BRAND. Ինչպես է կինը ազդում վաճառքի ծավալի վրա


Posted by LevArt

<Ես չեմ սիրում այդ կլուբը` արի այդտեղ չգնանք>, <Ես չեմ սիրում Calliope-, ապուշ շորեր են>…այսպիսի բազմաթիվ արտահայտություններ, որ ես ամեն օր լսում եմ տարբեր աղջիկներից: Մինչև անգամ Mercedes-ը, Toyotan, մանավանդ սև գույնի` տաբեր աղջիկների մոտ տարբեր ասոցիացիաներ են առաջացնում ու ես ստիպված եմ լինում նրանց հասկանալ:

Mercedes

Mercedes

Oրինաչափությունը պարզելու համար, ես փորձեցի խորանալ մտածողության մեջ, փորձեցի հասկանալ ու փորփրել մոտիվացիան ու պատճառը` ի սկզբանե հաստատ համոզված լինելով, որ այդպիսիք չկան` ուղղակի աղջկական հերթական կապրիզ: Սակայն ոչ մի կամակորություն: Պարզվում է նրա նախկին ընկերը հագնվել է Calliope-ից, վարել է սև Mercedes կամ իրանք իրանց սեռական խաղերը սկսել են այդ ակումբներից մեկում: Վերջում էլ պարզվել է, որ նա սրիկա է, անասուն, խափող ու դավաճան, որ օգտագործել է այս հմայիչ Միլենային կամ Աննային: Վերջ: Այս Միլենան, երբ միլիոնատեր դառնա չի գնելու երազանքի Mercedes: Այս համաշխարհային բրենդը տուժեց, իսկ պատճառը այն ուռոդն է, որի հետ ինչ-որ բան չի ստացվել կամ որովհետև նա իսկապես ուռոդ է: Սա մարկետինգի լավագույն տեխնոլոգները երբեք չեն հաշվի, իսկ PR-ի մասնագետները եթե անգամ օր ու գիշեր գլուխները կոտրեն`  ստրատեգիան չեն մշակի: Brandcreater-ները ստիպված են բոլոր մարդկանց հասցնել մարդկային հարաբերության անխոչընդոտ մակարդակին: Ես ահավոր չեմ սիրում ցավ պատճառել ծանոթ աղջիկներին, որոնց հետ ինձ հաճելի է: Ես երբեք չեմ հագնի այն շորը, որը նրա մոտ առաջացնելու է վատ հիշողություններ ու ասոցիացիաներ ու նա մտածելու` եթե ես նույն ճաշակը ունեմ, ուրեմն հնարավորությունը, որ նույն կերպ կվարվեմ 90 տոկոս է: Վերջ… նրանք կորցրին իրենց բրենդի ևս մեկ սպառող: Ինչումն է նրանց սխալը, ինչպես փոխել իրականությունը: Տարիների ընթացքում կինը <հավաքագրում է> բազմաթիվ հիասթափություններ, դժբախտություններ, չստացված հարաբերություններ, որոնք կապվում են բազմաթիվ իրերի հետ: Իսկ տղամարդը հավաքագրում է կանանց, ում ակնկալիքները ուզում է արդարացնել.<Ես նման չեմ բոլոր այն սրիկաներին, ում հետ դու քնելես մինչ այդ և դրանից հետո>: Ոչ մի brandmaker գլխի չի ընկնի իր բրենդը ներկայացնել  միայն աստվածահաճո և երկնային մարդկանց համար: Բացի այդ ճիշտը սահմանափակ է, իսկ մեղքը` քաղցր: Ինչպես լուծել այս խնդիրը թող որոշեն մարկետոլոգները: Իմ խնդիրը հարցը բարձրացնելն է: Միայն մի նկատառում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եղնիկներով հայտնի բլուզերը միայն դրական տպավորություն են թողնում աղջիկների ու կանանց  վրա: Ըստ ուսումնասիրության յուրաքանչյուր 3-րդ կին երջանիկ սիրով է ապրել մի պատանու հետ, որը կրել է այդ բլուզը: Gucci-ին օգտագործել է իր այս հնարավորությունը` արտադրելով հերթական շարքը: Ես հաճույքով կկրեմ այդ բրենդը: Ես ուզում եմ, որ իմ կրած, օգտագործվող ու իրացվող բրենդները ու իրերը միայն քաղցր ասոցիացիաներ առաջացնեն: Այս հոդվածից հետո գուցե ինչ-որ մեկը մտածի բրենդի մասին, իսկ մյուսը` լավ տղա լինելու: Բայց brandmaker-ները պարտավոր են մտածել երկուսի մասին միաժամանակ:

17 comments on “BRAND. Ինչպես է կինը ազդում վաճառքի ծավալի վրա

  1. inchkan haskaca amboxchakan imast@ asypes asac “bari” hagnvelu mejer..isk himnakan imast@ hakarak serin graveli qo positive hagnvacqov ha?.
    im karcikov axchik@ iran aynkanel pashtpanvac chi zga exniknerov T-shirtov txayi het ..kasem avelin es inks indz pashtpanvac chey zga inch vor pozavor maykayov)..geradasumem linel ira exboyfriedni shapikov u iran apacucel vor da im shapikne voch te nra)..

  2. Lriv hamadzayn em…skzbi hamar hishacnem, vor da usumnasirutyan ardynunqn e…heto entagitakcutyan het xax ches ani…isk ete du bavarar jamanak chunes, vorpeszi apacuces, vor du na ches…arajin handipum u verj…na vat hishoxutyun uni qo het kapvac…sran inch kases??? Isk uxxaki iravichakn e hetaqrqrum

  3. Ճիտ է: Հաջողված է ցանկացած հոդված, որը ակնհայտ ճշմարտություն է պարունակում, բայց դրա մասին չեն խոսում կամ գրում: Շնորհակալություն նրբանկատության համար:

  4. Но тот, кто раньше с нею был, —

    Он эту кашу заварил

    Вполне серьезно, вполне серьезно.
    В. Высоцкий

    Ընդհանրապես, նախկին ընկերների (էլ չեմ ասում նշանածների ու ամուսինների) ազդեցությունը երբեք չի լքում կնոջ ենթագիտակցությունը: Ու էտ երևույթը շատ զույգերի բաժանման պատճառ ա դառնում:

    • chem karoghanum hamadzaynvel! vorovhetev mard aprum a erkar tariner, u ho arajin patahatsi het chi anckacni amboghj kyanq@, menak nra hamar vortev arden erkrordi het arajini masin hishoghutyunner@ kxangaren. Im kartsiqov ed marduc a galis. En jamanak@ vori @ntacqum du erjanik es hastat urish hishoghutyunner chen xangarum, isk ete xangarum en uremn nerkayis haraberutyun@ arden en chi! Aysinqn bajanman patchar@ irakanum haraberutyunneri mej arajacac chaqern en, voch te hishoghutyunner@, voronq bnakanabar arden en chaqeri mej el lcvum!

  5. bayc hagustn inch kap uni? @mm, tekuz uni. asenq nuynn a, vor asum en ser aranc sexi, te sex aranc siro? erkusn el petq en, bayc vor mi qich xoranum es, tesnum es, vor aranc siro mi kerp yola kgnas, bayc aranc sex…. ches kara zut fiziologiapes tekuz. inch em uzum asel, vor nenc chi, vor exboyfriendis maykan hagni nerkayis boyfrineds u es asem verj, Nax gitakcel, vor sax nuynn en miayn mi organov, ed djvar a, bayc petq a. Dzer @ndhanrutyun@ organn u exnikov maykan a. Tu-tu-tu, exnikov mayka!!!!! meraaaaa

  6. Hagustn anshusht amenakarevor@ che,bayc ankarevorn el che noric anshusht.bayc ete exnikov maykayov voreve txa gar im het handipman,hastat nra het lurj u anlurj haraberutyunneri masin chei el mtaci.ete voreve mekin chem sirum,da chi nshanakum,vor nra hagustn u nran patkanox irern indz mot hakakranq en arajacnelu. erbeq.Nuynisk im chsirac m,ardkan chashak@ gnahatel gitem,ete iharke chashak unenum en)))

Leave a reply to Alex Չեղարկել պատասխանը