Ռեինկարնացիա


ԱՌԱՎՈՏ ԿԱՆՈՒՂ

Վաղուց մարդու երես չէի տեսել, ոնց կասեին հայ հայրենասերները մարդամեջ չէի մտել` դե գործնականը չհաշված, էն գործ ա, էս գործ չի, ոչ էլ գործընկերություն ա` ընկերություն ա, ծանոթություն ու տենց էլի տարբեր լիքը բաներ: Վերջը: Երեկ էտ բացը ոնց կարայի ու ոնց չէի կարա լրացրեցի: Առավոտ կանուղ` էլի հայրենասիրական բառ ա, դուրս եկա տնից, արդեն մոռացված ավանդույթի համաձայն թափառեցի իմ սիրած Երևանի իմ սիրած փողոցներում, տեսա մի քանի էն լռիվ անիմաստ ծանոթներին, էն որ չգիտես ինչ հարցնես, որովհետև իրան ինչ գիտես իր ա կյանքում բան չի փոխվել ու իր ա համար էլ քո կյանքում բան չի փոխվել:  Ու էլի տենց դանդաղ սահելով շարունակեցի ճանապարհս: Նստեցի Կազիրյոկ կաֆեյում, լսեցի կողքի սեղանին նստած մտավոՌականների խոսակցությունները` ակամա: Չգիտեմ ինչի սովետական բաժակով տված, սովետահայ համով ու գարուց, առանց շաքարի կոֆեյի համար տվեցի 600 դրամ: Տենց: Հետո տեսա ոչ էնքան անկապ ծանոթներիցս մեկին, որի հետը խոսալու բան ունեի, գնացինք չգիտեմ ինչի Մանումենտ, նստեցինք էտ չյոռտվը կալիսոն, զակալիսիցա եղանք, խոսացինք, կերանք մի բաժակը ` 30 դրամանոց բուդի-ադի պոպ-կոռն, էշ էշ իջանք կասկադի էն աաամենավերևը ու էշ-էշ.. խոսացինք կյանքից, սիրուց, երաժշտությունից: Ու քանի որ էս երեքից ոչ մեկի մասին մեր կարծիքները ոչ թե չէին հատվում, ոչ թե զուգահեռ էին իրար, այլ տարբեր տիեզերական տարածքներում էին: Ջերմ հաջող մաջող` հելանք:

ՑԵՐԵԿ

Գնացի Սքուեր Վան` տեսա մի քանի հատ հին արդեն անծանոթ աղջիկների: Անծանոթ, որովհետև էնքան չէի տեսել, շփվել ու շփել, որ արդեն անծանոթ էին դարձել: Մի քիչ ըտեղ բլբլացի խմեցի պիվա ու կերա իրանց էն ձրի ու վատ ֆիստաշկեքից ու անալի` գազարներից: Մի քիչ խոսացինք հիշեցինք լավ ու ջահել տարիները: Ինձ նենց բաներ հիշացրին իմ կյանքից, որ ես դաժը չէի հիշում, ոնց որ ռեինկարնացիա էղա` ինքս իմ մեջ ու հիշեցի, որ լավն էի մի ժամանակ` ճիշտա նենց մոմենտներ ունեի, նենց անզուսպ էի, նենց ոնց որ իրանք ասին` բեսցերեմոննի, բայց դե.. հետո ինչ-որ հիմա էլ նենց ոչինչ: Հետո ընգերներս զանգեցին անկապ հելանք փողոցներով ֆռացինք ավտոյի մեջ, հետո հասկացանք, որ շոգ ա, գնացինք ընգերներիցս մեկի դաչեն` էլի պիվա, բլոտ, մթոմ մաքուր օդ ու հետ ուրբանիզացիայի ճիրաններ: Էրկու կռուգ քաղաքի ավտոյաշատ փողոցներով`  կլուբային տրամադրությունների համար` մի քանի հատ դիջեյ գետա, տիեստո ու խառը միքսեր: Վերջը էտպես եկավ երեկոն, գնացինք ընկերոջս փաբը` Մետրոմյուզիք:

ԻՐԻԿՈՒՆ

Տժժցնում էին չգիտեմ ինչի սովետական ռետռոյի տակ, վատ չէր` շոգ էր ու էլի պետք ա էտ անտեր պիվեն խմեի: Մեր էրեխեքից, /ոնց որ հաճախ ասում են աղջիկները իրանց տղա ծանոթների մասին/, ես էլ ասեմ աղջիկ ծանոթներիս մասին, մեկին տեսա: Պարզեցի, որ ամենալավ հյուրանոցներից մեկի ռեսեփշընն ա: Իմացա, որ ամենատուֆտա համարը Մարիոթում 350 դոլար ա, նախագահականը` է 1500-ի կարգի, համ էլ իմացա, որ Շվեյցարիայի նախագահը` մնացել ա էտ ամենատուֆտայում: Մի քիչ դարդոտեցինք, որ պետք ա գնալ եվրոպա` մթոմ սովորելու, բայց իրականում տժժալու ու ֆռֆռալու: Ու տենց դարդերը իրար եկան:  Դուրս եկանք մետրոյից, գնացինք սաս առանք Մանչեստեր Ջին Տոնիկ, որ ունի սպրայտի համ, բայց ինքը ռոմա տոնիկով, խմեցինք հենց տենց ավտոյի մեջ, կերանք չորացրած կալմառի չորացած ինչ-որ  եսիմինչերը, որ հատը 2000  էր, անկապություն , անիմաստ աղի բան: Լուրջ եթե ասենք կառդոնն էլ տենց աղի լիներ հանգիստ կուտեիր, ոչ մի տարբերություն: Ու եկավ գիշերը, այսինքն կլուբի ժամերը:

ԳԻՇԵՐ

Մի հատ Քրոսրոուդ, որովհետև նոր էր բացվել ու չգիտեինք ինչ տեղա` վատ չէր, բայց լավ էլ չէր: Մի հատ Չիկագո, որ կլուբ չի փաբա, բայց պարում են,` բայց պարող չկար, մի հատ Կալյումե, բայց որ բոլորը արտասահմանցի են, կանգնած են ու չեն պարում թպրտում են տեղում, որովհետև անպայման ամեն ինչի ընթացքում պարտադիր պետք ա խոսան ու անիմաստ ժպտան: Մի հատ Վան, որ մթոմ պետք ա թույն փարթի լիներ, վայթ անունով էր մթոմ սենսեյշըն վայթ էին ուզում անեին, բայց պարզ ա հա որ ստեղ ինչ սենսեյշըն վայթ: Ու գնացինք ընդեղ, որտեղ միշտ գնում ենք ու որ ի սկզբանե գիտենք, որ վերջը ըտեղ ենք գնալու, բայց չէ աբիզալովկա պետք ա սաղ քաղաքը իմ ընգերը մի հատ ֆռռա, մտնի տենա, չի կարում, ցեցը իրա մեջ իրան ուտում ա: Էկանք այբար: Էս մի շաբաթվա մեջ չգիտեմ ինչ էր փոխվել, բայց կամեռա էին դրել, մի հատ նոր ավելի մեծ, ավելի հաստ ձեռներով ու ավելի քաչալ գարդերոբ էին դրել` նաուշնիկով: Մտնում եմ ոնց որ միշտ մտնում եմ: Կանգնացնումա… գնա կամեռայի տակ կանգնի, որ տենան: Ինչը տենան.. քեզ: Օկեյ լավ կանգնեցի: Լսեց.. բա չեն թողում: Ասում եմ վատ ես, մեծ ու չչափված ձևվված` մեծ մարդ: Ապեր չեն թողում.. ասում եմ ընգեր, որ դու ստեղ չէիր, ինձ թողում էին.. հա, հիմա չեն թողում, ասում եմ էտ չթողողի հետ մի հատ խոսամ: Ասումա, ստեղ չի: Ասում եմ, բա ոնց ա թողում կամ չթողում, ասումա ուրիշ տեղից կամեռայով նայում ա ասում : Ասում եմ կամեռայով չի նայում երևի էկռանով ա նայում: Ասում ա ապեր հրավիրատոմս ունես: Ասում եմ, ապեր ասենք որ դու ու ևս մեկ ու կես միլիոն մարդ չգիտեիր, ինչ ա կլուբը ես արդեն գնում էի կլուբեր ու լավ գիտեմ էտ սաղ կռուտիտները ու հայերեն ասած ատմազկեքը: Ասում ա, ընգեր չեմ թողում վոբշմ: Հիշացրեցի իրան, որ ես իր ա ընգերը չեմ, հետո ասեցի, որ ֆիքսի դեմքս, հետո ասեցի, որ հլը կգամ կմտնեմ ու հետո ինձ հիշացրին, որ խմած եմ`  դեբոշ չդառնա:  Մի քիչ տենց ջղայնացանք, վատ վատ բաներ ասինք ու մտանք դեթփլեյս: Ստեղ ամեն ինչ լավ չէր…ու ամեն ինչ լավ չէր, բացի պարսիկներից: Ազգային ոչ մի բան, ուղղակի, ոնց որ քո երկրում չլինես: Դե արդեն մեկ էր, խմածությունը իրան  հաջորդ պիվայից հետո սկսեց զգացնել տալ, պարզվեց որ ընդեղ լիքը մեր էր “էրեխեքից” կային, տենց մեր էրեխեքի հետ ուրախացանք, պարեցինք էշ-էշ գոռգոռացինք, մտանք դուրս էկանք, շնչեցինք արտաշնչեցինք, որովհետև շոգ էր ներսում: Ու տենց եկավ առավոտ կանուղը:

ԱՌԱՎՈՏ ԿԱՆՈՒՂ

Գնացինք  շաուրմա առանք, քյաբաբ, լահմաջո, իջանք ձոր, կերանք, վրից խմեցինք էտ անդուր կոլակոլան: Չգիտեմ ինչի ոտերս մտցրի էտ կեղտոտ ջրի, կեղտոտ հոսքի մեջ, հովացա, զովացա, թեթևացա: Անիմաստ ինչ-որ խոսակցություններ, իրար բրդել ջուրը քցելու փորձեր, որը վերջը աղջիկներից մեկի համար դառավ փորձանք,փորձը` հաջողվեց` ակամա: Ղժղժոց, ճվճվոց ու էկա տուն: Ու ոնց որ միշտ անկախ թե քանիսին եմ քնել, առավոտ 8-ին զարթնեցի: Ու իմ սիրած պահը չեղավ. կոֆե խմեցի ու լավ չեմ: Ու ինչքան ջրային բան օգտագործում եմ էնքան մեջիս սպիրտը իրան հիշացնել ա տալիս: Տենց: Հա, երկար ոնց որ մասնագիտական բառապաշարով կասեին` լավաշ տեքստա: Ինչ անեմ, որ հետաքրքիր չի ձեզ: Հետաքրքիր չի մի կարդացեք:

Advertisements
By LevArt Posted in CITY

4 comments on “Ռեինկարնացիա

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s