Կծվահամ, դառը ու մի փոքր սև շոկոլադի համով


Posted by LevArt

Գիշերը դզզզում է ականջիս տակ…արդեն վաղուց հասկացել եմ, որ գիշերը դզզզում է ու նրա դզզզոցը խառտում է միտքը….դզզզզզզզզզզզզզ….ու սպասումս արդեն խեղդում է ոչ թե անքնության պատճառով, այլ սպասման…չեմ կարողանում տարբերել հեռավորության և մոտիկության տարբերությունը մինչև կիրքը չի խեղդում…պարանոցիս փաթաթված լարի պես…խեղդում է….այնպես, որ վարկյան առաջ կսպանես ամեն ինչ, միայն գրկես սպասվածը…գրկես ու պատեպատ տաս, որ լսես բոլոր ձայները, կլանես բոլոր էմոցիաները, զգաս հոտը…որ ոչ միայն մարմինը, այլ նաև նրա Ես-ը դառնա քոնը, լինի քո ձեռքերում…որ խլես ամեն ինչ ու տաս ամեն ինչ…որ տաս ու անվերադարձ, որ տաս ու խարխափես, որ տաս ու չսպասես, որ տաս ու մահանաս` միայն թե տաս ամբողջը ու վերցնես ամբողջը ու խռխռաս թթվածնի պակասությունից…ի մահ քոնը ու ի մահ քեզ…թեկուզ վերջին անգամ, թեկուզ միակ, թեկուզ անդարձելի…կծվահամ, դառը ու մի փոքր սև շոկոլադի համով այդ կիրքը, որ դզզումա ամբողջ մարմնովդ, բայց միայն մարմինը չի ուզում…որովհետև մարմինը ոռնում է, կծկվում, վառվում…իսկ ներսում …այնտեղ ամեն ինչ ներդաշնակ է` 9-րդ ալիքի պես…հզոր, բայց ներդաշնակ, որ փլվում է դիմացի ժայռին ու շռնդում է ողջ մարմինդ…ափսենտը իր ծխացող հեղուկով….դզզզում է գիշերը ականջիս տակ…ու սպասումը  կծկում է ողջ մարմինդ, մինչև վերջին մասնիկը, որ այրում է, ինչպես նարինջը աղի պանրից հետո…ու սպասումը հանդարտ, դանդաղ հոսող այդ սպասումը ու նրա պատկերը քո ունայն ձեռքերում ու չհանդուրժող մտքում…որ կադրերը նկարում է վարկյանում ոչ թե 25 այլ 25 հազար անգամ…ու դանդաաղ հոսում է սպասումը` կրճատելով մի տեսակ տտիպ ու ժելեյանման ժամանակը…իսկ տարածությունը կանգնել է, ինչպես ծխարանում ծուխը, կանգնել է, ինչպես վերջին անգամ, կանգնել է, որ գամի տեղում, կանգնել է, որ չշարժվի, կանգնել է, որ կանգնի ամեն ինչ…ու միայն կծվահամ, դառը ու մի փոքր սև շոկոլադի համով կիրքը, որ վառում է քեզ ու կծկում է նրան… որ միայն մարմինը չի ուզում…դզզզում է գիշերը, ինչպես պրոֆեսիոնալ մարդասպանը չդողացող ձեռքերով պատռում է հյուսվածքները…որ արյունը շփի ամբողջ դեմքին, որ պատեպատ տաս նրան, որ բոլոր էմոցիաները խլես ու հավերժ… ու հավերժ անկանգ..

Advertisements

4 comments on “Կծվահամ, դառը ու մի փոքր սև շոկոլադի համով

  1. + + + + + + + 🙂

    Հ.Գ.
    գիշերը, ժամանակը, զգացմունքը սառան խոսքերում և միայն “Կծվահամ, դառը ու մի փոքր սև շոկոլադի համով” կրքի բույրն է, որ կարելի է նշմարել:

  2. xighchd tanjuma kez,te iroq shat lurj problem unes….amen depqum kuzei ognac linei kez,,,,verjin 3poster@ avelin en asum,,qan grvac en….kisvir meki het,,,menak mi tar xachd!!kez qo xarizman avelia sazum,,,qan es vichak@!!!!!problemnerin gorozabar nayi,,,mi togh karavaren kez!!!

      • Haso…chishtn asac xixchs chi tanjum u voch voq chi karavarum indz…chgitem, inchi, vortexic nman tpavorutyun…es posterum baci indzanic urish voch voq chka` ankexc es em u es` im het…ete erevuyt@ nkati unes, apa ha` kirq@ karavaruma hachax, bayc xixchs chi tanjum uxxaki uzuma, inch vor baner…isk vortex du nkatecir da, inchic???

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s