..պոկռտել են առանց ցավազրկելու


գիշեր է, թե գիշերահավասար` այդպես էլ չհիշեցի` ներսիս դատարկությունից էր, թե դատարկված իրականությունից` չգիտեմ…փողոցները ամայի էին, ինչպես ներսս, որ լռել է առժամանակ` կանգնել `չնայած շնչելու ժամանակ չունեմ…ու քայլում եմ դանդաղ…այնպես դանդաղ, որ գիշերային լռության մեջ լսում եմ սեփական շնչառությունս ու զգում եմ, թե ինչ ծանր եմ շնչում, առաջին անգամ այդ ապատիայի մեջ լսում եմ իմ շնչառությունը …հևիհև ու ծանր շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ…լսում եմ քայլերիս ձայները…կըտ կըտ կըտ կըտ..առաջին անգամ զգում եմ մարմինս ու զրգում եմ կարծես դատարկությունը, որ պարպվել է անելանելի իրավիճակից…որ պարպվել է, որովհետև պարպել են կարծես դո դնա ռուսական կապակցության մեջ, խմել են մինչև վերջ, հողդ տարել են ոտիդ տակից ու ստիպում են, ստիպում են, որ քայլես անհիմք չգիտեմ ինչի վրայով…որ չեն ստիպում` ստիպված ես…ու հանգիստ եմ ու հանգիստ եմ, որովհետև ոչինչ չի մնացել…ոչինչ չի մնա ու միայնակ քայլում եմ գիշերահավասարին, թե գիշերը…սառը օդը անցնում է մարմնիս միջով, սառը, որ առաջին անգամ զգում եմ ու զգում եմ, որ այն չի եռում, որ ինչպես միշտ չէ, որ ինչ-որ բան սխալ է, որ սա աշունը, իմ աշունը, աշունը, որ եկել է ու որ դեռ պետք է գար…աշուն չէ… ամեն քայլիս հետ ավելի եմ համոզվում նրանում, ինչ որոշել եմ, միայն մեկ բան է փոխում ու մեկ բան փոխվում ժամանակը` գիշերահավասար ու լուսաբաց, մութ ու լույս…միայն սա է, որ հիշեցնում է կյանքի գոյության մասին, միայն սա է, որ ստիպում է հավատալ ու հավատալ  իմաստնասիրությանը, թե իմաստին…իմաստը, որը խլել են պոկռտելով, առանց ցավազրկելու…անգամ սա եմ տարել, անգամ դրան եմ սովոր, անգամ ցավից գնացել ու ետ եմ եկել մի քանի անգամ…բայց այսպես չեն կտռտել…արյունդ հոսում է, զգում ես, որ շրջապտույտը աշխարհի ու աշխարհի, որի գոյը քեզ համար չգոյությանը հավասար է, թե գոյատևելուն…շնչում եմ…ու զգում եմ շնչառությունս  ծանր հևիհև, ինչպես վերջից առաջ, երբ գիտակցում ես ու հաշվվում, քանի շունչ է մնացել…գիշեր է, թե գիշերահավասար` այդպես էլ չհիշեցի…միայն դատարկություն ու դրանից զրնգացող մարմինս…ու զանգակատան պես արձագանքող հոգիս, որից միայն արձագանքներն են մնացել, որը լսվում են հեռու տափաստանից այն կողմ` միայնակ մնացած վանքից ու արձագանքում են այնտեղ, որտեղ էլ ոչինչ չի մնացել, որտեղ դու ես աշխարհի դեմ ու աշխարհում, որը չես զգում…հեռվիիից արձագանքող այդ վանքը, որի ձայները քեզ են հասնում ու հասնում են, որ զրնգաս..հևիհև ու ծանր շնչում եմ`չեմ հիշում գիշեր է, թե գիշերահավասար…այլևս կանգնել եմ ու կանգնած եմ, լռել եմ, որ էլ չխոսեմ, լռել եմ, պարպվել եմ ու չեմ լցվելու, պոկռտել են ու արյունս հոսում է դանդաղ ու արդեն լյարդացած, ներսումս, հոսում է, որ կանգնի ու կանգնես հավերժ…կանգնեմ…ու չեմ ուզում լսել էլ ծանր, հևիհև շնչառությունս…այն գոյը , որ հավասար է չգոյության

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s