Marazm-աստիճաններ


Posted by LevArt
Աստիճաններ…բարձրանում ես…ու մտածում..էս աստիճանի հիմար աստիճաններ…երբ կանգնում ես աստիճաններից մեկին..կապ չունի հարկ անցել ես, թե չէ…մտածում ես, որ այստեղ կարելի է հանգրվանել…ու վանվում ես…քեզանից ես վանվում, աշխարհից ու էն ուռոդներից, որոնց պտի դեռ հանդիպես…հանդիպես ճանապարհին…

42-17578490

չտենաս, այլ հանդիպես…էտ լուսավոր կետն էլ հեռու է` մոտիկ չի…ու ինչքան մոտիկանում ես…հորիզոնի պես հեռանում ա, էնքան ա հեռանում, որ մտածում ես…երբ ընկրկում ես նա հեռանում է, երբ հեռանում ես մոտենում է նա…տողերն էլ էական չեն` էականը տողատակում ինչ կա…ու եղածին ես նայում` ներքև…այնտեղ ներքևում աստղեր են պեղում…հաշվում ես, հաշվարկված ես ապրել…աստղեր կլինի, թե մի երկու կիլո միս… էտ էլ ես հաշվվել…կիլոների, քո կիլոնների` մսի ու արյան…օրգանիզմդ խեղված, թե միտքդ…միշտ էլ կիլո են եղել ու ընդամենը…քաշից բարձր էլ բան չես կարա հանես…կարաս, բայց աստիճանների վրա ես` քաշում ա…հետևդ էլ մի քիչ հաստ եղավ մինչև վերջ գլորվելու ես` ավելի գրական ասած` գլդորվելու, իսկ ավելի գրական գյաբռլամիշ ես լինելու, որովհետև հետևդ ա հաստ, ոչ թե դեմդ…առջևումդ էդ լուսավոր կետն ա..ու էլի մտածում ես` երևի հետևով, որ բոլոր էն աշխարհ գնացածներն էլ լուսավոր կետի հետևից են գնացել…ու ինչ են ստացել փոխարենը` խ..ռս…բայց պտի մինչև վերջ գնաս..ու դրա մեջ ա էտ աստիճանի հմայքը` հարկն էլ կապ չունի էական չի, որովհետև չես իմանա առաջին հարկում լույս դրած կլինեն, թե ութերորդ…պտի մթան մեջով էլ անցնես …բա ոնց…հա, բայց ում եմ ասում, ինձ, թե քեզ…քեզը, ովա…նստես հանգստանաս` կանհանգստանաս, որովհետև լույս կա վերջում, իսկ դու անհանգիստ ես ու լույս չես սիրում…բայց առանց դրա էլ հետևդ ծանր ա, ետ ա քաշում ու ոտդ դնելու տեղը չես գտնում…հիմա, ուզում եմ հասկանամ էս բարձրունքից քաշս ա ավելանում, թե քաշիս տողատակը… միս ա ավելանում, թե մսի ծննդաբանությունը… ծնվեց մի լույս ու խորտակվեց ինչպես լույսը լույս խավարում…լույսը լույսին լուսացրեց, խավարին միանգամից ուրախացրեց…կոնտրաստը տեսնում ես, ինքը անդր չի լավ էլ մակերեսային ա…մակերեսին…ու մակերեսը այնպես ես զգում, ոնց որ մերկ մարմնիդ վրայով մրջյուն քայլի…ամենանհասանելի ու մարդկային ձեռք չդրած մասերով…սերական, թե սեռական…բավարարվածություն ես զգում չէ…ոնց որ լինում ա, երբ սկսում ես ծխել ու նոր ես սկսում, որ թաքուն ես անում …ու մոտդ ամեն ինչ ժամանակավորապես անհասկանալի է լինում, բացի բնազդից…բնազդով ես բարձրանում. բայց, որ չբարձրանաս սենց ասած անընդհատ նույն պտուղն ես ուտելու…ու բաժանավելու ես…հա, լավ ա վատ չի` չեղած տեղից սմբուկնել ա բադրջան, բայց բադրջանը հո միրգ չի, լավ էլ բանջարեղեն ա…ու էտ ավելի շուտ ես հասկանում, քան էն որ 12-րդ հարկում արդեն խնձորն էլ միրգ չի կամ միրգ ա, բայց լավ միրգ չի…խփածա, քաղցր չի, մի խոսքով` դուրդ չի գալիս….հա, եղածով կբավարարվես, բայց չեղածով չես կարա բավարարվես…սեռական, թե սերական… ու սեռն էլ սերն էլ միաժամանակ են կանչում…ֆազ ու նոլյա…լույս ես ուզում… որ լույսից հարցնում են ասում ես սերական…ասում են, իսկ ինչ եք ուզում անել…ասում ես բավարարվել…ու տեղ դեմ են տալիս…էդ դեպքում, երկուսը իրար հետ պետք ա գնեք…ու հասկանում ես, որ բնազդ էր պետք…երկուսը իրար հետ չես քաշի, հետևդ հաստ ա…նստում ես հանգստանալու, բայց դու անհանգիստ ես… իսկ լույսը հեռու ա, …բայց որ մոտիկանում ես ինքը էլի հեռանում ա…բա, ում խ..ռինա քո մոտենալը…պարզվում ա աստիճանների..լոտոյ ա խաղում ինչքան բարձրացար էնքան իր ա մոտ թվերը ֆռում են …ատչոտ ա տալիս, թե զաչոտ…բայց ինչքան մեծ եղավ թիվը էնքան թվերը ֆռում են…իսկ հետո ինչ ուզում ես արա…ուզում ես լույսի հետևից գնա, ուզում ես հույսի, կարաս քավարան էլ ճամփին մտնես…

Advertisements

6 comments on “Marazm-աստիճաններ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s