Գարեջուր, ծխախոտ,լեսբուհի


Psoted by LevArt

Սեղան.գարեջուր ու սիգարետ…երկու հոգի ու ավել ու ավելորդ բաներ էլ հարկավոր չեն…Մի քիչ կիսամութ…Հոգիդ զեղես, թե ոչ քո խնդիրն է..բայց արդեն չես կարող լռել, որովհետև խեղդում ա…դու էլ երկար թաքցրել ես, իսկ ինձ կպատմես, որովհետև ինձ մեկ ա ինչի ես դու լեսբուհի դարձել, ավելին, մեկ ա, որ դու այդպիսին ես…բայց հետաքրքիր ա…Մի հատ լավ քաշում ես…ու սկսում…

cafe

17 տարեկան էի, երբ հանդիպեցի էտ տղուն,շատ հմայիչ, բարեհոգի էր, անունը Հրանտ էր…Ես մենակ եմ ապրում..իմ տուն էի տանում, ազատ մարդ եմ ու միշտ էլ թքած ունեի, որ մինչև ամուսնանալը նո-նո-նո… ամեն ինչ էլ անում էինք, ես սիրում էի իրան…Մի կում գարեջուր ու կոկորդդ էլ չի չորանում…լավ էր մի խոսքով, բայց դե զգում էի էլի, որ շատ շուտ ամեն ինչ անցավ, էլ ուշադիր չէր, միայն գիշերվա կողմերն էր գալիս իմ մոտ.. հասկանում էի, որ էլ նույնը չի, բայց դե…սեքսը պարտադիր էր, ես էլ դեմ չէի ու ոչ էլ ինձ վատ էի զգում, բայց անկեղծ չէր բավարարում…բայց անկեղծ էնքան էր խոսում դրա մասին, որ մեկը լսեր կմտածեր` Պյոտր պեռվինա…ու էտ հանդիպումները այդպես երկար տևեցին մինչև,որ չպարզեցի…հղի եմ…դե ես առանց ձևերի ու բաների ասեցի` նոռմալ…հղի եմ…ինքն էլ ոչ էս կողմ, ոչ էն կողմ…վրեն…ես սկզբից իրան լավ չհասկացա, որովհետև մեկ ա, որոշել էի,որ աբոռտ կանեմ, գիտեի, որ սենց, թե նենց ինքը պահող չի ու ես էլ պահանջող չեմ…ասեց վրեն…ես քո հետ միայն քո …համար էի…ես իրան ընդհանրապես չհասկացա, որովհետև սկզբում ասում էր, ես նույնիսկ թույլ էլ չեմ տա, որ այդպիսի բան լինի մինչև չամուսնանանք…սառը քրտինք էր տվել` չէի սպասում, որ այդպիսի ռեակցիա կտա… բացատրեցի, որ ես չեմ էլ ուզում էտ երեխուն, ասեցի, որ իրանից էլ բնականաբար բան չեմ պահանջում…ինքն էլ ասեց, դե բնակաբար չես էլ կարա` բոզ ես…հա, հենց տենց ոչ էս կողմ, ոչ էն կողմ…բան չասեցի շրջվեցի ու գնացի…ինքն էլ հետևիցս եկավ, բա էսօր ոնց հարմարացնենք…պատկերացնում ես…<<ես չեմ էլ փորձում, սովորական նոռմալ բան ա, որ ամեն օր 100 հոգու հետ լինում ա…լավա, որ չես լացում, չնայած ես քեզ հասկանում եմ…մի կում գարեջուր խմեցի…շարունակի>>…մի քանի օր անկապ տանն էի մնացել, ոչ զանգերի էի պատասխանում, ոչ բան, ընկերուհիներիս էլ խնդրեցի, որ մի հատ ճշտեն ինչ արժի էտ աբոռտը գնամ անեմ…ու շատ վատ ինձ չէի զգում` մենակ պատերը սկսեցին ճնշել մի երկու օրից….գնացի աբոռտ արեցի…ասեցին էլ երեխա չես ունենա…կյանքի փորձով հարստացած ընգերուհիներիս մոտ լավ էի զգում…վրոդի տեսեք-տեսեք կյանք տեսած աղջիկ եմ…երկար ժամանակ անցավ, ոչ  ցավ էի զգում, որ այդպես եղավ, ոչ ցավ, որ երեխուն սպանեցի, ոչ էլ` ինձ օգտագործելու համար…ես իմը վերցրի, ինքն էլ իրանը` մտածում էի..գնացի Մոսկվա ծնողներիս մոտ…այնտեղ էլ հանդիպեցի մի ռուս տղու հետ…տարիքով ահագին մեծ էր…<<Մի րոպե էլի գնամ զուգարան գամ…հետ եկա, նստեցի մի հատ էլ գարեջուր ուզեցի, սիգարետը կպցրի…շարունակի>>..ամեն ինչ շատ լավ էր, ինքը հասուն մարդ էր, լավ գործ ուներ, ինձ տանում էր լավ ռեստորաններ, բան…իմ խաթր անգամ կլուբեր էր գալիս, որ ես ինձ լավ զգամ, մի քիչ տժժամ…Կոստյա էր անունը, ինքը պահանջկոտ էլ չէր, նույնիսկ սեքս չէր պահանջում` ոնց ստացվի…դե ես էլ երջանիկ էի իրա հետ…անդարդ ապրում էի էլի… մեկ-մեկ էլ հիշում էի ինչ ա եղել ծիծաղում էի… մի օր շատ պաշտոնական զանգեց ասեց, ես քեզ էսօր տան մոտ կդիմավորեմ ժամը 7-ին չուշանաս…Զարմացա, էս ինչ ա եղել, էս ինչի ա սենց պաշտոնական զանգել… Վերջը, 7-ին ինչպես միշտ իմ ջինսով բանով իջա, տեսնեմ մի հատ լիմուզինա կանգնած , մեջից դուրս եկավ մեծ բուկետով` կարմիր վարդերի, կոստյումով –բանով…Շատ ծիծաղալու էր` իմ վիճակը ու իրա..նստացրեց լիմուզինը..աչքերս փակեց, ասեց անակնկալ ա…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Advertisements

7 comments on “Գարեջուր, ծխախոտ,լեսբուհի

  1. es chem xmbagrum jnjum commentner@, ete dranq aknhayt viravoranq u hahoyanq chen parunakum…minch aysor nman depq chi exel..yuraqanchyur@ ir korektutyan chapov…isk patasxanatvutyun@ de arden da miayn groxi vorosheliq@ che…SHNORHAKAL EM BOLOR @NTERCOXNERIC

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s