Սիզիֆի ինդենտիֆիկացիա


Posted by LevArt

Ձեր ինքնասպանվող ոգիները…առաջին անգամ առաջին քայլից հետո…կատակլիզմը խեղդում է` միշտ…այդպես էլ չհասկացա ապրելու, որ մասն է ավելի վտանգավոր` ապրելու հատվածը, թե այն որի մասին ավելի հաճախ ասում են  գոյատևման անխուսափելի անհրաժեշտություն…

sizif-1

այ այս երկու հարցն է, որ քեզ ծնվելուց հետո պետք է խեղդի…շնչահեղձ ես լինում ու մտածում աստվածայինի ու կատակերգության մասին` երկուսը միասին ավելի վտանգավոր է…13-րդն էլ ինչպես միշտ հրեշտակ է….Եվ մեր ուտելու ու չուտելու միջև տարբերությունը ոչ թե ընտրության անհրաժեշտությունն է, այլ գոյատևման անխուսափելիությունը….ու կատակլիզմը սկսում է…այն միշտ սկսում է ու երբ չես խաղում ու լուրջ որոշումներ ես սկսում կայացնել թքում է վրետ….Ամեն խաղ ունի իր սկիզբն ու վերջը…ու առաջին հայացքից թվում է, թե ամենադժվարը հենց այս երկու ելակետերում է…չէ, հաստատ չէ…մեջտեղում, ուղիղ մեջտեղում…եվ ողջ անհարմարությունը հենց այստեղ է…մանավանդ երբ կանոնները սահմանված չեն` խաղի կանոնները…մանավանդ, երբ չես խաղում ու քեզ թվում է, թե դա այնքան լուրջ է, որքան քո կնոջ ծննդաբերության հաջող ավարտը…նախանշված իրականությունը միշտ էլ պարտվողական արդյունքներ է տալիս…ու առօրեադ դառնում է խաչակրաց արշավանք…ճանապարհին մոռթվում է ամեն ինչ…դու, քո սիրելիները ու մարդիկ, որոնց մոռթելու համար յուրահատուկ տգիտություն է պետք…եթե մի բան կյանքում սպասված է ուրեմն ընկած հրեշտակները կողքդ են…ու սկսում ես սիրել….ինչու ոչ, ինչու չասել այն ինչ կարելի է ասել….սիրում ես ամեն ինչ ու երբ սկսում ես այդպես սիրել, ատելությունը գլուխ է բարձրացնում, այնպես ինչպես քնած հրաբուխը կաներ…իր ճանապարհին մոխիր դարձնելով ամեն ինչ…սկսում ես ատել, ատել քեզ ու քո կյանքը, որովհետև ամեն ինչ սիրել չի լինի…սիրածդ աղջկան դու այնքան ավելի շատ ես սիրում, որքան նրա ատելությունը մեծանում է…եվ խաղը սկսված է, եթե այս կանոններով ես խաղալու, դու թքել ես…մի կետ կա կյանքում, երբ այն բաց ես թողում ամեն ինչ նորից է սկսում , շրջափուլը պտտվում է, այն չպետք է բաց թողնես` այ հենց այդ կետը, որպեսզի սպիտակներով խաղաս….կյանքը ծիծաղում է քո վրա…դու այնքան ես տարվել, այնքան, որ քեզ սկսել է թվալ, թե դու հաղթելու ես… ամեն ինչ ճիշտ անելու  սովորությունը վտանգավոր հետևանքներով է հղի…ու եթե մի աղջիկ հղի է քո պատճառով, դա ամենևին չի նշանակում, որ դու ես մեղավոր ու պարտավոր…սկիզբ տվողի ու սկիզբը կտրողի միջև տարբերությունը այնքան փոքր է…առաջինի դեպքում մեղավորությունը առաջինի մեջ է, երկրորդի դեպքում երկրորդի` իսկ տարբերություններ գտնել այս երկու պարտիտուրաներում դժվար է…կյանքը երբեք մաթեմատիկա չէ, այն ավելի հաճախ երաժշտություն է, սինթեզ /ոչ նվագարանի իմաստով/,երբ սինթեզը խախտվում է` այսինքն կանոնակարգվում է դառնում է մաթեմատիկա ու պարտությունդ հենց այդտեղ է սկսվում….երբեք սեր չեմ խոստովանել նախօրոք իմանալով այդ մասին…չէ, որ երբեք չես մտածում երբ է պետք խորը շունչ քաշել կամ ի խորոց սրտի  արտաշնչել…մտքովդ անցավ պետք է դառնա իրականություն…ու ես միշտ հաղթում եմ ռացիոնալ կանանց, քանի որ նրանք երկար են մտածում, իսկ այն ինչ ծամծմվում է` մանավանդ կյանքում դառնում է ծամուն,իսկ ծամունը  համը կորցնում է ու ստիպված ես թքել…իռացիոնալությունը անպարտելի է ու երբ ասում ես <գիտես գարեջուրը լավը չէր, բայց ես քեզ սիրում եմ>…ուղեղի դետալները լռվում են…ու նրանց աչքերից միշտ կայծեր են թռնում, որովհետև այդ պահին խելոք բան ասելը դժվար է, այդ ժամանակ միայն սիրտն է աշխատում, արյունատար անոթները, որոնք խփում են գլխիդ ու սկսում արագ պտտվել` անկախ նրանից լսածդ քո սրտով է, թե չէ, նա դառնում է մտածելու անկարող, որովհետև այն ինչ ծրագրված չէ նախօրոք բերում է հանկարծակիի ու մտածում ես….դու էլ ես հանկարծակի գալիս, իսկ ինչպես հայտնի է առաջին ընտրությունը լավագույնն  է ու այդ ժամանակ ցանկացած աղջիկ խամաճիկ է միայն թելերը քաշքշիր…: Դու երբևէ մտածել ես ինքնասպանվող ոգիների մասին, այ հենց այսպես… և հենց այս որոշումներ են քեզ դրդելու դրան` հենց սկսես մտածել, իսկ մտածելու համար մի բան է պետք է` այն ինչ մտածելես, երբեք չիրականացնել…չէ որ երբեք նախօրոք ծրագրված խոսքերը չեն ասվում կամ ասվում են մասամբ ու ամենաանհաջող կտորները…Եվ սրա մեջ է կյանքի ողջ հմայքը և այս պատճառով է, որ մենք ապրում ենք ու ապրում ենք առհասարակ…Եվս մեկ քայլ և ևս մեկ նման վերաբերմունք կյանքի նկատմամբ քո առօրեան դառնալու է Սիզիֆի ինդենտիֆիկացիա.

Advertisements

8 comments on “Սիզիֆի ինդենտիֆիկացիա

    • Հմմ… կյանքի… չսպասված ծանրության… անիմաստության… երազանքների տապալման… հաստատման… Ճիշտ ուղու.. լինել թե չլինելու (վերջապես)… այսպիսի բաների մասին:

      Չնայած, եթե անկեղծ, արդեն վաղուց ինչ-որ բան կարդալուց առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում ոճին, ենթատեքստին, կատակներին, թեմատիկ անցումներին, հետո միայն իմաստին: Որովհետև, ինչպես ձեր հարցն էլ կրկին անգամ ցույց է տալիս, հասկանալ թե *կոնկրետ* ինչ է նկատի արվել, այդքան էլ կարևոր չէ, ինչքան հարազատ, ծանոթ, հուզմունքի աստիճան ճանաչելի խորհերի հայտնաբերումը, իսկ Ոճի ըմբռնումը ընդհանրապես ենթագիտակցական է, այն կամ Քոնն է կամ ոչ:

      Հ.Գ.
      Ուղիղ հարցից մի քիչ խուսափում եմ, որովհետև կոնկրետ բան չեմ կարող ասել ձեր գրվածքի մասին` և այս դեպքում դա *շատ* լավ է, ամեն մեկին` իրենը:

      • Hamadzayn em chgitem-i het…es grete misht erb nman harc en talis indz vorpes hexinak asum em ayntex amen inch grvac e…bayc boxoqner en linum…@ntercox@ asum e uzum enq qez haskananq…de amen mekin iren@.

  1. որ մասն է ավելի վտանգավոր` ապրելու հատվածը, թե այն որի մասին ավելի հաճախ ասում են գոյատևման անխուսափելի անհրաժեշտություն… Ete anxusapeli anhrajeshtutyun e, el inchu mtacel aprelu hatvaci masin, el inchu inqnabux ser xostovanel u aprel arhasarak. myus koxmic ete chanes ayd amen@, el inchi es cnvel? Amenaidealakann ayn kliner, erb bolors apreinq komik, erb amen inch shat lirj e, ev hakarak@!!!.

  2. erevi amen depqum apres chhamarelov, vor aprel@ da uxxaki anxusapeli anhrajeshtutyun a. Asenq merk man ches galis, qani vor hagust@ voch te anhrajeshtutyun a, ayl drvacq. ay tenc, apres uxxaki, te che qo kamnqn a , karas naev merk man gas.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s