Կռտած բլոգերների միություն…


Posted by LevArt

Կարելի էր ստեղծել կռտած բլոգերների միություն…Հայաստանում դա լավ կստացվեր ու կստացվեր առհասարակ…երբ ազատ տարածք են տալիս սովորաբար մարդիկ անում են այն, ստեղծում են այն կոնտենտը, ինչը չեն կարողացել անել այլ ճանապարհով:

ascii-blogger-portraits

Այդ թվում և ես…այդ թվում և մեր հայրենի բլոգերները առավոտից իրիկուն տուֆտում են այդ բառի բուն իմաստով… դե ոչ բոլորը, բայց 95 տոկոսը…Հնարավոր է LevArt Blog-ն էլ էդ թվում…նույն տուֆտությունը  ինչքան կարելի է գրել, նույն բանի մասին ինչքան կարելի է խոսել…Ինձ մեղադրում ու կշտամբում են, որ շատ են հոդվածները սեքսի մասին.. ընդունում եմ, բայց կա մի այլ տեղ, մի այլ բլոգ, որտեղ կարող եք սեքսը էժանագին պոռնոյի չվերածված հոդված կարդալ…չկա…և ինչի չեք տեսնում ասելիքը, այլ տեսնում եք, այն թե ինչի միջոցով է դա ասվում…Ամեն նոր խոսք ու բովանդակություն, ամեն նոր մոտեցում ու նոր երևույթ քննադատելի է` սա  հին ճշմարտություն է …LevArt Blog-ը թողնենք…այն 12 օրերի ընթացքում ձեռք է բերել կայուն ընթերցողների քանակ, որը օրի օրի աճում է ու կարելի է ասել երկրաչափական պրոգրեսիայով…Մի հարց է առաջանում, իսկ ինչի մասին գրել, աղանդի վերածված, մառազմատիկ կանաչների շարժման, որ ֆինանսավորվում է հակաճգնաժամային խմբի կողմից ու հեղափոխության տեխնոլոգիա է, այն մասին որ իշխանությունները հանցագործ են, թե  այն մասին, որ ընդդիմությունը ապակայունացնող է…ինչի ա մեր բլոգերներին թվում, որ ես, մյուսներն ու հազարերոդները չգիտեն օրինակ, որ Հովոն կամ Ֆելոն երբեմն կամ ձեր ասածով միշտ անգարգետ են խոսում, ինչի ա ձեզ թվում, որ կատվազգի լինելը իր ա վատ իմաստով լավա ու կարելի ա գլուխ գովալ` խոսելով արդարությունից…մեր բլոգերներին մի քանի խմբի կարելի ա բաժանել, բայց այդպես չպետք ա լիներ…բլոգը անհատականության յուրահատուկ արտահայտություն է` թեկուզ տափակ, թեկուզ հակա…բայց ինքնուրույն …մի մասը ընդդիմության պատվերն ա կատարում, երկրորդը` իշխանության…ու առաջինը միշտ չգիտես ինչի ազնիվ ա, երկրորդը` չգիտես ինչի կայունացնող ու վարդագույն……երրորդ խումբը լավ գործ ա անում, բան չեմ ասում` մեր թշնամիներին ա պատասխանում, մեկ-մեկ էլ հարվածում..մեկ-մեկ էլ պատվերով…մյուսները դե գիտեք ոնց` գրող են…լավ են անում` գրում են…բայց կարելի է չէ` թեկուզ անբովանդակ, բայց նոր բան ստեղծել, թեկուզ անկոնտենտ, բայց նոր մոտեցմամբ, նոր խոսքով, նոր ոճով, նոր ասելիքով…ինչ-որ բան կարելի է կարդալ, որպեսզի չեմ ասում լսված-տեսնված չլինի, բայց գոնե նոր ձևով ներկայացված լինի…ինչքան կարելի ա անիմաստ նպատակներին ծառայող քաղաքական գործունեությամբ զբաղվել…ու գումարած դրան` խոսալ արդարության համար պայքարից…այդ երբ է քաղաքականությունը բարոյականության և արդարության համար պայքար եղել…բլոգերները ոհմակ են սարքել…բայց ինչի ոհմակ…դուք ձերոնցով խոսում, խնդում ուրախանում եք, դուք ձերոնցով ձեզ մեկնաբանում, թե դու հանճարեղ գրող ես, դու մեծագույն գրող ես` ես տառացիորեն մեջբերում եմ…ու ինչի մասին է սա ասվում `ֆելիքս Խաչատրյանին ու Հովոյին անգրագետ անվանելու համար…ինչի էդքան մանր ախր…ինչի չկա զգացմունք, ինչի աբիժնիկավարի…այ քեզ բան… մի քիչ ձեր մեջ խորացեք էլի…մի քիչ էլ խորացեք, որ մի բան բացահայտվի…որ իշխանությունները հանցագործ են էտ էլ նորություն չունի, բայց կարաք իրենց արդարացման մասին մի բան գրեք, որ իշխանամետ չլինի…չեք կարա, բայց չեք էլ փորձի…ինչի այդպես տափակ ու սահմանափակ…արվեստում կա երկու ձևաչափ հեղինակային ասենք կինո և կոմերցիոն…այն ժամանակ  միայն կոմերցիոնն էր ֆորմատ, իսկ էսօր արդեն հեղինակային էլ է ֆորմատ դարձել…մի երկու քֆուր ես գրում ու վերջ` դու բոց ես, դու նոր մտածողություն ունես…է հա, ես էլ եմ գրում…բայց դա նորության հոտ չունի..դրա մատուցման ձևի մեջ ա նորությունը…թե չէ քֆուր տոննայով ու անընդհատ կարամ գրեմ..կարամ տեղին գրեմ, կարամ հենց հիմա գրեմ…անկոնտեն ու անասելիք,  բայց նոր ձևով:

 Ի դեպ շուտով սեքսի ու դրա պատալոգիայի մասին նոր պռոյեկտ է լինելու` LevArt Blog-ում, որին հենց դուք եք մասնակցելու: Ավելին չեմ ասի, մանրամասները առաջիկայում:

Advertisements

8 comments on “Կռտած բլոգերների միություն…

  1. Es el gitei du ujex es!!!! xi es ardaranum? kam xi es qnnadatum? es en volort@ chi, vor mek@ mekin nman patosovbaner gri. Ari klini du qonn asa, myusnern el irancn asen. Nman voch@ es chem @ndunum, azat dasht a, amenqn el iranc nersi exacn en asum kam patver en katarum. Ete senc eli hodvacner tesnem naev ayl blogerneri mot, kkorcnen inc, vorovhetev es chem uzum kardal meki asac patasxan@ myusin, kam obijniknerin patasxan taln u pahanjel@. Karcum em ches nexana, asum en en, inch mtacum em u zgum em. Lav chi senc baner kardal@!!!!

  2. HARGELI DELFI…es chem ardaranum u asum em ayn inch asum em…es chem qnnadatum, ayl HSTAK artahaytum em im DIRQOROSHUM@…sa azat dashta, isk azatutyan mej patver chen katarum…SA IM DIRQOROSHUMNA…u es azat ayn artahaytum em…

    ISK DU HSTAK IRAVUNQ UNES QONN ARTAHAYTEL HENC AYNPES INCHPES ARELES

  3. նու որպես ընթերցող և բլոգեր ուզում եմ մի պարզ տեսակետ ու նկատառում էլի թողնեմ: Հարգելի LevArt քանի որ ինքդ ես ասում, որ սա ազատ դաշտ ա ու էստեղ բոլոր գրողները ունեն անսահման ազատություն, ապա ինչի ես դեմ եթե մյուսն էլ հենց նույն ազատության մեջ իրա փողն առնի:-D Չէ ինձ ճիշտ հասկացի. ես ի նկատի չունեմ, որ դա լավա, որ մեկը փողով գործա անում, ես նկատի ունեմ, որ եթե տրված ա եդ անսահման ազատությունը ուրեմն պետք ա գիտակցել, որ անկախ ամեն բանից եդ ազատությունը իրա հետ նաև ազատություն ա բերելու բացասական առումով:

    Ուղղակի մարդ կա օգտվումա դրա+, իսկ մարդ էլ կա — պտուղներից: Ընդունեք ազատությունը իրա բոլոր թերություններվ, քանի որ այն նույն տեսքով տրված է նաև քեզ: 🙂

  4. Այստեղ ամեն ինչ քո մտքում է ու ղեկը քո ձեռքերում է, դու ես ամեն ինչի որոշողը և’ խոսելիքիդ, և’ կոնտենտներ գտնելը քեզ է պատկանում,,, ու առավելությունը նրանում ա, որ կա էդ ազատությունը:

  5. Շատ լավ է ասված.
    Թե որպես “հայկական բլոգամիջավայրի” ներկա վիճակի չհանդուրժման, և երևի թե աբհասցե ճիչ, թե որպես այդ նույն “բլոգամիջավայրի” զարգացման մանիեֆստ (եթե դեմ չեք): Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s