…ժամանակավրեպ


Ես ու Նոր Տարին միշտ իրար սիրել ենք ու միշտ իրար հետ չենք ունեցել: Չգիտեմ, ինչի, ոնց ստացվեց ու երբվանից, բայց ինչ ձմեռ պապը դառավ ընտանիքի անդամ մի տեսակ սկսեցի լոքշանալ, ավելի ճիշտ ուրիշ բաներ սպասել էտ նոր տարուց: Լավ տոնա, մենակ չի դզում մի բան, որ սենց պարտադիր ինչ-որ մարդկանց տուն պետքա գնաս, որ չես ուզում: Դե ես էլ տենց չեմ անում, չեմ գնում ընդեղ ուր չեմ ուզում գնամ: Իսկ նենց ոնց գիտես, էս ընգերոջ տուն շնորհավորելու, էն ընգերոջ տուն շնորհավորելու, ստեղ լակել, ընդեղ լակել…ու

տենց օրերդ անցնումա ու որ խոզի բդից արդեն ավելուկի ու ճենճոտ կաստրուլյայի հոտա գալիս, սկսում ես մտածել, էս տարի ինչես ածելու, ինչես ածել անցած տարի:  Ու տեսնում ես էս եմ արել, էն եմ արել, սրան եմ արել, նրան եմ արել ու տենց լուրջ բան չես հիշում, գտնում ու մտածում: Ու սկսում ես սկսված գործերի մասին մտածել, չսկսածներից զզվել, կիսատ թողածներից էլի բդի հոտա գալիս ու էլի շեղվում ես հիշում ես էն կլուբի աղջկա բուդը, էն փաբի աղջկա բդից վերև ու տենց էլի չես հասկանում էս տարի ինչես բդելու, որ տարվա վերջ խորը շունչ քաշես ու էտ բուդը էնքաան ուտես, որ վրիցդ բդածի հոտ գա: Լրջանում ես մի պահ, մտքերդ, որ չկան, իրար ես բերում ու մտածում վեհ ու բարձր բաներից` վերարժեվորման անհրաժեշտությունից, լավ բան անելու ցանկությունից, ոնց որ 1 միլիոն դոլարի մասին կերազես, սիրուց, ընգերուհուց, ստուց-ընդուց.. պլանավորում ես սաաղ մինչև տարվավերջ, ինքնդ քեզ շնորհավորում ես, որ տարին հլը չսկսած արդեն տենց վառ ու լուսավորա, մի կտոր բուդ ես ուտում ու դուս ես գալիս` մի տեղ լակես: Դրա կայֆը էնա, որ էտ ժամանակ էն ինչ ուզում ես ավելի ակնհայտա դառնում: Ասենք շատ բան չես ուզում: Ուզում ես, որ գործերդ թույն լինի, որ փող աշխատես, որ ընգերուհուդ լավ-լավ տեղեր տանես ու ջոգես, որ երջանիկ լինելու համար փող պետք չէր, որտև որ գնում ես մի տեղ մի կտոր բան ես խմում  ջոգում ես, որ դրա համար կարաիր ստայանշիկ էլ աշխատեիր ու կարանաիր անեիր, հետո, որ գիշերվա 5-ին դուրս ես գալիս ընդեղից որտեղ էիր ընգերուհուդ մի հատ նենց ես գրկում, որ ճռվողյունը դուս գա, ընգերուհիդ նենցա պաչում, որ ջոգում ես, որ աշխարհը քոննա ու ջոգում ես, որ արա, նատուռի, աշխարհը քոննա ու խորանում ես էս խի էի էսքան վիզ դնում ու տենց քայլում ես աշխարհը գրկած, աշխարհը սիրած առավոտ գալիս ես տուն, մյուս օրը զարթնում ես ու գնում ես վիզ դնելու, որտև չես կարա չդնես դուրդ գալիսա ու ջոգում ես, որ դզումա, որ վիզ ես դնում, մենակ էն չի դզում, որ վիզ ես դնում էլի էն սիրածդ աշխարհի համար, որ գիշերվա 5-ին իրան սիրես ու մտածես, արա աշխարհը իմնա էլ խի էի էսքան վիզ դնում ու առավոտը զարթնես, գնաս վիզ դնելու, որտև դուրդ գալիսա:

 

Advertisements

One comment on “…ժամանակավրեպ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s