..կախվել էի էսօր առավոտյան


Կախվել եմ էսօր առավոտյան…դեռ 5:30 էր…այդ խորհրդանշական 5:30-ը…մթին տվող մոխրագույնը  միախառնված սարսափեցնող, բայց ներդաշնակ մթին տվող կապույտի հետ…քամին էլ էր կապույտ, բայց սպիտակին տվող, սահում էր… սահուն էր ու սահում էր ողջ մարմնովս…զգում էի սառնությունը, որ ջերմացնում էր….… զգացմունքիս սառնությունը, որ վառում էր լավայի պես…որ այրում էր ու փոշիացնում անգամ մոխիրը…կախվում էի էսօր առավոտյան…երբ աշխարհը դեռ դատարկ էր ու ես լիքը…հանդարտ, ինչպես խորը  հունով գետը, որ իջնում է անշարժ…ու անշարժ  լռությունը, որ ը ցնցում է սառը ցնցուղի պես…կախվում էի արձագանքող օդում…զգում էի ներսս ու նրան, ով կա ներսում…պարում էին այտեղ, նախնիներս, Եվան, խրախճանք էր այնտեղ կախաղանի ժամանակ, ամեն ինչն էր պտտվում , ինչպես բուքին…ու ուղիղ կանգնած էի… միայն մազերս էին ալիքվում..ու զգում էի երբ քամին այրում էր իր պաղությամբ…զգում էի ամեն ինչ, ինչ չկար ու ու ամենը ինչ կա`  քեզ…ժպտում էր ինչ-որ բան` կորցրած ու անդարձելիի նստվածքով ինչ-որ բան ժպտում էր…ու խաղաղվել էր ամեն ինչ, ինչպես վերջին անգամ… ինչպես գինին երկու կումից հետո…ինչպես… երբ ծորում է սպիտակ շորի վրա և ներծծվում քո այդ ճերմակ հյուսվածքներում… որ ծորում  է` չի կաթկթում… խաղաղ էր ամեն ինչ  ինչպես անցյալը մոռացությունից հետո, , որ միշտ  կտտանքների է ենթարկում ապագայում…ու սառն էր ամեն ինչ…ունայն էր ամեն ինչ…ջերմում էր սառնությունը… ճռռում էր ամեն ինչ…ոռնում էր ամեն ինչ …լուռ էր…կոտրվեց ամեն ինչ…կախվել էի առավոտյան արձագանքող օդից …դանդաղ թռնում էր օդը…ինչպես վակումի ժամանակ, ինչպես լույսը տիեզերքում…ֆռռում էր` սիգարի համով.. ժամանակի պես ծածմելով տարածությունը, կառչելով նրա հոխորտացող ու կանգնած մթնոլորտից…կրակը մագլցում էր կամաց-կամաց ու մարմնի ջերմաստիճանը բարձրանում էր….թռչում էի…անկում էի…այրվելով` դառնալով վերջին հույսի Ս ո Ս… կրակ էր ողջը կրակ էր ամենն ու ամեն ինչն էր այրվում այդ սառնությամբ…կախվել էի էսօր առավոտյան ` խորհրդանշական 5:30 էր…եվ ամեն ինչ սառն էր և կորուստն էլ շնչում էր …ու դրա ծուխը..ծխացող այդ ծուխը… կորուստը իր անդուր մի տեսակ վառած հոտով..վառված …ու արձագանքող օդը, որ պտտում էր աշխարհը ու շրջում էր կորուստը թափահարելով տարածված ու վերջին լույսը փակող թևերով …պտտվում էր սատանայի պես` փակելով գտնելու վերջին ճանապարհը… ու 5:30 էր… ու շուրջբոլորը կորուստի վառած հոտն էր….ծխացող, խեղդող այդ հոտը…առավոտյան կախվում էի…ու կախվել էի նրա թափահարող  թևերից…ինչպես սոսի վերջին կանչ…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s