Մուգ սև գույնի կարմիր


Posted by LevArt

Սև է  զգացածիդ կարմիրը…մի տեսակ անդուր մուգ սև, որ խորությունից չի խեղդվի երբեք, բայց դատարկությունից կտրաքի ատոմային ռումբի պես… քո այդ սև կարմիրը…քաոսը սուզում է ամեն ինչ ու ես սիրում եմ էտ քաոսը` ելակի համով…ինչպես հում մսի կարմիրը…երբ միսն ու արյունը այնքան շատ են…երբ զգում ես ու զգացածը շնչում է մեկ հևիհև, մեկ ճզմված, բայց շնչում է, ինչպես կենդանի օրգանիզմ…արտաշնչում է և  ունի հյուսվածքներ, այնպես, որ երբ զգացմունքդ ցավում է ..կարմիր ու չլյարդացող արյուն է շփում…ես սիրում եմ այդ քաոսը…երբ ոտքդ ամեն քայլից հետո հայտնվում է եզրին ու դու կառչում ես այդ եզրից, ինչպես խեղդվողը կպահի իր վերջին կում շունչը…բայց այն հիմա սև է…անդուր մուգ սև գույնի կարմիր….վուլգառ ռիթմերի տակ, մի տեսակ ճենճոտ, պղտոր ու կուրացնող… զզվելիության աստիճանի հասնող  կծկումներ…սրտի չէ…բնազդները միշտ էլ ավելին են քան ցանկացած զգացողություն…բայց բնազդները ավելին են, եթե զգացողությունը ցավալու ունակություն ունի…թրթռացող մոլորյալներ ու թռթռացող լույսերը այնտեղ հեռվում…ու այստեղ դրսից ընկնող  ու խաչի վրա արտացոլվող կապույտ լույսը, որ էլի կուրացնում է…խաչի լույսը, թե իմ խաչի…այդ աղմուկը ատում է, ատում է ցանկացած կծկում…մարմին…կկոցված, ինչպես աչքերը ու սիրտ թպրտացող, թրթռացող ցնցումներից…այնտեղ կարմիր կիրք, կեղտոտ մուգ սև գույնի…անդամներ, որ փտելու են հողի ծանրության տակ, դեմքեր, որ չեն ցավալու քո ցավից ու չեն լացելու քո լացից…միայն կծկումներ…սրտի չէ…որ փտելու են ու անցնեն, թքելու են ու անցնեն, սեղմելո են ձեռքերում ու չտան ջերմություն, սեղմելու են ու չեն զգալու ու չես զգալու…այստեղ մի տեսակ ծանր շնչող, ծանր.. ծանր… արտաշնչող կապույտ լույսը, որը չի լացում ցավից, չորացած արցունքներ, որ չեն սրբվելու, աչքեր, որ գամված մնալու են, որ չեն թարթելու, որ պատմելու են առանց խոսքերի, որ … լույսը… ընկել է դրսից …արտացոլած խաչի վրա ու ծանր, ծանր խաչը.. թե իմ խաչը

Advertisements
By LevArt Posted in TEXT

One comment on “Մուգ սև գույնի կարմիր

  1. “քաոսը` ելակի համով…”
    “բայց այն հիմա սև է…անդուր մուգ սև գույնի կարմիր…”

    մի խոսքով` +1

    Հ.Գ.
    Ուզեցի ամեն դեպքում մի բան գրել:
    Մի անգամ հարցնում էիր ինչ են հասկանում ուրիշները քո գրածից:
    Ես էլի միանշանակ չեմ կարող ասել, բայց հաստատ մի ( և ավելի ) բան կա այս ամենի մեջ: Ու նման չէ այն երկար տեքստերի (մեկ-մեկ նույնիսկ իմ գրած 😉 ), որ առաջին տողից հետո էլ հետաքրքիր չէ ու չես շարունակում: Ապրե՜ս:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s