ու ցցուն ապացույցը միլիարդավոր մերկ մարմիններն են աղջիկների ու տղաների, կանանց ու տղամարդկանց, արդեն զառամյալների` որոնց դեպքում թվում է` սեռը այնքան էլ կարևոր չէ: Այն ինչ հարյուրամյակներ գտնվում էր, ըստ Ֆրեյդի, մարդու ենթագիտակցականում` այսօր դարձել է գիտակցված իրականություն: Իսկ պոռնոյի արդյունքում միշտ լինում է ֆռուստռացիա: Պոռնոներխուժումը պայմանավորված է մշակութային նոր նորմերի վերարժեվորման անհրաժեշտության անկարողությամբ, մշակույթի մասսայական կաթվածով, նոր արժեքների ընդունման թաքնված ցանկությամբ: tornԱյն ինչ Հայաստանում պետք է, որ չշնչեր, այն ինչ պետք է համարվեր բացարձակ չարիք` այսօր արդեն սքողված, բայց հաստատված իրականություն է: Պոռնոն օգտագործեց մշակույթի անտեղի կամ տեղին, բայց արդեն վերցված ընդմիջումը: Այն իր մասին հայտարարեց որպես ազատում արդեն ապրված, մահացող արժեքների ու վարքի մտրակից: Այն դարձավ համաներման հրաման բոլոր ազատ ապրողների համար, հրովարտակ ապրելու անկախությունից զրկվածների համար: Այսօր արդեն այն շահավետ բիզնեսից բացի սեփական կախյալությունը հասարակական նորմերից բացառելու հնարավորություն է:  Այն պատասխան է բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում քեզ: Անգամ բջջայինով նկարված քո ակտը, Ալ-Քաիդայի տեսանյութն է ուղարկված ԱՄՆ-ը իշխանություններին: Պոռնոգրաֆիայի մասսայական ներխուժումը մեր կյանք արդեն անդարձելի իրականություն է, որին ոմանք կշարունակեն անթաքույց զզվանքի մատնել, ոմանք կասեն, որ այն հակաքրիստոնեական է, ոմանք` երեխաները մեղք են, ոմանք բարձրյալ ներողամտությամբ կընդունեն, բայց բոլորը կգտնեն այն, ինչ պետք է, եվ մասս-բունտը կգտնի իր սեքսուալ ցանկությունների վերջնակետը: Դպրոցականների ու նույնիսկ զառամյալների համար մերկ հետույքը կդառնա կնոջ կերպար, այլ ոչ խնամված դեմքը, հագուստը կդառնա  միայն միռաժ, իսկ մերկ իրականությունը տեսնելու պահանջը ավելի խիստ: Պետք է սրանից վախենալ, թե ոչ: Իսկ միգուցե, ոմանք իսկապես հասկանան, որ կնոջ էությունը հենց մերկ հետույքի մեջ է, այլ ոչ խնամված դեմքի: Հնարավոր է մշակույթը` նաև մարդկային կյանքի, ձևավորի նոր նորմ, որ կնոջ մերկ մարմինը հակասեքսուալ է կամ հակաէռոտիկ:

4 comments on “Պոռնոներխուժում.խնամված դեմք, թե մերկ հետույք

  1. Daaaa, es porno chem nayel, misht mtacel em, inchi hamar tesnel mi ban u inqd chvayelel. Heto vor kardaci gracd, hima download em anum, knayem u kasem eli, uxxaki pornon mi qich grgrich a. Manavand mekn asel a mi aritov, vor erb porno ya nayum, heto haskanum a, vor ira kyanq@ hech bana ed pornoyi koxqin. mi qich spaseq, nayem, tpavorutyunnerov kkisvem

  2. Uremn, es pornoyic ban chhaskaca, menak zgaci, vor nersic ahavor xonavutyun em zgum, heto es el uzeci, heto hisheci, vor axr sirac mard unem, u edtex el eraz@ pshrvec. ed kap chuni e, vor du sirum es mekin, ete porno es nayum, moranum es ed masin, ed pahin sax tqex@ kam axjikeq@ qo hamar mekn en, saxin el uzum es, vonc vor erb gnum es @ntrutyan, tqac unes, te um k@ntres, meka sax giten, te ov a @ntrvelu. LEVART, qo gracn arhe tal derahasnern el kardan, erevi shaaat baner kjoken. inch asem es? es menak kasem, vor qo tetev dzerqov sax gisher, aranc en el lusanum a arden, piti mi arnandam ga u es tenc el chhasnem iran.

  3. ..mi qani tari araj mi hodvac kardaci vor Usa-um bavakanin mec tokos txamarkanc geradasumen erazankneri mej @nknen Tv i dimac qan irenc amusnakan partq@ katarel..shutov amusnakan gisher@ pesacun ir lav @nkeroj xorhrdov ir het kvrecni Emanuelayi Dvd-n)) ..

Թողնել մեկնաբանություն