Brand. Mel Ramos-ի էռո-հովերը` ՃԻՉ ու ԿԻՉ


Posted by LevArt

Pop-Art-ը կոտրեց մեր պատկերացումները արվեստի ու մասս-մշակույթի մասին: Այն հիմնադրեց նոր մշակույթ` ՃԻՉ ու ԿԻՉ: Սրանք մասսայական մշակույթի հիմնական տարրերն են: Այն կոտրեց մշակույթի մասին բարձրյալության կարծրատիպը, հաստատեց ամենահասության սկզբունքը: Pop-Art-ը հասարակությանը հնարավորություն տվեց իր կիչը արտահայտել արվեստի միջոցով:

Mel Ramos

Mel Ramos

Այն հաստատեց  ապրանքը, հաստատեց, որ  այն ավելի մեծ տեղ ու դեր ունի աշխարհում քան ասենք սիրահարված սիրտը: Այն մասսայի սուբ-բունտի յուրահատուկ ճիչ էր: Բրենդի նկատմամբ Mel Ramos-ի էռոտիկ մոտեցումները ցնցեցին աշխարհը: Համաշխարհային բրենդների սեփականատերերը բողոքի ալիք բարձրացրին, բայց արդեն ուշ էր: Ավելին նրանք չգիտեին, որ ռամոսյան էռո-պարոդիաները անդրադառնալու են իրենց հաշվապահական մենյույում և վաճառքի ծավալի սլացիկ աճով: 1960-ին ստեղծված մասս-մշակույթի գործերը այսօր իրենց ինքնարժեքից 1000 անգամ ավելի թանկ են վաճառվում, իսկ Ramos-ը վայելում է 73-ամյա զառամյալությունը` նույն  էռո-հովերով: Ահա այդ հանրահայտ գործերը:

 coca

 

 

 

 

 

 

 

 

Coca-Cola-ն փաստորեն միայն չէր զովացնելու: Mel Ramos-ը փորձեց այն դարձնել պարոդիա այն բանից հետո, երբ տեսավ, որ 60-ականների գովազդ սարքողները խելքները տվել են պոռնոյին: Նա բունտ արեց էժանագին փորձերին` այդ ճանապարհով  վաճառքի ծավալները բարձրացողների դեմ:

macdonald

 

 

 

 

 

 

 

 

MacDonalds-ի համար կինը այնքան կոլորիտային չէ` <կոլորիննոստի> առումով: Բայց վատ տարբերակ չէ: Ի դեպ, pop-art-ը հիմնադրվել է Անգլիայում 1956-ին:

colgate

 

 

 

 

 

 

 

 

Ramos-ից հետո pop-art-ը մեծ մասսայականություն ստացավ: Այն դարձավ մշակույթ, որի համար այսպես ասած հատուկ տաղանդ և իրավունք պետք չէ: Այն դարձավ հասարակ մահկանացուի ստեղծագործական ցանկությունների իրացման դաշտ:

corvete

 

 

 

 

 

 

 

 

Իսկապես կնոջ ներկայությունը կարող է արագացնել տեմպերը: Բայց վտանգավոր է ընթացքում: Ուշադրությունը հաճախ շեղվում է: Իսկ նման <հանդերձանքով> կնոջ ներկայությունը ընթացքի ժամանակ ընդհանրապես հակացուցված է: Եթե իհարկե ղեկին տղամարդ է:

shoco

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնի գովազդային հոլովակում` ամեն տեղ ուրախ է համատեղ: Կամ դրա հակառակը` զուտ հայկական տարբերակով` երկու երնեկ մի տեղ չի լինում: Փաստորեն լինում է` մանավանդ, եթե քաղցրակերեք ինձ պես:

banan

 

 

 

 

 

 

 

 

Ինչ կլիներ, եթե չլիներ կինն ու բանանը: Առաջինը միտքս դա եկավ: Երկրորդը հիշեցի մի անեկդոտ: Երկու աղջիկ մոտենում են բանան վաճառողին և մեկ բանան խնդրում: Վաճառողը երկու հատ է տալիս` ասում է.<Էս մեկն էլ կուտեք>:

 Pop-art այսօր արդեն սոցիալական բունտի լուրջ մոտիվներ է ստանում` դառնալով իսկապես ճիչ ու կիչ: Այն դարձել է բունտի, դժգոհության, բողոքի արտահայտման յուրահատուկ միջոց` մշակույթ: Այս մասին հաջորդ անգամ:

LevArt Blog-ը pop-art է, թե նոր հանդես, թե ոչ սա, ոչ էլ մյուսը` չգիտեմ: Այն փորձ է բացել սահմանները, որոնք շատ վաղուց արդեն բաց են ողջ աշխարհում, թեկուզ Playboy-ի միջոցով:

Advertisements

6 comments on “Brand. Mel Ramos-ի էռո-հովերը` ՃԻՉ ու ԿԻՉ

  1. Anardar aa shaaat. ba axjiknern u kanayq inchpes gnum kataren? Ka mi govazd, vortex turq a trvac merk txamardun? Dra hamar el shaat axjikner menak amusnautyan arajin gishern en tesnum merk txamard u cncvum!!! Tekuz tex govazd@ kap chuni. Mi xosqov, mez hamar el govazd areq merk kam gone kisamerk txamardov…. stex en shrtunqner@ depi nerqev smile-inkn a!!!

  2. Գովազդի մեջ թեման շահարկելը արևմտյան մշակույթում փորձարկված հայտնի հնարք է: Մերկ կինը նույնիսկ ենթագիտակցական մակարդակում գրավում է տղամարդու ուշադրությունը: Գովազդատուին ուրիշ բան պետք չէ, բացի ուշադրությունից (նույնը չի կարելի ասել մասին): Բայց դա չի արդարացնում անամոթությունը: Որովհետև այդպիսի գովազդի միջոցով անամոթությունը տարածվում է հասարակության մեջ: Մեխանիզմը շատ պարզ է. երբ տարբեր սեռի ներկայացուցիչներ միաժամանակ նայում են մերկությանը, նրանց միջև, անկախ իրենց կամքից, առաջանում ֆլիրտ` խառնված ամոթի հետ: Երբ այդ պրոցեսը բազմիցս կրկնվում է, աստիճանաբար վերանում է ամոթը: Մարդիկ սկսում են սովորական համարել հակառակ սեռի ներկայացուցչի ներկայությամբ ուրիշի մերկությունը դիտելը: (Մերկ մարմնի սեռը կարևոր չէ): Եւ անամոթությունն աստիճանաբար վերածվում է նորմայի: Ստացվում է, որ տնտեսական հարաբերություններն ամենևին էլ անկախ չեն մշակույթից ( բառը գործածում եմ պայմանականորեն, քանի որ անամոթությունը մշակույթ չէ, ով էլ ուզում է փորձի այն գեղարվեստականացնել). տնտեսությունն ու մշակույթը փոխադարձաբար ազդում են միմյանց վրա: Բայց այդ փոխազդեցության արևմտյան () մոդելը միակը չէ: Կարելի է նույն ապրանքը գովազդել` առանց մերկությունը շահարկելու: Պարզապես` արևմտյան մոդելի տնտեսությունն ընդունելով` ակամա ընդունել ենք նաև արևմտյան մշակույթը, թեպետ միանգամայն կարող ենք պահպանել մեր ազգային ավանդույթները:

  3. Հ.Գ.- “Համակարգչային” անփորձությանս պատճառով նախորդ գրառմանս մեջ որոշ բառեր դուրս են մնացել: Առաջին նախադասությունը պետք է կարդալ այսպես. “Գովազդի մեջ մերկության թեման շահարկելը…”, իսկ փակագծում` “նույնը չի կարելի ասել սպառողի մասին”: Դատարկ մնացած փակագծերում գրված է եղել “անամոթության” բառը: Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը:

  4. Ըստ իս` ես ինչ-որ տարօրինակ բան չեմ ասել: Ասել եմ ինքնակնհայտ, սովորական ճշմարտություն: Մերկ մարմինն իհարկե անամոթություն չէ ամուսնական անկողնում: Բայց անամոթություն է “Կոկա-Կոլայի” գովազդում, որը դրված է բոլորին ի տես: Իհարկե, մեր կյանքում այնքան հաճախ և ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մերկ մարմնի պատկերի (ոչ միայն գովազդում), որ, միգուցե, “Կոկա-Կոլայի” վրա եղածը “սովորական” և “անմեղ” օրինակ է: Բայց դա այն “սովորականն” ու այն “անմեղն” է, որը ձևավորվել է տևական մեղքի և անամոթության հետևանքով: Դրանից ավելի անամոթն էլ կա: Բայց բոլորի էությունը նույնն է` անամոթություն: Սա հարցի պատասխանն է “գործնական” (“կենցաղային”) հարթության մեջ: Բայց մերկության և ամոթի միջև եղած կապը, իհարկե, ավելի խորն է և շոշափում է բարոյափիլիսոփայական հիմնարար խնդիրներ: Հայ մարդու համար այդ կապը պետք է առնվազն հասկանալի լինի (նույնիսկ եթե նա դրան համաձայն չէ), որովհետև դա մեր քրիստոնեական մշակույթի մեջ է: Եթե հանգամանքները թույլ տան, մտադիր եմ այդ հարցն ավելի մանրամասն քննարկել hamshentsi.wordpress.com բլոգում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s