…զգում ես


..չես հասկանում, չես մտածում, չես տրամաբանում…ապրում ես դրանով, զգում ես, ինչպես զգում են սառնությունն ու տաքությունը, ինչպես կզգաս, երբ այրեն և գցեն սառուցյալ օվկիանոս, զգում ես շփման նման…զգում ես հոտը ու համը…զգում ես հոտառությամբ ու քիմքով, .սառը, պաղ այդ հրճվանքը, որ թռնում է օդում, հիացումը, որ քամու հետ գալիս է …մեեղմ ու սառը այդ քամին, որ հպվում է քեզ ու փշաքաղվում ես..ինչպես էլեկտական հոսանքից…որ մարմինդ վերածնվում է, ինչպես արևի շողերը, որ թափանցում են մոխրագույն ու մի տեսակ բաց կապույտ ամպերի ու մթնոլորտի ետևից,…ինչպես հորիզոնը, որ միշտ ներդաշնակում է ամեն ինչ ու չես հասկանում…զգում ես…զգում ես աշխարհի, տիեզերքի անսահմանությունն ու էներգետիկան…հավերժ անկանգ այդ մթնոլոտը ու անկյանք տարածությունը…դողում ես աշնան  տերևի նման …որ զգում է նրա բոլոր երանգները…խորը անհուն օվկիանոսի նման..խորը, ինչպես սահմանից այն կողմ ….գալիս ես..սիրում եմ այդ սառնությունը, մի տեսակ բաց կապույտ միախառնված մոխրագույնի հետ… այդ սառնությունդ,…շոշափում եմ, ինչպես աշունն եմ շոշափում, երբ շնչում եմ ու արտաշնչում եմ..երբ ծնվում և մահանում եմ…երբ ծնվում են, որ չապրեն, որ զգան..որ մահանում են ու զգում են, ինչպես է սառում մարմինը, որ լինի սահմանից այն կողմ…այն կողմից դեպի անսահմանություն…սավառնում ես.. էտ սառնությունը, ինչպես ազատ անկման ժամանակ, ինչպես վերջից առաջ, ինչպես ապատիայի ժամանակ, ինչպես …երբ մահանում ես սեփական կամքով…դատարկվում ես ինքդ քեզանից ու քո վախերից..երբ երջանկությունը չի ծիծաղեցնում…երբ լացում ես դրանից..այնպես, ինչպես արյունն է ծորում ճերմակ շորի վրա, որ էլ երբեք չանցնի, որ մնա…ու հավերժ մնա, որ ծորա այդ ճերմակ հյուսվածքներով…որ ծորալով իջնի ազդրերիդ վրայով ու զգաս նրան, ինչպես փաթիլնես զգում լեզվիդ վրա…այդ հպումը… այդ հպումը, ինչպես ողջ կյանքը, որ ապրելես այդ ակնթարթի համար…որ լացես..որ լացես ու հեռանաս, որ լացես ու հավատաս ջրի վրայով քայելուն..որ զգաս կյանքի ամբողջ ճերմակությունը ու հոտոտես կարմիրը…այդ կարմիր, կարմիր այդ կիրքը ազդրերիդ վրա, շուրթերիդ ամեն ծալքով լցված ու լցվող այդ կարմիր կիրքը…որ հոսում է մարմնիդ վրայով, որ հոսում է հաղթահարելով…դանդաղ ամեն ծալքով անցնելով, ինչպես քավարանից դեպի դրախտ…դեպի վակում, դեպի այնտեղ, որտեղից ետ են գալիս միայն նորից նույն տեղում հայտնվելու համար …որ ամեն հպումից, ինչպես բռնկող վառելիքը արդեն վառված կրակի վրա…ինչպես գինին արդեն տաք անկողնում` թափված, ցփնած ճերմակ այդ սավվանի վրա..սառնությամբ դողդղացող այդ տաք, ջերմող անկողնում, ճերմակ ու կարմիր շիթերով գինի..որ տարածվում է…ամեն շարժումից թողնելով իր շրիխտերը մարմնիդ ու սպիտակ սավվանի վրա…զգում ես…ու գծվում է կոլաժը , միախառնվելով քեզ ու նրան…դառնալով կտավ, որի ամեն հպումը նոր կյանք է…ու սահում եմ..սահում եմ լռելով ամեն ինչի մասին..լռելով…այդ սառնության մասին…այդ սառը քամին, որ անցնում է ներսով, որ էլ դուրս չգա, որ մնա հավերժ…այդ հիացումը…այդ ..երբ կյանքդ թեթևանում է , երբ շուրջդ լռում է ու միայն պատկերներ են լողում…լողում ես, շնչում ես, ինչպես անցավ անկումից…ինչպես վերջից հետո, ինչես անվերջության սկզբում, որը վերջ չի ունենալու…նայում ես երկնքին…սառը…սառը այդ անսահմանությւնը…խորասուզվում ես…կորում ես հիացումից…շնչելով ու արտաշնչելով` մահանալով ու վերածնվելով…ստեղծելով ու քանդելով քաոս…այդ քաոսը, որ լացում ես…մահալուց առաջ երջանկությունից…ապրելես այդ ակնթարթի համար, որ մահանաս այդ ակնթարթից հետո…որ այդ կոլաժը հավերժ գլորվի..այդ պատկերը միախռանված քո և իմ շրիխտներով…որ լացում ես, որ չես ծիծաղում, որ չես շնչում, որ չես արտաշնչում,..երբ սառնությունը ջերմում է, սլաքները կանգնում են…երբ…որ զգում ես, որ աշխարհը քո ձեռքերում է…զգում …կա մեկ Արվեստ, մեկ Գիտություն, մեկ Գաղտնիք…զգում ես …ու այդ ակնթարթի համար ու այդ ակնթարթից հետո…կարող ես արտաշնչել հավերժ…որովհետև …զգում ես

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s