ՏԵՔՍՏ. տաքություն ունեցող լույս


Posted by LevArt

Համր պատասխաններ, բարձրաձայն տրված հարցերին…համրություն, ինտոնացիա, լսողության կորուստ, թե հնարավորություն չլսել  լսածը…այս ամենի հետ մեկտեղ պաղ, լուռ չստացված մի հեգնանք…տաքացող հեգնանք, ամեն ինչի պատրաստ հեգնանք…և ինչ եղավ հետո…ոչինչ ու պինչ ու ցտեսություն…ավտոմեքենաների անաղմուկ երթ, քրքիջների համր բերաններ ու լռություն…սպասվածին ծալած երջանկություն ու լուսավոր մի կետ…հազարի մեջից աչքերդ ծակող լույս, առավոտ լուսո, թքած արեգակ

42-16111181

 

 

 

 

 

 

 

 

իմ վրա լույս մի ծագեցրու…մեկ է չես լսելու շնորհակալություն…միտք լույսի մասին…ձգտում..ու կատարյալ, չէ, բացարձակ համրություն…Շնիտկեյի չորրորդ սիմֆոնիայի լռություն….ու գոռգոռոցս ամենաբարձր ատյաններից, բայց ոչ ատյաններում…աչքերիս մեջ նայող լույս ու միտք… դեռ չծագած լույսի հանգում ու հարգանք լույսի անհույս վիճակի նկատմամբ…վազող-վազած երջանկության անկարևոր լոնքեր…որպեսզի…որպեսզի չզղջած ու չեղյալ չլինի այն ինչ զեղջված է ի սկզբանե…լույս քո աչքերում, քո ժպիտի լույս..կուսությամբ շնչող լույս……վայրի, վայրի լույս, չհանդուրժող լույս, համր լույս, լույս առանց լուսամփոփի, առանց ամփոփի ու անսահմանության լույս, չբացահայտված լույս ու լուսավոր մի կետ այնտեղ հեռվում, ուր արեգակն է դեռ պեղվում…պեղված արև, գտնված արև, անպատկառ արև, չգնհատված արև, ապերջանիկ արև ու լույս կուրացնող, արևոտ լույս…ստացված համբույր, ջերմ համբույր, պաղ համբույր, կրքոտ համբույր, չսպասող համբույր ու համբույր…վերջին փորձ առաջին անգամ վերջինի հույսով լուսավոր իմ լույս…գիշերը եկած լույս, առավոտ զարթնած լույս ու լուսավոր լույս..փոխանցվող հնարավորության լույս..ամեն ինչ փորձած լույս ու հույս` փորձը փորձանքի չվերածել..հեռվից երևացող ու մարող, մարող ու երևացող արդեն հազար, չէ 100 օր հետո…ու այսպիսի լույս, որ միայն լույս է ծնում ու միայն խավարի մեջ…միայն խավարում թաղված լույս ու պոեմ..լույսի անհուսության մասին…..կրկնված, բայց երջանիկ պահ, ամեն ինչով նույնը, բայց տարբեր պահ…ակնթարթ առանց ակնի…չես էլ հասցնում ու…ակնթարթ, որ կմնա մինչև կյանքի …խավարող լույս…մրմնջացող, մրմռացող լույս…ու պաղ-պաղ համբույր, առանց լույսի համբույր, մթության մեջ համբույր…աշխարհից վանված համբույր…տաքացող արև, տաքացնող գրկում…իմ արև, իմ ջերմության արև, իմ ջերմաստիճան ու միշտ լույս…ցածր առաստաղից կախված ու կախյալ առաստաղով պայմանավորված մոտիկ ու ջերմ….չէ ջերմող լույս…տաքություն ունեցող լույս:

Advertisements

5 comments on “ՏԵՔՍՏ. տաքություն ունեցող լույս

  1. չէէէէ իսկապես շատ լավ է, որ կա լույս: Տեսե’ք լույսի լուսավոր շողերը, ճառագայթների տրամադրություն ստեղծող գույները: Տրամադրությունը մոտեցրե’ք ձեր հոգուն, ու կտեսնեք, որ երջանիկ եք: Մտածե’ք, խորհե’ք ու կտեսնեք, որ երջանիկ եք, որովհետև պետք է խորհե’ք հենց այն մասին, որ դուք երջանիկ եք որովհետև մտածել գիտեք,,,,

  2. Կարդում ես…Մենակ ես…դու ու դու…ու ԼՈՒՅՍ…սիրուն, շատ սիրուն“ՏԵՔՍՏ…
    Մի պահ թվում ես` չկաս իրականում… առասպել ես, տեսիլք, ուրվական, անէություն… վախ, քնքշանք, հեգնանք…ու էլի լույս…էլի սիրուն…ձգող… վերընթերցելու կանչող…մի անգամ էլ…էլի զգալու…լույսի տաքությունը զգալու կանչ…
    …սպասվածին ծալած երջանկություն ու լուսավոր մի կետ…
    …վազող-վազած երջանկության անկարևոր լոնքեր…
    …վերջին փորձ առաջին անգամ վերջինի հույսով լուսավոր իմ լույս…
    …մարող…մարած…խավար…ուժեղ…ջերմ…լաց լինելու չափ ՍԻՐՈՒՆ…ու …տաքություն ունեցող լույս…
    …ու գիտակցում, որ կաս… միֆ չես…իրական ես…շոշափելի…լույս…սիրուն, նուրբ, իրական հեքիաթ…
    …Լույսով հագեցած…հոգիդ հագեցնող…անհասկանալի ու իրական…իրարամերժ հույզեր… ջերմ… ու սիրուն սիրուն սիրուն գրված…

  3. Shaaat mec ushacumov, bayc petq a asem…
    Shat gexecik a grvac, voch te sirun, ayl` gexecik… Kardalu yntacqum indz nuynisk tvum er, vor es hangavorvac TEQST em kardum.. U anyndhat luys, luys, achqis araj mtutyan mej parzorosh eravoc mi luys… isk luysy kyanq a, kyanqy` ser..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s