..ամառը աշնան նման


Posted by LevArt

Աշունը անցել էր վաղուց, էտ աշունին շատ եմ սիրում…միշտ նենց բաներա զգացնել տալիս, որ էս անդուր ու անտաշ ամռանը մեջտեղից ճղվես չես զգա…աշունը չէր անցել ու սահում էի, ուրվական էի,, մատրիցա էի, տիեզերք էի, կրակ էի, մարում էի, վառվում էի ապրում էի նենց բաներ էի զգում, ուզում, ձգտում ու տենց…միշտ աշնանը զգում եմ, ուզում ու ձգտում…էս աշխարհից գնում եմ մի երկու ամսով հանգստանալու..հիշում ես?..ինձ եմ հարցնում, որովհետև մենակ ես եմ հիշում, էն տերևը, որ չէի ուզում տրորեի, կանգնել էի կողքը նայում էի, նայում էի ու սահեցի, ոնց որ պահի տակ թռա վրով սահելով…որ չճխլեմ…որովհետև էտ տերևը ընդեղ էր, որտեղ գնում եմ համբուրվելու…4-րդ աստիճանից միիի քիչ էն կողմ դռան դիմաց…ձգվում եմ, լարվում եմ, ցնցումա` ցնծում եմ …առանց գրկելու եմ համբուրվել ու մի հատ…ուղիղ մի հատիկ, նենց ոնց որ արևնա մի հատիկ լինում, լուսինը, կյանքը, տիեզերքը, անցնող վարկյանը ..մի վարկյանում երկու հատ վարկյան չի լինում չէ?…ոնց որ էտ մի հատը, առանց որի…որ միշտ մի հատա ու միշտ արևա, լուսինա, անցնող վարկյանա…ու էտ տերևը չգիտեմ խի հենց ընդեղ էր, որտեղ համբուրվել էի, հեեենց ընդեղ, որտեղ էտ ժամանակ ոտդ էր …հիմա ըտեղ մի քիչ ուրիշա, կանաչ լույսեր են դրել, 4-րդ աստիճանի դիմաց մի հատ խանութա, երկու հատ աղջիկ են աշխատում, էլ չեմ կարում գնամ համբուրվեմ, նեեենց են նայում, որ…ահաաա, զայլա կա…գնա բացատրի, որ տենց բաներա եղել, նենց որ մինչև հիմա, այսինքն ուղիղ էնքան ժամանակ անց, ինչքան պահանջվումա, որ մի հատ նոր մարդ էս աշխարհ գա, ժամանակա անցել, բայց հլը սաղ մարմնովս զգում եմ էտ…տենց աշուն էր, երբ զգում էի.. ամառ էր, երբ համբուրվում էի ու էտ ամառը, ոնց որ աշուն լիներ…հիմա էլ չեմ սահում ընդեղով.. մի տեսակ վազվզելով եմ անցնում, մի տեսակ էլի ամառա, բայց էտ աշունը չկա ամառվա մեջ…էտ աշունը գալույա, բայց հլը չկա, հլը պետքա սպասես…ու սպասում եմ…ինքս ինձ եմ ասում մարդիկ էտքան ժամանակում երեխա են ունենում , իսկ դու սպասում ես…հետո.. հետո տենց …հա, բա  սպասում եմ, բան չմնաց ասում եմ…էտ 4-րդ աստիճանն էլ, էտ տերևն էլ, էտ համբույրն էլ, էտ օրնել, էտ սաղ մնաց …ու բան չմնաց…շուտով աշունս կգա…իմ աշունը ու աշունն էլ կգա…կգնամ էլի ինչ-որ տեղ համբուրվելու, էլի մի հատ տերև կլնի, որ վրով կթռնեմ` սահելով…էլի ինչ-որ չորրորդ կամ կարողա 27-րդ աստիճան կլինի, էլի երկրորդ էրեխա կարայի ունենայի, էլի կգա ամառը` աշնան նման, մինչև գալն էլ կլնի էս անդուր ու անտաշ ամառը, էլի կգնամ ու սաղ մարմնովս կզգամ…աշնանը..մինչև գա էտ ամառը` աշնան նման..

Advertisements

9 comments on “..ամառը աշնան նման

  1. Բոլոր մարդիկ էլ նայում են կյանքին էմոցիաների պրիզմայով բայց քչերն են կարող դա արտահայտել բառերով, և ընդհամենը եզակի մարդիկ ցանկություն ունեն կիսվելու այդ զգացումներով (եթե դրանք իրական են, քանի որ դա ինչ որ չափով մերկացնում է մարդու էությունը ): Շատերը ենթադրում են որ էմոցիաներ շատ ինտիմ են, այնքան ինտիմ, որ իրենց հետ պետք է մարդ “շփվի” միայնակ, սակայն արի ու տես որ դու որ,ոշել ես կիսվել դրանցով, և ոչ թե այն պատճառով որ դրանք “հիասքանչ” են և/կամ արտասովոր, այլ միայն այն պատճառով, որ դու զգացել ես իրենց և քեզ երևիթե հասկանալի չի ինչպե՞ս մնացատդներ դա չեն զգում:
    Ընդհանուր գեղեցիկ է բայց լինելով պրակտիկ մարդ, կրկին անգամ չեմ հասկանում նպտատակը, ինչպես հիմա ընդունված է ասել post-ի message-ը: Ուղղարկի դա ցանկություն է լինել հասկացված և/կամ ընդունված, բայց դա կնշանակի իր հերթին, որ մինչ այժմ դու քեզ այդպիսին չէիր զգում: Թե հավանության հասնել լայն մասսաների մոտ, սակայն դա էլ հավանական չեմ համարում, քանի որ այս ամենը այքան ինտիմ է, որ չեմ զարմանա որ դրա մասին տեղյակ չլինի նույնիսկ այն անձը ում համբուրում էր 4-րդ, 27-րդ կամ 701-րդ աստիճանին: Բացի այդ պարնակությունը այնպիսին է որ ինքնաբերաբար կզտես հարյուր կարդացողից մեկին արդյունքում կսացվի (հուսանք) չորս հինգ հոգի: Ե՞վ 🙂

    • mi karda, hargelis, che vor es qez chem stipum, chem asum mtir karda, chem qarozum…durd chi galis, ches haskanum, npatakner es pntrum ches gtnum` mi karda..che vor sa stipelov che, vor anum es…isk te es uzum em haskacvem- chhaskacvem, portkam, te marem, da arden im andznakan, nuynisk nerandznakan xndirn e…AX jan, mi karda..inchi es annpatak baneri vra tankarjeq jamanakd caxsum 😉

      • հետաքրքիր է, որ իմ գրածում դու գտար որ ես դա անում եմ իմ կամքին հակառակ կամ որ ինքս ինձ ստիպում եմ դա անել: ինչ վերաբերվում է իմ ժամանակաին ես ավել քան համոզված եմ որ իմ ժամանակը կարող եմ լավագույնս կերպով ինքնուրուն օգտագործել, սպառել, վատնել, փչացնել, և խորհդատվության կարիք դրանում չեմ զգում:
        ամեն դեպքում խնդիր չկա հաշվի որ նախորդ մեկնաբանությունս եղել է “վայ ես ինչ լավն ա”, ու հետագայի համար միգուցե իմաստ ունի ընդհանրապես պակել մեկնաբանությունների հնարավորությունը որպեսզի քո “nerandznakan xndirn” և ոչ ոք և ոչ մի “ոտնձգություն” չանի

  2. Լավն էր, ուղղակի առանց նկար մի քիչ անհետաքրքիր ա: Նկատեցի, որ պոստերում ընդհանրապես նկարներ չկան: Հատուկ է արված, թե ժամանակ չունես նկար ընտրելու?

    • Mersi, Shushan!!! ham jamanak chka, ham el es arhasarak @st teqti em nkar dnum kam chem dnum..ete aveli hin posters kardas ktesnes bolornel nkarner unen :))) bayc es teqst@ miayn emociaya inq@ Teqsta` miayn zgacoxutyun, vor petqaamen mek@ ira dzevov zga u nkar@ chinterpritacni Teqsti het :)))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s