STRANGER Բառեր


Psoted by LevArt

shrtunqԲազմաթիվ բառեր, որ մենք օգտագործում ենք տարբեր հնչերանգներով տարբեր նշանակություն են ստանում: Կան նաև տարօրինակ բառեր, որոնց հանդիպում ենք` երբեմն ծիծաղում, երբեմն էլ զարմանում:
Հիմա  LevArt Blog-ի մի քանի գտածոներ…հենց գտածոն էլ կարելի է հոդվածի առաջին բառը համարել:

 Կրքատնքոց— այսօր է բացահայտվել: Նոր բառ է, գոնե ինձ համար: Այսինքն բառը, փաստորեն հստակեցնում է, թե ինչի տնքոց է: Ենթադրվում է սեռական հաճույքի արդյունքում առաջացած տնքոց: Ծիծաղալու է: Նույն կերպ կարելի է ասել, ասենք` համբուրատնքոց, ցավատնքոց: Կրքի տնքոցը փաստորեն էականորեն տարբերվում է մյուս տնքոցներից, սերատնքոցը երևի սիրո և երջանկության արդյուքում եղած տնքոց: Հոգնատնքոց: Վատ չէր լինի: Նույն կերպ զզվատնքոց ու այսպես շարունակ:

Գտածո —   այսպես են կոչում հիմնականում հնեաբանական իրերը, որոնք պեղվել են ինչ-որ տարածքում: Մարդկանց մի շրջանում գտածոն  ընկալվում և օգտագործվում է որպես մարդուն բնորոշող ածական: Գտածո-մարդ: Այսինքն եզակի, ոչ մեկին չնմանվող: Իրեն հակասող իմաստ է արտահայտում օրինակ <հո դու գտածո չես> արտահայտությունը: Այսինքն միթե դու այդքան ետամնաց ես, այդքան ժամանակավրեպ, այդքան ուշացած, այդքան ոչ արդիական:

Կտղուցք-   այս մի տեսակ կեղտոտ շականակագույն բառը իրականում շատ հաճելի երևույթ է արտահայտում` օրգազմ: Ինչու կտղուցք դժվար է միանգամից կռահել: Բայց երբ լսում ես` չես ուզում այն ապրել: Պատկերացրեք Ձեզ հարցնում է հոգեբանը կամ սեքսապոտոլոգը` դու վաղուց կտղուցք չեք ապրել: Ըստ բառարանների մարմնի ցանկության գագաթնակետն է ավելի հին բառարաններում` կենդանական բնազդի իրացումն է, կենդանիների զույգավորման ակտը: Ով Վահրամ Սահակյան կարդացել էր` նոր չբացահայտեց այս բառը:

Գռգռաճեղք—   այս բառի իմաստը բոլորիս գիտենք: Այն իրականում դեմ հանդիման բերող : Այն փաստացի ապացույց : Եթե պռարեխով է շրջազգեստդ` ուրեմն ուզում ես ին ձգրգռել: Իսկ փողոցում աղջիկները անընդհատ հակաճառում են:

Գիժ-        խենթ, հոգեկան խանգարում ունեցող: Վերջին տարիներին այս բառը բավական իմաստափոխվել է: Այնպես ինչպես գժանոց ավտոյա, գժոտ օր էր:  <Լրիվ գիժա> արտահայտությունը մարդու ստեղծագործական կամ ոչ ստանդարտ, բայց դրական հատկությունների մասին է խոսում: <Ես գիժ եմ> արտահայտությունը այսօր արդեն մոդայիկ է` խոսում է քո ինքնօրինակության մասին:

Այսօր այսքանը: Ոչ այնքան տարօրինակ և ոչ այնքան նոր, բայց տարբերվող բառացանկ:

Advertisements

4 comments on “STRANGER Բառեր

  1. Ահավոր լավ թեմա է… ԱՀԱՎՈՐ ԼԱՎ… Բառի հակասող,հակառակ իմաստը` չափի, ուժեղության…լավ իմաստով գործածելը` ԵՍ ՔԵԶ ԷՆՔԱՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ՈՐ ԱՐԴԵՆ ԶԶՎՈՒՄ ԵՄ ՔԵԶՆԻՑ… ԴՈՒ ԶԶՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓ ՆՈՒՐԲ ԵՍ… Էնքա~ն,որ վերջերս ինքս էլ եմ գործածում, օրինակ` ԴՈՒ`ԱՀԱՎՈՐ, ԶԶՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓ ԼԱՎ ԵՍ ԳՐՈՒՄ… Գտածո, բայց վերջերս ես … ՊԵՂՎԱԾ ՄԱՐԴ… էլի լավ իմաստով, ասել եմ… Իսկ շատ բառերի հայերեն տարբերակները`վայ մամա ջան… տառացի հայհոյանքներ`
    ԾԱԼԱԶԴ(բուկլետ) ԵՍԱԿԱՆ(էգոիստ) ՄՐՑԱՏՅԱՆ(ժյուրի) ՊՆԱԿԻՏ,ԿՐԻՉ(դիսկ)… Նախադասության մեջ կամ համապատասխան իրավիճակում շատ ծիծաղելի են, օրինակ` ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԻՆ ԱՍՈՒՄ ԵՍ ՀՈՐԵՂԲԱՅՐ(եթե հետո էդ բառերն ես ասելու,ուրեմն հոպար`չէ) ԲԵՌՆՈՑԴ (բագաժնիկ) ԲԱՑ… ԿԱՐԳԱՎԱՐԻՆ ԷԼ (դիսպետչեր) ԱՍԱ`ԳՆՈՒՄ ԵՆՔ… Ես վարորդի դեմքն եմ պատկերացնում…
    Դե,իսկ (զադերժկա) ՈՒՇԱՑՈՒՄ,ՀԱՊԱՂՈՒՄՆ էլ…էլ երևի չասեմ………….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s