100 մանեթնոց մառոժնվի


Էսօր մտել եմ սուպերմարկետ: Մեծ տառերով գրածա սուպերմարկետ:Ու նենց ա, որ քաղաքի ամենակենտրոնի սուպերմարկետա, դռները սենսորային համակարգով բացվում-փակվում են, զամբյուղով կարող ես առևտուրդ անել : Մի խոսքով, ասածս ինչ ա, որ էն կոպերատիվ սուպերմարկետներից չի էլի, որ 700 դրամանոց փչելիքով են գրել, որովհետև լսել են, որ էտ լավ բանա էտ սուպերը մարկետի հետ: Մի հատիկ 20 կոպեկանոց պաղպաղակ եմ գնել, որի համար խանութի դրսից մի տասնհինգ մետր հեռավորության վրա սառնարան ա դրված: Սառնարանի կողքը մի հատ աղջիկա նստած, էս աղջիկը պաղպաղակի հետ վարվում ա նենց, ոնց որ ադրբեջանցին հայի կամ թուրքը խոզի մսի հետ: Քիչ ա մնում ոտերով մտնի սառանարանը, ինչ-որ հաշվում ա քանի հատ ա մնացել ու բասկետբոլա խաղում էտ պաղպաղակով: Ոնց որ ինչքան դաժանաբար վարվես էնքան ավելի բարձր աշխատավարձ կստանաս, այ տենց մոտավորապես: Էտ պաղպաղակներից մեկն էլ ինձ ա հասնում: Պարզվում ա, որ պետք ա խանութի ներսում վճարեմ` կասսայում: Գնում եմ կասսա` դրամարկղ հայերեն ասած: Էս աղջիկը էն հատուկ նախատեսված շտրիխ կոդի վրայով անցնումա, ասում ա ` հարյուր դրամ: Հանում տալիս եմ ու մինչև էտ ինքը հանումա Օքյուզ դավթար 40 էջանոց տետրը: Մեջը գրում ա մի հատիկ մառոժնվի` քսան մանեթնոց: Չեմ չափազանցնում: Հենց տենց: Հետո ջնջում ա էս ասում, վայ
գագի նիսյայի տակ գրեցի: Ես էս ամբողջ ընթացքում սպասում եմ, որ էտ հարյուր դրամին մի հատ նայի, վերցնի, որ գնամ: Ասում եմ կվերցնեք գնամ, նայում ա դեմքիս չգիտեմ ինչ ա մտածում շատ երկար ու խորաթափանց հայացք նետելով վրաս ու ասում ա` մի րոպեր էլի ախպեր ջան, տենում ես բան եմ գրում: Սկզբում ուզում էի ասեի, որ եթե ես իր ա ախպերը լինեի կամ ինքը սենց չէր լինի կամ ես իր ա ախպերը չէի լինի, կամ ինքը ընդհանրապես չէր լինի: Հետո ասեցի լավ թողնեմ դուրս գամ: Դնում եմ հարյուր դրամը, որ դուրս գամ: Մեկ էլ լսում եմ ընգեր չասի սպասի: Ասում եմ` ինչին սպասեմ աղջիկ ջան: Ասումա ես քո համար ինչ աղջիկ: Ասում եմ, բա ինչ ասեմ..լավ  քույրիկ ջան: Մի քսանհինգ տարեկանա երևի: Ասում ա տնաշեն յեքյա կնիկ եմ, աղջիկս որն ա: Նայում եմ վրեն ուզում եմ հասկանամ ինչ ա ուզածը, նայում եմ բան չեմ տեսնոմ, ոչ մի բան չի արտահայտում: Ասում եմ` է հետո, ինչ, ինչես ուզում : Ասումա սպասի գրեմ, ասում եմ` ես ինչ կապ ունեմ քո գրելու հետ: Ասում ա, ապե որ հետո հաշվարկ անելու ըլնենք դու տեր ես, որ իմ վրա մինուս գա: Ասի չէ տեր չեմ, բայց կարամ տեր-տեր դառնամ ու հիմա քո հուղարկավորությունը ստեղ կազմակերպեմ: Նայում ա, որ վրես ու ծիծաղում ա, հասկացա, որ հուղարկավորություն բառը չհասկացավ: Իրան ծիծաղալու թվաց, ինչ-որ էկզոտիկ անհասկանալի ու անընկալելի բառ էր, որ ասոցացվեց հյուր կգամի հետ միգուցե կամ կարողա ֆեյխուախուա մրգի հետ կամ սեյշելյան կղզիների հետ, բայց հաստատ ոչ էն իմաստի, որը արտահայտում ա էտ բառը:: Ծիծաղաց ու ինձ ինչ ասի: Լավն ես ընգեր, դզեցիր ինձ: Հիմա ես ինձ մի երեք տեսակ վատ եմ զգում, որ իրան ես կարամ դզեմ, դաժը էտ միտքը ինչ չի դզում` ուր մնաց դզելու պրոցեսը:

Advertisements
By LevArt Posted in CITY

4 comments on “100 մանեթնոց մառոժնվի

  1. Նորմալ բան ա: Խանութի կամ “սուպերմարկետի” տեղը հիմա էտքան էլ բան չի որոշում: Նույն բռիները, որ փող ունեն, ամեն տեղ էլ կարան խանութ բացեն ու իրանց հետաքրքրում ա, թե էտ խանութը ինչ փող կբերի, իրանց ուրիշ բան չի հետաքրքրում ու իրանք չեն էլ հասկանում ուրիշ բաներից: Իրանցից շնորհքն ու սպասարկման կուլտուրան (սովետական բառ ա, բայց ստեղ սազում ա) շատ հեռու ա: Համատարած անգրագիտություն ա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s