…ու ոչինչ չի մնա


Այն հիշողություններն են մնացել միայն, որոնց համար դողում էի, թե դողում եմ..ու ուրիշ ոչինչ չի մնացել…միայն նրանք, որոնց համար սարսռել ես ու մարդասպանի պատրաստակամությամբ պահպանել մտքում ու զգացել, ինչպես իրականությունդ ես զգում, երբ հյուսվածքներդ են պատռում..զգում ես այնպես, ինչպես միայն ֆիզիկական ցավը կզգաս ու դրանից ավելի իրական ոչինչ մարդկությունը դեռ չի ստեղծել, նրա հազարամյա մշակույթը ֆիզիկական ցավից բացի ավելի ուժեղ ու ավելի զգայուն իրականություն չկարողացավ ստեղծել..քաղաքակրթություններ ընկան ու սլացան առաջ ու դեռ կգնան.. ու դեռ կստեղծեն.. ու դեռ կլռի զարմանքից ամբողջ երկիր մոլորակը… ու մի պահ կկանգնի արևը, թե ուղեծիրը, բայց ոչինչ ավելի իրական չի լինի…ժամանակին, երբ խոսում էիր արմատներիդ, թե արմատներիդ հաստության ու խորության մասին, խոսում էիր միայն, որովհետև ուրիշ ոչինչ ավելի մեծ հպարտություն չէր առաջացնում քան դրանց խորամուխ լինելը, ոչինչ ավելի…հիմա արդեն ոչինչ չի մնացել…ժամանակը խեղդել է ամեն ինչ ամեն օր չապրվող ներկայի մեջ ու միայն ցավը.. ու միայն մի քանի վարկյան այդ իրականությունը զգալու համար…անգամ կախաղան են բարձրանում այդ իրականությունը ապրելու համար…, անգամ

մարդասպան են դառնում ներկան հաստատելու համար …թեկուզ մի պահ ու թեկուզ այդ ակնթարթի համար…ու արմատների խորությունը նշանակություն չունի, ինչպես հիշողությունդ, որը միշտ դառնում է ` ոչինչ չի մնա…չնայած դրանց համար պայքարես, դրանք գամես են ուղեղիդ, թե սրտիդ մեջ, ինչպես Հիսուսի մարմնում գեղարդը, դրանք անէանալու են ամենօրյա չապրվող իրականության ու ներկայի մեջ, դառնալու են փտող անցյալի արդեն փտած մնացորդներ, որոնք` օրգանիզմիդ հաշվին, ինչպես սառնարանը հոսանքի, պահում ես ամեն վարկյան…որովհետև դրանից ավելի թանկ ոչինչ չունես, բայց դրանք ոչ ներկա են, ոչ էլ այլևս ապագա…անգամ Խոսքը, որ ծամծվում է դարերում հազարավոր ուռոդների ու տգետների բերանով, հազարավոր ինտելիգենտների ու գիտնականների լեզվի տակ.. անգամ այդ խոսքը ամեն օր դառնում է անցյալ, ամեն վարկյան մոռացվում է ու թքում են այն, ինչպես կթքես համը կորցրած ծամոնը..ու ոչինչ չի մնա..և սա է ողջ իրականությունը մարդկային կյանքի ամբողջ պատմության.. և սա է միակ ներկան, որ մենք զգում ենք ամեն վարկյան, ինչպես հյուսվածքների պատռվածքը, ինչպես վերքից հետո աղը, ինչպես սիրո խոստովանությունից հետո` ոչը…իսկ բոլոր զգացումները…դրանցից էլ ոչինչ չի մնա…նրանցից.. որոնց համար սարսռել ու դողացել ես ամեն վարկյան, անգամ այն ժամանակ, երբ սա հիշողություն էր…դատարկվել են հիշողություններս..այն ինչ կա ու էլ չի լինի, այն ինչ կար ու հիմա էլ չկա…ինչպես արմատներիդ խորությունը, որ արդեն փտել է անձրևից հետո ծանր հողի տակ…դրսում  անձրև է, ձյուն, թե բուք… դրսում, որ խառնվել է ներսիդ հետ ու պտտվում է, ինչպես նախնիներդ են երբեմն-երբեմն գալիս երազներիդ… ապրվող կյանքիդ շրջապտույտի մեջ, հարբեցողության, թե հանցագործության տեսքով, բարության ու խաղաղասիրության անկենդան նկրտումներով ու ..մենք սրան  կոչել ենք գենետիկ կոդ, թե գենետիկա…որ հավերժ ապրում է քո հետ` հաջորդի մեջ, որից առաջ արդեն ոչինչ չի մնացել…բայց այդ հիշողությունները, ինչպես գենետիկան, որ զգացնել են տալիս, բայց չգիտես, որ սա այն է, ինչին դու ասել ես` ոչինչ չի մնացել…ու ոչինչ չի մնա

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s