Զուգահեռ Հայաստաններ


Գիշերային կյանքը Երևանում արդեն մի երկու տարիա նենց ոչինչ, լավ էլ կա: Իհարկե, եվրոպա չի ոչնչով ու ոչ մի առումով, բայց կլուբային կյանքը ինչ-որ չափով ձևավորվել ա, ճիշտա շատ անհասկանալի մարդիկ էլ են գալիս մեկ-մեկ, բայց ամեն դեպքում: Հիմա ինչ էի ուզում ասեի: Երբ գնում ես կլուբ, սկսում ես տեսնել ակնհայտ, թե դու ինչքաան զուգահեռ Հայաստանում ես ապրում: Որովհետև կոնտրատսը էնքան մեծ ա ու էնքան շատ, որ էլ չասած: Ասենք գնացեք համալսարանի ու երիտասարդականի շրջանում մի հատ պտտվեք ու հետո երեկոյան ուրբաթ կամ շաբաթ օրը , մտեք կլուբ կամ մնացյալ օրերին Պուշկինի ու Փապեցուէտ հատվածի փաբերը: Ոնց որ տարբեր մոլորակներ լինի, մարդկային տեսակների, հագուստի, մտածելակերպի առումով:  Հենց էս վերջինն էլ պայմանավորում ա ամեն ինչ: Ուղղակի, ինչպես Հայաստանում ամեն բան, ստեղ էլ ուռճացվում ա ամեն ինչ: Տձև ձևերա ստանում: Օրինակ Հյուսիսայի պողոտայի տակը երեք ակումբ կա: Մեկը that place-ը, ուղիղ դիմացը iBar-ը, սրա կողքն էլ Iceberg-ը , եթե չեմ սխալվում: That Place-ում հիմնականում պարսիկներ են կամ պարսկահայեր գումարած ինչ-որ տոկոս հայերի ու արտասահմանցիների: iBar պարսկահայ, պարսիկ ու արտասահմանցի համարյա չի մտնում: Այստեղ գլամուրային ժողովուրդն ա, այսպես ասած կլուբային կյանքի էլիտար հատվածը, որ կյանքում չի գնա ասենք  That Place  չէ, բայց այսենք Traffic, էլ չեմ ասում Stoyka-ի մասին: Դե Iceberg-ն էլ այսպես ասած քյառթուների կլուբնա, ռաբիզները, որի դեմը վեչնո իրար մռութ են ջարդում ու ինչ-որ մեկը կլուբից դուրս կանգնած բացում ա ավտոյի դռները քոքում ա Թաթուլին ու չգիտես ինչի ակումբից դուրս իր ա համար իր ա ավտոյի մեջ ա տժժում ու նենց, որ դե բնականաբար գետնի տակն ա արձագանքում ա` բոլորը լսում են:  Ու էս երեք  կլուբերն էլ մեր սոցիալական, հասարակական տարբեր շերտեր են , եթե ուզում ես իմանալ ինչ տեսակի երիտասարդություն կա Երևանում իջնում ես Հյուսիսայինի տակը մի կես ժամ պտտվում ես կլուբերով` իհարկե, եթե քեզ թողնեն մտնես` /ֆեյսկանտռոլը անցնես/ ու մոտավորապես կարող ես պատկերացում կազմել, հետո մյուս օրն էլ գնում շրջում ես համալսարանների կողքերով ու արդեն գիտես ովքեր են ու ինչ են մեր երիտասարդությունն ու երիտասարդները: Իմ համար տենց պատնեշներ չկան, բոլո կլուբեր էլ գնում եմ, նու միայն Այսբերգ չեմ գնացել ու դժվար էլ գնամ, էտ կլուբ չի, էտ չգիտեմ ինչ ա, բայց էականը էտ չի: Էականը էն ա, որ ակումբներում, հիմնականում Երևանի էն առանձնացած , կոպիտ ասած կյանքից կտրված, էն հիմնական մասսային իզոլացված ժողովուրդն ա ու էտ մի տեսակ կաստայականություն ա ստեղծում, իրանք իրար չեն հանդիպում էտ տարբեր տեսակները ու երբ հանդիպում են երկուսի մոտ էլ շոկ ա լինում: Իրանք ապրում են զուգահեռ Հայաստաններում: Իրանք իրար չեն ճանաչում, չկա փոխադարձ ճանաչելիություն, որովհետև իրարից փախչում են, իրար չեն հանդիպում: Սա այնքան էլ լավ չի, երբ հասարակության մի հատված բաժանվում ա կաստաների ու իրանցից ամեն մեկը իրան մյուսից բարձր դասում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s