Քաղաք-ական…Քաղ-ա-քակ-ան


Posted by LevArt

angelina_jolie-fishnetsԱյն բազմազան է ու բազմագործած: Այսպիսի անհասկանալի բառերով էլ սկսեմ: Քաղաքական: Ինչը չի լինում` մանավանդ Հայաստանում: Ես առանց ծննդաբանության մեջ խորանալու ասեմ, որ վերցվել ու բառացիորեն թարգմանվել է  հունարեն politica-ից, իսկ պոլիս նշանակում է քաղաք, քաղաքն էլ իր հերթին, հնում` պետություն: Հիմա թողնենք լեզվաբանական կողմը ու առանձնացնենք այս երկու <բառերը>` քաղաք ու ական: Չեմ կռահում միանգամից: Ական` այսինքն բոմբ: Ուրեմն, ասենք քաղաքական գործիչը քաղաքը պայթեցնելու համար գործող անձն է: Քաղաքական ղեկավարությունը քաղաքը օդ հանելու համար ստեղծված հրամանատարությունն է, քաղաքականացված հասարակությունն էլ, ինչպես մերը` նրանց համախոհներն են: Բայց այստեղ երկիմաստություն կա: Կարելի է զանգել  ասել` քաղաքականացված է: Այսինքն, ողջ քաղաքը մի 10 րոպեից կարող է booom:  Հիմա մի փոքր տեղափոխություն անենք ու դիտարկենք <քաղ>` քաղել, ա` հոդակապ, <քակ>ան>: Այս վերջինը` դուրս չի գալիս, ոնց որ հնչյունափոխություն, թե տառափոխություն է եղել: Ք-ն դառել է դարերի ընթացքում` Կ: Այսինքն քաղել` <քակ>: Զուտ տրամաբանում ենք` քաղաքականության մեջ խորանանք` քաղենք <քակ>: Այսպես էլ տրամաբանական շղթան շարունակենք: Կրթական քաղաքականություն, առողջապահական, կառավարման, սոցիալական, հարկային: Թողնենք: Այդ գործիչների վիճակնել փաստորեն լավ չի: Այստեղ իմաստային անհարթություն է ստացվում, իհարկե. ինչն է վատ` մեքենան, ասաբնյակը, թե փողերը: Չէ, իհարկե վերջն է վատ: Հիմա անցնենք բառի էռոտիկ մասին: Քաղաքական պոռնկություն: Ամեն ինչ հասկանում եմ, բայց պոռնկության քաղաքականն ու չքաղաքականը որն է: Ուղիղ տրամաբանությամբ, ասենք ամերիկական պոռնկություն էլ պետք է լինի, մանավանդ` վրացական էլ: Հիմա քաղաքականը չեմ հասկանում, այսինքն կամ ռումբապատված քաղաքը վաճառում են ժամանակավոր, բայց ով է առնողը: Կամ քաղում են <քակ> ու վաճառում են: Էլի նույն հարցը առաջացավ ու երրորդ ժողովրդական բանահյուսությամբ` քաղաքականությունը` պոռնկություն է: Իսկ պոռնկության պոռնկությունը որն է: Մի հարց էլ է առաջանում քաղաքական իշխանությունները այսինքն պոռնկության իշխանավորներն են: Վատ հետևանք է ստացվում. զբաղվում են կավատությամբ, ավելի մատչելի սուտինյոռ են: Բա ինչ ժողովրդի փողերի մասին են խոսում, այդ գործը ամենաեկամտաբերն է: Որ այսպես շարունակվեց պետք է քաղաքական կավատությունն էլ մեկնաբանվի, բայց ինչ-որ շատ կխորանանք:

Advertisements

9 comments on “Քաղաք-ական…Քաղ-ա-քակ-ան

  1. …Der ushqi chem ekel. Shat zil er,shat ujex… Shat ban kar mtacelu, aselu, haskanalu…. U ankexts asats erekvanic sparel em indz nerov……. Sparvats,djvar karoxanam aveli xeloq ban asel…. “`

    Kecces! Iskapes,chgitem inch asem. 1000angam asvatsn em asum, bayc ankexc` SHAT! AHAVOR! CAVACNELU CHAP LAV ES GRUM!!!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s