Դավայ աղջի հլը առաջ ընգի


Ով է տեսել` Давай поженимся  հաղորդման հայկական տարբերակը: Ով տեսել է ինձ կհասկանա: Նման խայատառակություն էլի եղել է, բայց նման խայտառակությունն այսքան ակնհայտ չի եղել, մասնավորապես, նոր ձևավորված ոչ վատ ծրագրային քաղաքականությամբ ATV հեռուստաընկերությամբ, որ աչքի էր ընկնում լավ թե վատ բայց մի փոքր նորարարական մոտեցմամբ, հաղորդումների թարմությամբ, երիտասարդների ներգրավմամբ: Բայց էս խնամախոսություն է ինչ է: Էս ինչ ա: Նայում ես ու առաջին հարցը, որ առաջանում է սա է: Նախ սկսենք հաղորդավարներից: Ինչի է Սոֆի Դևոյանը ոչ հայերեն, ոչ էլ ռուսերեն խոսում: Ինչի անիմաստ, անկապ մտքին ինչ փչում հարցնում: Ինչի է եթերում իրեն երևակայում, փոխանակ հաղորդումը վարի: Ինչի այն երրորդ հոգեբանին խոսելու հնարավորություն չեն տալիս, ինչի է կարծեմ Ջեմման, խոսում այնպես, ինչպես իր խոհանոցում կխոսեր իր աղջկա հետ` ամեն դեպքում եթերում է: Բայց Ջեմման այստեղ չարյաց փոքրագույնն է` գոնե մեկ-մեկ հետաքրքիր մտքեր է ասում, ինչ-որ բան բացահայտող հարցեր տալիս: Ինչի է այդքան վատ լույսերը դրած, որ բոլորի դեմքերը սև են ու որքան թերություն կա երևում է: Ու անընդհատ տպավորություն է, որ եթեր են մտել առանց գրիմի, որովհետև նախ դեմքները փայլում են, հետո, բոլորը կնճիռները /հասկանալով, որ նրանք երիտասարդ չեն, բայց այնուամենայնիվ/, կարծես ավելի ցցուն են դառնում: Հագնում են շորեր, որոնք կամ եթերային չեն, կամ էլ վատնեն չգիտեմ, որ մեկը` բայց չի նայվում: Բայց սրանք բոլորը արտաքին վիզուալ բաներն են: Իսկ բովանդակությունը, իսկ հյուրերը: Որտեղից են գտնում այդքան անգրագետ, պատալոգիկ հյուրերի: Կարծես ծրագիրը ոչ թե ամուսնություն կամ հարաբերություններ փնտրողների համար լինի, այլ սոցիալապես անապահով, կեղտոտ, անճաշակ անմակարդակների համար: Ինչ է նշանակում 39 տարեկան տղամարդուն, ով դեռ ընկերուհի չի ունեցել, չի աշխատում ու սովորում է ասել` հա ինչ անենք, նրա կյանքը դեռ առջևում է դեռ աշխատանք կգտնի, երբ ամուսնանա: Ինչպես կարելի է նման սոցիալական ստատուս  ունեցող տղամարդու մասին ասել` ոչինչ, նրա կյանքը դեռ առջևում է:  Էլ չեմ ասում եթերային ժամանակը անիմաստ վատնելու մասին: Տափակ հարցերի, ինչպես օրինակ որն է քո կնոջ իդեալը և սա հարցնում է 51  տարեկան տղամարդուն, ում համար արդեն վաղուց իդեալ պետք չի, այլ պետք ա մի կին, որի հետ իր ծերությունը կանցկացնի: Ու նման հազար ու մի բան, երկար-բարակ, ձանձրալի: Հասկանալի է, որ բոլորը չեն կարող լինել իդեալական, գեղեցիկ ու գրագետ, պետք էլ չի, բայց ամեն դեպքում հեռուստատեսություն է ու պետք է դիտելիս էսթետիկ հաճույք ստանաս, լսելիս` եթե ոչ բավարարվածություն, բայց գոնե`  հակակարանք չզգաս: Պլագիատ բոլորն են անում, խրախուսելի չի, բայց այլ տարբերակ էլ , ըստ էության, չկա, բայց անելիս գոնե որակով է պետք անել, ինչ-որ նոր բաներ մտածել, լավ մատուցել: Սա կարծես ԱԼՄ-ի Շոգեքարշը լինի, հյուրերը նույն այդ մակարդակից են, հաղորդավարները` նու նույնը չեն, բայց հաղորդավար էլ չեն: Չգիտեմ, բայց կարելի էր անելիս ասել, որ պետք չի նստել հաղորդումից առաջ գրքեր կարդալ ու հետազոտություններ անել, բայց էլեմենտար պետք է պատրաստվել, մոտավոր կազմել այն հարցերը, որոնք տալու ես, մնացածն էլ  թողել իմպրովիզի վրա:  Էս վիճակով հաղորդման անունը պետք ա դնելԴավայ աղջի հլը առաջ ընգի

Advertisements

5 comments on “Դավայ աղջի հլը առաջ ընգի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s