Պետհամալսարանի պետմիապետը


Տասնմեկ տարի արևելյան մարտարվեստով եմ զբաղվել` թաեքվոնդոյով: Լիքը մրցումների եմ մասնակցել ու իմ քաշային ու տարիքայի խմբում միշտ մրցակիցները շատ էին: Դե հայերի հիմնական չափերը մոտավորապես իմ չափերին` քաշին,  համապատասխան են: Առաջին տեղ էլ եմ բռնել շատ անգամ, երորդ էլ, երկրորդ էլ: Հաղթում էր ուժեղը կամ ոչ այնքան ուժեղը: Հնարավոր է, որ մրցավարը` սխալվեր ու նման հազար ու մի բան: Բայց ընտրվում էր ինչ-որ մեի ինչ-որ մարդկանց մեջից, ով կլիներ առաւջինը, երկրորդը, երրորդը: Բայց դե բացառություններ միշտ լինում էին: Ինչ-որ ահավոր մեծ ու չաղ մի 12 տարեկան երեխա էր լինում, որ 80 կիլոգրամ էր ու բնականաբար իր նման երկրորդ 12-ամյա թաեքվոնդոյիստ չէր լինում: Էս երեխան էլ, ամեն մրցումին ինքն իրենից գոհ առաջին տեղն էր բռնում` առանց քիթ, ոտ, ձեռ ջարդելու, առանց շարժվելու, որովհետև իր համար ոտքը գոնե իր գլխի բարձրությամբ բարձրացնելը տաժանակիր ու անհնարինին մոտ աշխատանք էր:  Ու  ինքը առանց անգամ մի ռաունդ մրցելու` միակն էր ու անկրկնելին: Սա ինչի եմ պատմում: Տենց մի մեծ մարդ էլ հիմա ունենք` Արամ Սիմոնյանը: Ուղղակի այստեղ ուրիշ քաշի խնդիր է, չնայած քաշը իր ա դեպքում ոչ թե հիմնական` այլ ամենաակտուալ ու ցցուն բանն է: Հիմա եկել ինքն իրեն առաջադրվել, ինքն իրեն ընտրել, ինք իր համար աշխատում է: Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ: Եթե ինչ-որ մի բանում կա մեկ տարբերակ, ելք, մարդ հետևաբար ընտրություն չկա: Ինչի են մի բանի անունը դնում ընտրություն` եթե ընտրելու բան չկա բառիս և բուն և փոխաբերական իմաստով: Ուղղակի ձեռառնոցի է: Բրեժնևի թվերը, չնայած նրա թվերին ես դեռ տակավին նորածին էի:

ԵՊՀ-ն, /ի դեպ նաև այս հաստատության շրջանավարտն եմ/, ինձ տվել է մի քանի դասախոս, որոնք ինձ ինքնակրթման են մղել, բայց պետք է անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ մղումը իմ մեջ եղել է` ոչ ավել ոչ պակաս: Իսկ այն համակարգը ու այն բյուրոկրատական, քսմսային, կեղծ շողոքորթային բաները, որոնք կան ԵՊՀ-ի վարչական մասում, ուղղակի զզվանք էին առաջացրել ու առաջացնում: Իհարկե, բոլորը չեն այդպես, իհարկե, համալսարանը եղել և մնում է Հայաստանի ՄԱՅՐ բուհը, որը իսկապես միակն է, որ ավանդույթ ունի: Բայց սա չի նշանակում, որ այն լավագույնն է առհասարակ ու որ այն տալիս է բարձր մակարդակի կրթություն: Ինչ է արել այսպես ասած վերընտրված ռեկտորը պաշտոնավարման նախորդ տարիներին: Չեմ տեսել, չի երևացել: Հին մեթոդներ, հին դասավանդման նյութ ու ամենակարևորը կրթություն, որով փող չես կարող աշխատել: Եվրոպայում տալիս են գիտելիքներ ու ստիպում են քեզ ինքնակրթվել, որպեսզի դու հետո դրանով գումար վաստակես, ամերիկայում սովորեցնում փող աշխատել` անկախ նրանից դու լրագրող ես, ինժեներ, թե կենսաքիմիկոս, դու այնտեղ սովորում ես ինչպես փող աշխատել այդ մասնագիտությամբ: Հայաստանում, ինչ են սովորեցնում: Ուսխորհուրդներ են բացում, որոնք հիմնականում ծառայում են վարչական մասին ու նրանց համար ու պատվերով ակցիաներ են անում: Համալսարանի բոլոր ավանդույթները ընդամենը մթնոլորտը պահպանելու համար են, բայց սա ամենևին չի նշանակում, որ 70-ականների մեթոդներով ու արդեն այն ժամանակ հնաբույր դասախոսներով պետք է մատուցել քսանմեկերորդ դարի ապագայի մասնագետին նյութը: Հիմա անցնեմ էլի հին թեմային: Ցանկացած ընտրություն պետք է ընտրության հնարավորություն տա: Գոնե կեղծված, բայց հնարավորություն: Ու եթե այդ ճանապարհով ես հասնում, գոնե ասա այդ մասին, գոնե ասա, որ այո ես ու իմ հրահանգատուները, որոշել ենք, որ ես պետք է լինեմ, որովհետև ես լավագույնն եմ` իմ սեփական համեստ կարծիքով: Գոնե անկեղծության համար: Իսկ այն ինչ ասում էր, որ կփոխվի համալսարանում Արամ Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում ես արդեն մի քանի տարի լսում եմ: Ամենակարևոր բանը չկա մեր համալսարանում: Այն մթնոլորտը, որը քեզ կբերի համալսարան հաճույքով, ոչ թե կբերի համալսարան ռոմանոյի մասնաշենքի մոտ կանգնելու ու ընգերուհի ու ոչ միայն փնտրելու համար:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s