…չընտրել


Մտածել եմ…երկար…անարժանության ամբողջ շղթայով անցել եմ…սխալվել` ուղղվել, բայց պետք ա հակառակը անեի, անեի, այնպես, որ զգային իմ ողջ ապականությունը…մտքովս չի անցել, որ փողոցում ու կյանքում փողոցի օրենքները ավելի գործուն են, քան հենց փողոցում…ոտատակ եմ արել հազար բան ու հազար հոգու, ոտատակ եմ արել անազնվության համար, ոտատակ եմ արել, բայց փողոցում…խղճիս հետ մենակ եմ մնացել հազար անգամ ու հազար անգամ համոզվել…եթե խղճիս դեմ անեմ սա կլինի մտորումներ կաղախանից առաջ…բայց քանի անգամ եմ կախաղան եղել հանուն, քան անգամ եմ տվել` չվերցնելու պայմանով, վերցրել` ետ տալու պայմանով…որքան եմ, տվել ու տվել անվերադարձ, որ գա այն պահը, որ զգամ տալու երջանկությունը…ու քանի անգամ եմ զգացել..հա, ամեն անգամ, ամեեն անգամ…բայց հոգնել եմ տալուց, մեղքերս քավել եմ նրանց բոլորի համար, ով տվել է, վերցրել եմ ու շպռտել…շպռտել եմ, բայց չեմ ճմռթել դրանից առաջ…հետո ինքնախարազաման են եկել, ինքս ինձ ծնկի եմ բերել իմ առաջ, որովհետև ոչ մեկի առաջ ծնկի չեմ գալիս… եղել է պարտվել եմ, բայց ծնկի չեմ եկել…անցել սուրսայրով, ինչպես վերջից առաջ ես անում մտքով..եղել է…եղել է կտրել են արմատից, բայց չեմ կոտրվել…բայց ծնկի չեմ եկել…ու ինձ թվում է, որ  մեղք չէր վերցնել ու շպռտելը, թվում է ճիշտ էի, որովհետև տալուց հետո, ստիպված չէի լինում ինքս ինձ ծնկի բերելու, բայց սենց էլ ստիպված եմ, ընտրություն չունես, կանգնած ես քո ու քո միջև ընտրության առաջ ու սա ամենադժվար ընտրությունն է…ընտրել եմ, տալու ու չվերցնելու ելքը…ելքից դուրս եմ եկել, երբեմն էլ շպրտել են դուրս, բայց ոչ սա է ընտրություն, ոչ նա..երբեմն էլ ընտրությունը դրանցից ոչ մեկն է ու ոչ էլ մյուսը…երբ ընտրությունը պետք է ընկնի չընտրելու վրա…ու փակվում ես ինքդ քո մեջ, ինքդ քո համար, ինքդ քո առաջ…փակվում ես ու ապրում ես, ավելի ճիշտ գոյատևում գոյիդ մեջ քեզ խեղդելով, խեղդվելով, բայց ելքով, որը ոչ պետք է ստիպեր ինքդ քեզ բերել ծնկի, ոչ էլ մտածել սրա անհրաժեշտության մասին…

 

Advertisements
By LevArt Posted in TEXT

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s