Սարսափ Design.Վան Գոգի ականջը և ավտոմոտո խաչասերում


Posted by LevArt

Իրերը անշունչ են: Այս մասին չի կարելի նորից խոսել: Բայց դրանք կարող են ստեղծել տրամադրություն` փոխել մտածելու ուղղությունը` մի խոսքով ազդեցություն ունենալ անգամ զգացողության վրա: Օրինակ, շատ հաճախ միևնույն աթոռը կամ մի այլ առարկա, երբ տեսնում ես այլ բնակարանում հարազատություն ես զգում կամ հակառակը վանվում ես. դրա հետ կապված լավ կամ վատ հիշողություն, զգացողություն ես ունեցել: Այդպես էլ իրերը իրացնում են իրենց քո մտքում: Օրինակ, երբ ձեր գրքերից մեկը տեսնում ես ուրիշի ձեռքում կամ տանը, մի տեսակ օտարանում ես, զայրանում: Ոնց որ ինչ-որ բան քեզանից խլած լինեն: Այսօր բազմաթիվ իրեր են ստեղծում: Մի հաշվարկ կա, որ յուրաքանչյուր վայրկյան մարդկությունը արտադրում է 8000-9000 առարկա: Այդքան իրանք ծնվում ու երևի նույնքան էլ մահանում են: Այսօր կներկայացնե մի քանի իրեր, որոնք հետաքրքրական են իրենց դիզայնով ու մտահղացմամբ:

 sexan

 

 

 

 

 

 

 

 

Արյունոտ  սեղանը իտալացի արտադրական դիզայներ Ջոն Նյուանեսինգի (John Nouanesing ) մտահղացումն է: Այն ստացել է<Ներկիր ինձ կամ մահացիր, բայց սիրի ինձ> անվանումը: Առաջին հայացքից ծիծաղալու է, երկրորդից` վախենալու, երրորդից` դիզայներական նոր ուղղություն է` Սարսափ դիզայն: Հաջորդը

glazok

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջին անգամից դժվար է կռահել, թե ինչ է: Բայց հաստատ Սարսափ դիզայնի շարքը շարունակվում է: Դեզայնն ու մտահղացումը ռուս դիզայներ Վիկտոր Կանավալովին է: Սարքը հայրեն չգիտեմ , ինչպես է կոչվում, ռուսերեն <домафон>.  Gori Intercom System:

 ацхя

 

 

 

 

 

 

 

 

 

Աչքը միաչքանի ռուս գեներալ Կուտուզովի անվամբ է:

 Жангог

 

 

 

 

 

 

 

 

 

Ականջը Վան Գոգի պատվին: Դիզայները չի շրջանցել նրա ականջի պատմությունը, երբ նկարիչը կտրել է այն` չաձազանց հարբած ու դեպրեսիվ լինելու արդյունքում:

 jam1

 

 

 

 

 

 

 

 

Առանց թվատախտակի ու սլաքների պատի ժամ:  Bang & Olufsen  էլեկտրոնիկայի արտադրության ընկերությունից: Պատի ժամացույցը կոչվում է` BeoTime. Արդեն օգոստոսից նրանց վաճառքը սկսել է: Արժեքն էլ այնպես ոչինչ 300 դոլլար:

 avtomoto

 

 

 

 

 

 

 

 

Ով ստեղծի, ով վայելի: Այստեղ միտքս ընկավ հայկական  հայտնի թևավոր խոսքը, որը փոխեցի: Ֆրանսուա Կնորեկը Francua Knorrec  անվանը համապատասխան Ֆրանսիացի է: Այս հիբրիդը ստեղծել է 10 տարում, որի համար ծախսել է 20 հազար եվրո գումար: Այն հավաքվել է Audi 80, Citroen, VolksWagen Golf GTI, Kawasaki 1000 X Laverda 1000 ատվո և մոտո մասերից: Կոչվում է  Snaefall:

 sidecar2

 

 

 

 

 

 

 

 

 

Այս հիբրիդի արագությունը հասնում է 120 հազար կմ/ժ արագության: Առաջին Test-Drive-ը, որ տեղի է ունեցել Փարիզում ասում են զարմացրել է բոլորին.<< Մենք նման բան չէինք տեսել երբեք>>: Ավտոմոտոն սերիական արտադրության համար չէ:

 shadowchairtn2

 

 

 

 

 

 

 

 

Այս աթոռների տերերը պետք է վրան ցուցանակ կպցնեն` հանգիստ նստեք: Duffy London-ի ֆիզիկայի կանոներին ահակասող այս աթոռները` իրականում դիզայներական իլյուզիա են: Սև ստվերը նրանց երրորդ և չորրոդ ոտքերն են: Բայց ամեն դեպքում, ես ստուգեի նստելուց առաջ` նստել, թե չնստել` այս է խնդիրը:

Ով որը կօգտագործեր: Օրինակ արյունոտ սեղանը ինձ ամենաշատը դուր եկավ էսթետիկայի առումով, շատ կոլորիտային էր:

Advertisements

6 comments on “Սարսափ Design.Վան Գոգի ականջը և ավտոմոտո խաչասերում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s