City Rithm. մեկուսացող քաղաքացի


Posted by LevArt

Քաղաքը  վերածնվում է: Այն այսօր  այլևս այն Երևանը չէ: Այն այսօր ձևավորվող մթնոլորտով Երևանն է: Այն գիշերային Երևանն է: Այն բաժանված ու ոչ համասեռ քաղաքն է: Կաստաների բաժանված քաղաքը: Ամենաթողության ու փակ, ինքնամփոփ քաղաքացու քաղաքն է: Երևանը քաղաք է, որը ապրում է զուգահեռ կյանքերով: Իրար չհատվող կյանքերով` իրարից վանվող քաղաքացիներով, սեփական անձը մեկուսացրած մարդկանցով` արդեն մարդով: Աշխարհը մեկուսանում է, մարդը, քաղաքացին մեկուսանում է: Նկատել եք,

grieve-alone

 

 

 

 

 

 

 

թե որքան շատ են ականջակալներով մարդիկ: Քաղաքը, անգամ փոքրիկ Երևանը, ճնշում է, քաղաքացին թաքնվում է: Այն քաղաք է, որտեղ ոչինչ համասեռ չէ: Անգամ համասեռամոլները մեր քաղաքի արդեն ոչ այնքան սքողված մասն են: Քաղաքացին ուզում է տարբերվել մյուս քաղաքացիներից: Ինքը արդեն ինդենտիֆիկացրել է իրեն որպես քաղաքացի ու այդ սինդրոմով չի տառապում: Այսօրվա մի Երևանը ինչ-որ տեղ առաջադեմ, ուրախ, club-ային կյանքով է ապրում, մյուս մասը` սրճարանային, երրորդը` բակային: Ըստ այցելության տեղի ու ազատ ժամանակի անցկացման վայրի` մարդիկ բնորոշվում են, բաժանվում են խմբերի: Club-ային երիտասարդությունը առաջադեմ երիտասարդություն է համարվում` գլամուր ու անընդհատ նոր ռիթմեր ու զգացողություններ փնտրող մարդ: Մարդ, որը իր ազատությունների մեջ ունի կապանքներ ու կոմպլեքսներ:  Մյուս մասը pub-ային երիտասարդությունն է` մի փոքր ռոկոտ, մի փոքր պոֆիգիստ, մի փոքր ավելի դեպրեսիվ, բայց հակագլամուր երիտասարդությունը: 

rock-party

 

 

 

 

 

 

 

 

Երրորդ հատվածը այս երկուսին անտեսող, անտարբեր ու արհամարհած երիտասարդությունն է: Նրան պիտակավորող ու վիրավորող, նրանց չհասկացող ու չընդունող երիտասարդությունը` տեղ-տեղ ավելի գորշ, տեղ-տեղ ավելի պահպանողական, բայց նաև ավելի փակ, ավելի ամփոփված ու տեղային մտածողությամբ երիտասարդությունը, որը նույն բանին է ձգտում ու նրանցից շատերը ներխուժում են այդ կյանք: Նրանք բոլորը ապրում են զուգահեռ կյանքերով, բայց երբեք իրար զուգահեռ չեն: Քաղաքից կտրված ու քաղաքում ամփոփված քաղաքացին փոխել է իր ռիթմերը: Փոխված ռիթմերով քաղաքը մի մասի համար արդեն հետաքրքիր չէ, այն ավելին է ուզում, ավելի է ձգտում հավերժ ձգտվող ազատությանը: Ավելի տժժացող party-ների, ավելի գժոտ rockերի ու ռիթմերի: Չափանիշ չէ, բայց որպես օրինակ: Հայ Թիմը երբ սկզբում հայտնվեց երգում էր լոքշից ու բազարներից: Այսօր նրանք երգում են նոր ջահելության` տժժացող ու ուրախացող ջահելության մասին: Սա չափանիշ չէ, բայց ցուցանիշ է: Նրանց առօրեան նույնպես փոխվեց, նրանց ռիթմերը փոխվեցին, որովհետև քաղաքը փոխվեց: Քաղաքացին դեպրեսիայի մեջ է` անգամ club-ային ռիթմերի տակ, անգամ solo գիթառի ու ամբողջ ուժով գոռացող Marelin Manson-ի տակ: Անգամ հայհոյանք ու  հարվածներ շփող ադրենալինի տակ: Քաղաքը պարում է, քաղաքը երգում է: Բացօթյա համերգներ ու party-ներ: Քաղաքը բացվում է ու բացում է քաղաքացուն: Քաղաքացին, սակայն այլևս քաղաքինը չէ, այլ քաղաքն է քաղաքացունը: Զուգահեռ երիտասարդությունը, որը անընդհատ փոխում է իր ռիթմերը ու ներխուժում նոր կյանք, նոր քաղաք, նոր մեկուսացում: Քաղաքը ծանրանում է մեզ վրա, այն շնչում է մեր ծոծրակին և մենք փնտրում ենք նոր վայրեր, որտեղ կլինենք ավելի ազատ, նոր միջոցներ, որպեսզի մեկուսանանք` անգամ  Tiesto-ի, Zeppelini-ի կամ Boom Box-ի ռիթմերի տակ` անգամ 500 հոգանոց պարահրապարակում, անգամ ականջակալների գողտրիկ միայնության մեջ: Քաղաքը ապրում է, իսկ քաղաքացին ապրեցնում այն:

Advertisements

9 comments on “City Rithm. մեկուսացող քաղաքացի

  1. Շատ լավ է գրված ամեն ինչ, համաձայն եմ հեղինակի հետ համարյա 100%-ով: Ես էլ եմ նույն ձևով տեսնում Երևանը, նայում եմ նրան նույն ձևի… Կաստաները 3-ից շատ են, բայց ընդհանրացրած բաժանման հետ էլ եմ համաձայն: Ես չգիտեմ ինձ որ խմբի մեջ ներառեմ: Երեքի մեջ էլ լինում եմ տարբեր ժամանակահատվածներում, բայց ինձ ոչ մեկի անդամ չեմ համարում… 3-ին էլ քննադատում եմ:
    Կարծում եմ մեր քաղաքին վառ անհատականություններն են պակասում, բոլոր խմբերից ու կաստաներից դուրս մարդիկ:

  2. Ականջակալներով մարդկանց (երիտասարդների) զգալի թվի վրա ես էլ եմ ուշադրություն դարձրել: Համաձայն եմ, որ դա կարելի է մեկնաբանել որպես ուրիշներից մեկուսանալու, սեփական աշխարհում փակվելու, իրականությունից վերանալու, ուրիշներից օտարվելու ձգտում: Բայց չեմ հասկանում հեղինակի լավատեսական եզրակացությունն այդ փաստից` : Եթե մարդիկ օտարվում են միմյանցից, եթե երիտասարդությունը բաժանվում է մշակութային կաստաների, ապա քաղաքը որպես ամբողջություն վերանում է, քայքայվում: Առաջանում են , որոնք միմյանց հետ ոչ մի ընդհանրություն չունեն: Ազգային պետության համար, հայ ազգի համար սա դրական բան չէ: Եւ ականջակալներով քաղաքացին էլ ոչ թե ապրեցնում է քաղաքը, այլ` հեռանում-օտարվում նրանից, մեկուսանում իր համաքաղաքացիներից, դադարում նրանց նկատելուց: Միթե դա ապրեցնել է: Դա ընդամենը փախուստ է իրականությունից: Լավատեսության հիմք չեմ տեսնում:

  3. Es chem xosum azgayin petutyan karucumic, es chem xosum azgayin arjeqneri zargacumic…es asum em, ete ka qaxaq u dra chanaprhneric…es asum em ka ays xndir@ qaxaqi mshakuyt@ poxvum e, mard@ poxvum e…mekusanalov, te vonc…sa e irakanutyun@` lav te vat…hima ayn azgayin e apazgayin e, te errord goyutyan dzev uni…chgitem… bayc qaxaq@ poxvum e, vorovhetev mardik u nranc dzgtumnern en poxvum…ev mard@ arajin hertin mard e heto hay te rus

  4. Բարև ազգ,,, կարծում եմ, որ արտասովոր ոչինչ չկա, որ քաղաքը փոփոխվում է: Դա բնական ընթացք է, որը գործել է հենց այն ժամանակվանից երբ հիմնադրվել է հենց նույն մայրաքաղաքը: Իսկ այսօր արդեն շարունական փոփոխությունը իմ կարծիքով այդքան էլ զիլ ու ժամանակակից չէ: Նայեք 4 կողմը բոլոր նորակառույց շենքերը գերթե նույն ձևի են ու նույն գույնի, ինչը շատ միապաղաղ ու ձանձրալի ա դարձնում մթնոլորտը: Հա, ի միջայլոց, նույն մթնոլորտից, նկատել եք որ մեզ մոտ բուսականության, շենքերի նույնիսկ լվացած պատուհանների գույները խամրած են,,, համեմատեք Հայաստանից դուրս ցանկացած քաղաքի հետ ու հաստատ կնկատեք, դա կեղտոտության պատճառով է. ամենի վրա փոշի է նստած:

    Ինչ վերաբերում է երիստասարդների խմբավորումներին,,, Այո’, համաձայն եմ, որ այդ տեսակները կան, բայց կան էլի շատերը: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ ես անձամբ դեմ եմ հենց նույն գլամուր կամ էլիտար ու այդ կարգ տերմիններին, դրանք շերտավորում առաջացնող բառեր են, որնք էլ մասնատում են երիտասարդությանը:

  5. Ամեն դեպում. ամեն երիտասարդ ապրում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Այս պարագայում ճիշտ կամ սխալ չկա. կա պարզապես հարմարությունների այլընտրանք, որի ընտրությունը երիտասարդը կատարում է իր բնավորությանը համապատասխան: Իսկ տեսակավորումներ առաջացման պատճառը հենց այդ գլամուր, էլիտար և այդ տեսակ տերմիններն են, որոնք առաջացնում են շերտավորում և մասնատում նույն երիտասարդության մեջ: Թերևս մենանալը վատ բան չէ: Իմ կարծիքով դա միակ այն ժամանակն է, որ մարդ կարողանում է արածների ու անելիքների մասին շատ և ճիշտ խորհել: 🙂

  6. Կարծում եմ, որ այո, քանի որ հենց նույն բառերը տեսակավորում են երիտասարդների խմբերը: Շերտավորում չէ արդյոք, եթե մեկը կոչվում ա գլամուր ու էլիտար, մյուսը միջին խավ ու չգիտեմ ինչ: Այո անկախ ամեն բանից, ես դեպքում մարդը ձեռք ա բերում կոմպլեքսներ ու ինչն էլ իրա առանձնանալու պատճառն ա դառնում: Մանավանդ այն դեպքում երբ ամեն տեղ խոսվում է հավասարության մասին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s