…այնը


Posted by LevArt

Սրտապնդվելես…սիրտդ պնդվելա…տվելես պնդելու, որ սիրտա…վերջին անգամ ես փորձել ու պնդել են` գին չունի…անգին չի, գնվողա` առուծախ են անում, ընտրում են, փորձում են, որոշում են` պետքա, թե հիմա էն ավելիա պետք…քամել են մինչև վերջին կաթիլը` արյունդ… շփող արյունդ, որ վերջին պոռթկումն է տալիս այդքան կրքով, այդքան այրված, այդքան պիինդ…այնտեղ չի…այնտեղ է որտեղից հետո ետ դարձի ճանապարհը առաջ գնալն է…թվում էր` հերիքա…հերիք է արյունը կորցնող սրտի վերջին ձայները, վերջին հոգոցը, վերջին խնդրանքը, վերջին պատրանքը` չերազել արդեն… արյունահոսել հանուն…հանուն այդ հավերժի, սկզբի, ավարտի, ընթացքի` ամեն ինչի…այդ ամեն ինչը, որ ոչինչ է, երբ…երբ լռում է ամեն ինչը, երբ գոռում է ամեն ինչը…բայց լսող չկա…պնդվելես ես, չորացած վերքի նման կծկվել ես…լռելես` հանուն…գոռացել հանուն…խնդրել հանուն…հանուն չարձագանքող արձագանքի…պատռվելես, որ ճղվես, որ ցույց տաս, որ կաս, որ շնչում ես` մինչև վերջ…շնչում ես նրա համար, որովհետև շնչում է այնը…շնչում է այն, ինչ անարձագանք է ու դու կաս ու դու վերջին ուժովդ էլ բաբախում ես հանուն, միայն, հատուկ, որովհետև կա` անարձագանք այնը…ընկելես այնտեղ հեռվում, ուր դիակներ են հանգստանում…ուր քայլում են վրայովդ, ոտատակ են անում, ոտաբոբիկ սրտերը…շնչելես մինչև վերջ…սրա մասին չեն ասում վերջին, ասում են անհնարինի գործադրում…բաբախել ես մինչև վերջ, մինչև չեն խեղդել այն ինչ չի խեղդվում դարերում, բայց այն ինչից խեղդվում են…խեղդվում են անարձագանք…արձագանքում ես վերջիդ մասին…սպասումով` չսպասել էլ երբեք, չթպրտալ, չուզել…չուզել այդ սկիզբը, ընթացքը, ավարտը…չզգալ, չիմանալ, չլռել ու չգոռալ…չլինել…անարձագանք չլինել ու լինել այնտեղ ուր դիակներն են հանգստանում, ուր ոտաբոբիկ սրտերը կքայլեն վրայովդ…բայց կսավառնես, կտարածվես, կլիացնես…ու չես սպասի…անարձագանքող այն` այնին…այն…միակ, հատուկ, միայն…այն սկիբզ, ընթացք, ավարտ…այն ամեն ինչ…այն հավերժ չմահացող այնը, այն միակ ու եզակի, չկրկնվող այնը …որ ոտատակ են արել, այնտեղ, որտեղ արդեն դիակներն են հանգստանում

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s