…այսպես


Posted by LevArt

…այնպես էլ է եղել…այնպես մի տեսակ…այնպես, որ մտածել ես …այնպես, որ չես զգացել, որ մտածել ես զգալով…չես զգացել անմահության պայմանով, մահացել ես զգալու պայմանով…այնպես էլ է եղել…երբ մտածելես չմտածելու մասին…այնպես էլ եղել, որ դուրս ես եկել չվերադառնալու պայմանով, բայց վերադարձել ես անվերադարձ…այնպես էլ է եղել, որ ասել ես` ուրիշին չասելու պայմանով, որ գոռացել ես լռության պայմանով…այնպես էլ է եղել…այնպես մի տեսակ բաց մոխրագույն…երբ նայելես, երազելու պայմանով, երազել ես ետ չնայելու պայմանով…եղել է աղոթել ես խնդրելու պայմանով, չես աղոթել հաստատելու պայմանով ..պայմաններ էլ են եղել…երբ ճղել են մեջտեղից, բայց չես պատռվել, երբ կտրել են արմատից, բայց չես կոտրվել…այնպես էլ է եղել…երբ հավատացել ես, անհավատության սպասումով…սպասում էլ է եղել, որ պետք է սպասեր ..եղել է…ուշացել ես, չսպասվելու պայմանով…եղել է, որ ուզեցել ես, բայց չես ցանկացել ուզացդ…ցանկացել ես, բայց չես տենչացել …ձգտել ես ու հասել ես թողնելու պայմանով…սիրելես, չսիրելու… ատել ես…սիրելու համար…այսպես էլ է եղել մի տեսակ բաց կապույտ գույնի…սիմֆոնիա ես եղել , չծորալու պայմանով, կիթառ ես եղել միայնակ չնվագելու պայմանով…առու էլ է եղել, ծով էլ, օվկիանոս էլ ես եղել…այսպես էլ է եղել…12:13 է եղել.. 5:30 էլ է եղել…հորիզոնը հակառակ կողմից էլ ես տեսել, տեսել ես հորիզոնի պղտորությունը…պղտոր էլ ես եղել` չմաքրվելու պայմանով..մաքրվել ես սև ու սպիտակ լինելու պայմանով…գոյ էլ ես եղել, եղել ես  փոշիանալու պայմանով..դատակվել ես, մինչև վերջ պարպվելու պայմանով…թափանցիկ էլ է եղել.. մտածելես մտածել …մի տարի առաջ էլ է եղել…արևին տեսնել էլ է եղել…արևը սև ակնոցներով դիտել էլ է եղել…տերև էլ ես եղել, տերևաթափ էլ, բողբոջել ես եղել, բայց չես բացվել..կռվել ես, ծեծել էլ է եղել ծեծվել ես պատասխան տալու պայմանով…պայքարել ես, միշտ պայքարին դեմ գնալու պայմանով..պայմանով ջնջել պայմանականությունները, պայմանավորվել ես` չպայմանավորվել…մոռթել ես նախապայմանները` դրանք պահպանելու պայմանով…եղել է…այսպես էլ ազատ ես եղել…այնպես անգույն ես եղել…եղելությունը կուրությամբ պարուրելով…կույր էլ ես եղել…ոտքից կաղել ես եղել…հասել ես մի ոտքի վրա թռվռալով…թռիքչել է եղել` ներքև…ներքևից թռիչք էլ է եղել…կիրքը ընկել է, սիրտը ազատ անկում էլ է եղել…այդպես էլ է եղել , կյանքդ տվել ես…կիրքդ խեղդել ես, նրան փրկելու պայմանով…կյանքը խլել  էլ է եղել…նրա  սերը լռեցնելու պայմանով…վերջ էլ եղել սկզբի պայմանով, վերջ առանց սկզբի էլ է եղել…այդպես էլ է եղել, այնպես էլ եղել…եղել է…բայց այսպես երբեք չի եղել

Advertisements
By LevArt Posted in TEXT

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s