Բառերի էռոտիկ սկիզբը


       Posted by Levart

beautyԲոլոր բառերը սեքսուալ սկիզբ ունեն: Ցանկացած բառ կարելի է օգտագործել որպես ակտի մղող, սեռական ցանկություն արտահայտող և վերջապես այդ գործողություն առաջարկող, անելու մասին հայտարարող: Օրինակ վերցնենք հասարակ ուտել բառը: Որքան կարող ենք խաղալ այս բառով, ինչ էռոտիկ է այն հնչում, երբ ասում ես` ուտեմ քեզ, ուտեմ էն մռութդ: Կամ ասենք ավելի բարդ ու անհամատեղելի, ես կասեի բիզնես-բառ, ինչպես իրացնելը: Առանց մեծ փոփոխության պատկերացրեք, որ աղջկան եք ասում` իրացնեմ քեզ, այնպես կիրացնեի քեզ, իրացված պրծած ես` <սա արդեն, երբ ջղայնացած ես>: Ավելի մասնագիտական բառ, ինչպես խմբագրելը: Օրինակ, իմ խմբագրի մոտ գնալուց առաջ, ես և մեր աշխատակիցները ասում ենք` գնում եմ խմբագրվեմ: Այդ պրոցեսը տևում է երկար ու տանջալից ժամեր: Դրա համար մենք չենք գնում տեքստը խմբագրելու, այլ գնում ենք խմբագրվելու: Պատկերացրիք: Կամ ասենք, եթե ապտակից չեք վախենում կամ լավ ռեակցիա ունեք, փորձեք ասել` ինտեգրվեմ քեզ, ինտեգրվենք զմիմյանս, այն օրը այնպես ինտեգրեցի իրան: Էլ չեմ ասում մաքսազերծելու մասին: Երևակայեք: Այս աղջկան հո չեմ կետադրել, հո դեմ չեմ տվել, հո չեմ հագցրել: Պատկերացրեք կապուտաչյա կամ սևահեր գեղեցկուհուն ասում եք` այնպես կտպագրվեի քո հետ: Կամ ասենք` արի թվայնացնեմ քեզ, արի հիմնադրեմ քեզ, արի հիմնադրվենք: Շատ տարածված ոչ հայերեն բառ` իսպալնյատ անենք, իսպալնյատ արի էս աղջկան: Սրբագրեցի իրան: Տրամաբանվեցիք իրար հետ: Կարդամ քեզ, կյանք: Արթնանամ հետդ: Վերցնեմ քեզ: Չափագրեմ քեզ: Չափերդ վերցնեմ: Հոգնենք իրար հետ, քրտնենք իրար հետ: Հայրիկդ լինեմ` <էս դեպքում իրան չի ուղղված, իհարկե>:  Զուտ տրամաբանում եմ, որ եթե որպես մեկնարկ վերցենք, որ ի սկզբանե մարդը չի տիրապետել լեզվին, ապա պարզ է դառնում, որ պետք է առաջին հերթին արտահայտեր իր պահանջների մասին: Նախնադարյան մարդու պահանջները մեծ չեն եղել` ուտել, ապաստան գտնել ու բավարարել սեռական պահանջները: Թե ինչպես դուք երևակայեք: Ասենք չի բացառվում, որ դա լիներ նաև կենդանիների հետ: Բոլոր դեպքերում` սկզբնաղբյուրը նույն է:

Advertisements

12 comments on “Բառերի էռոտիկ սկիզբը

  1. Isk pakeln inch a nshanakum erotikayi qo artasovor ashxarhum???? pakel ancq@? te, lav chem uzum xoranal, vorovhetev shaaaaat vat kstacvi. Naxord erkusi koxqin sa vonc vor asenq Faust kardas u mi hat grakan tertum tpabgrvac merorya banastexcutyun. Karas ases, isk but mat@, mek el exungn inch en nshanakum erotikayin qo bararanum, isk baranann inch a, isk inch-n inch a? u tenc sharunak. Vay, mitq, tenc mi bararan kazmi, nkarnern el dir, karox a haykakan kamasutra durs ga, durs ga-n el erevi akti verjn a nshanakum, arden uzeci ed vochov u ed bararanic ogtvel.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s