…կամրջի վրա


..այն միշտ աչքիս առջև է, երբ պառկում եմ, նստում եմ.. ես նրան երկար չեմ ուզում նայել, որպեսզի զգացողությունը չբթանա անվերջ կրկնությունից…բայց մի օր չէ` հազար անգամ համոզվել եմ, որ ավելի մեծ երջանկություն չեմ զգացել քան այդ տեսնելուց…վերցնում եմ ձեռքս ու շրջում եմ.. Պիկասոյի նկարն  է` “Միայնակ կինը” ու նայում եմ ետևի կողմը…զգում եմ, այն ինչ զգացել եմ հենց այն ժամանակ, երբ առաջին անգամ այն ընկավ ձեռքս, երբ տվեցիր, որպես երաշխիք…երաշխիք կյանքի ու երջանկության, հանուն նրա, ինչի արժե ապրել…զգում եմ նույնը, ինչ այն ժամանակ, երբ ոտքիս տակի հողը այնքան պինդ էր, իսկ մթնոլորտը եռում էր սառնությամբ…ամեն անգամ այդ բառերը կարդալուց հետո երկու միտք է առաջանում` արժե ապրել, ապրել, այն ինչ թեկուզ քեզ կարող է տանջել… որ կյանքը ապարդյուն չէ և կա մի բան ինչի համար ես ուզում եմ լինել, կա մի բան, ինչի համար արժե չապրել ու հանուն ինչի պետք է..եթե էտ պետքեն էլ չլինի..քայլում եմ .. իմ ամենասիրելի եղանակն է, իմ ամենասիրելի աշխարհը, օդը, արևը, երկնքի գույնը, հասունությունը…ոտքերիս հոգնածությունից այլևս չեմ կարողանում տեղաշարժվել` ամբողջ օրը նրանք թափառել են քաղաքի բոլոր անկյունները անիմաստ փնտրտուքների մեջ, անիմաստ գործի համար, անիմաստ պայմանավորվածությունների,անիմաստ գոյության ու առաջխաղացման համար, թափառել են, տքնել մարմնիս ծանրության տակ, կյանքի ու գոյի կշռի տակ..անվերջ, անվերջ այս պետքեները արդեն խեղդում են, ինչպես ամուր ամրացված շղթան թափառական շան պարանոցին…ու նստում եմ մի պահ` կամրջի վրա..ու մտածում եմ մի պահ այն պահի մասին, ինչ հիմա ինձ այսպես խեղդամահ է անում…անվերջ պետքեների այդ շղթան, ինչի համար թափառել եմ ամբողջ օրը…հանում եմ ուսիցս կաղված պայուսակը, որտեղ այն Պիկասոն է ու այն մեջքով շուռ եկած միայնակ կինը…շրջում եմ..մտածում եմ, թե ինչի համար են այս պետքեները ու հանուն ինչի…թքում եմ ամեն ինչի վրա, որովհետև շրջում եմ ու հասկանում…պետքեները այլևս անպետք են…նստած եմ կամրջի վրա ևս մի քանի սանտիմետր և անդունդ է….ընտրելու ցանկություն անգամ չունեմ, արդեն ընտրել եմ, որովհետև ընտրության տեղ չկա…ու հոսում է  իմ սիրած սառը ու մի տեսակ մոխրագույն այդ օդը…ու հանդարտ եմ խորահուն գետի պես, որ երբեք չի շխկշխկալու ու ալիքներ անելու…հանգիստ եմ ու դատարկ…հանգիստ եմ հատելու …ու առանց կյանքին ձեռնոց նետելու մտքի…ինչպես վերջից հետո, անիմաստությունից ծնված ու պետքեներից ազատված` կյանքից ազատված…ևս մեկ անգամ շրջում եմ Պիկասոյին, որ ինձ նայում է մեջքով կարծես  ժպտում է ինձ.. ժպտում է կարծես գիտի, թե ինչ է գրված ետևում, ժպտում է, որովհետև ինքնել  հնարավոր է հավատացել ու հավատում …ու նայում էինձ մեջքով…շրջում եմ…ու շնչում եմ այն քեզը, այ սառը օդը, որ մտել է ներսս ու պտտվում է հավերժ ու հավերժ անկանգ ու հավերժացել է ու զգում եմ…զգում եմ այդ քամին` աչքերս փակ են ու ես էլ բացեմ ամեն ինչ շուրջս պտտվում է, բայց միայն ես եմ ու մոլորակի ուղեծիրը… ես եմ ու շրջված Պիկասոն, որ ժպտում է…կարդում եմ ու …շրջվում եմ Պիկասոյին մեջքով ու ժպտում եմ…միայնակ կինն էլ ժպտում է ու մեջքով չէ`…ու գիտեմ հանուն ինչի , հանուն այդ բառերի, հանուն, ոչ` ընդդեմ, գիտեմ, որ զգում եմ ու գիտեմ, որ միայն սրա համար արժե ձեռնոց նետել կյանքին..զգում եմ, այն ինչ զգում եմ ամեն անգամ, երբ այն մեջքով է շրջված ինձ, որ նորից շրջեմ ու նայեմ ուղիղ աչքերի մեջ..ու երջանիկ եմ, որովհետև այն կա ու այն ներկա է` ապրող ներկա

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s