Ռադիկն եմ Մարտիրոսյան կամ ակադեմիկոսի կլեյմոն


Հիմա էլ Ռադիկ Մարտիրոսյանը: Կարող է տպավորություն ստեղծվի, որ ես մեր գիտակրթական ասեմ, թե ինչ համակարգի “գուրուների” դեմ նպատակ ունեմ ինչ-որ սև փիար անելու: Ուղղակի իրանց գործունեությունը` տվյալ դեպքում չգործունեությունը, նյարդերիս վրա ազդում է: Էլի միաձայն անցել է, էլի գնացել ասուլիս է տվել, էլի շնորհակալ է , որ միաբան էին այս հարցում: Թե քեզ ով է հարցնում միաբան են, թե չէ: Կամ էտ ում է հետաքրքիր:  Գիտնականին, որ 60  հազար է ստանում, թե ինձ, որ էտ ակադեմիայից մի հատ կարմիր դիպլոմ եմ ստացել, բայց ոչ մի բան չեմ սովորել, հլը մի բան էլ ես եմ սովորացրել դասախոսներին` իրանց առարկան: Բայց էս ուրիշ հարց է: Իմ թեման չի: Սովորաբար բոլորը բողոքում են, որ գիտնականին քիչ փող են տալիս: Համաձայն եմ բոլոր վերջույթներովս, որ քիչ են տալիս: Բայց ոչ ոք չի ասում էտ արդեն կիսասպառ,էս դարի համար արդեն կիսագրագետ  գիտնականները` մասնավորապես ակադեմիկոսները, ինչ են անում: Մի անգամ երեսուն տարեկանում մի հայտնագործություն է արել` ստացել է կոչումը ու ինքը իրանից գոհ ֆռֆռում է` ակադեմիկոսի` տվյալ դեպքում կլեյմոն վրեն խփած: Վերջին նորարարությունը, որ մեր ակադեմիկոսները տեղյակ են 1980-ականներից են: Ոչ ինտերնետից օգտվել գիտեն, ոչ լեզու գիտեն մարդավարի, որ դրսի գրականություն կարդան, գիտական ամսագրեր և այլն: Անգամ եթե լեզու էլ գիտեն` չեն կարդում, որովհետև իրանք ակադեմիկոս են` էլ ոնց կլիներ: Զանգում ես գիտությունների ակադեմիա, որպեսզի իմանաս ինչ միավորով է չափվում  էլեկտրամագնիսական դաշտը ֆիզիկայի ինստիտուտից պահանջվում է առանց չափազանցության չորս օր, որ էտ հարցիդ պատասխանեն: Դու արդեն էտ ընթացքում ինտերնետով դառնում ես միջին մակարդակի ֆիզիկ: Էս Ռադիկն էլ եկել ջուր է ցանում, քավության նոխազ է գտել` պետությունը, հա պետությունը, ֆինանսավորումը հա ֆինանսավորումը: Հա, հասկացանք վատ է` քիչ է, բայց դու ինչես անում, որ լավ լինի: Ասում է ակադեմիան ունի 200-300 աշխատող: Այ Ռադիկ Մարտիրոսյան, ինչ է նշանակում երկու հարյուրից երեք հարյուր: Հո կառտոշկա չի` չգիտես քանի հոգի է աշխատում: Ասում է դե գրանտներ ենք շահում, դրա մի մասը որպես աշխատավարձ ենք տալիս, բայց բոլորին չի հասնում: Ասում է երիտասարդ գիտնականներին պետական ծրագրով շուկայականից ցածր գներով տներ են տալիս` վատ է: Չէ շատ լավ է, իսկ էտ երիտասարդ գիտնականը, որ 40 հազար է ստանում ոնց ա փակվելու հիպոտեկը կամ ապառիկը կամ չգիտեմ ինչը: Այսօր երիտասարդը շաաաատ համեստ հաշվարկներով ոչ մի արտառոց բան չանելով ծախսում է օրը 3000 դրամ: Հիմա ինքը էտ 40  հազարով, ինչ անի, գնա գործի գա, դուրս գա երեկոյան ու իրան թույլ տա մի բաժակ սուրճ, ընկերուհուն կինո կամ ռեստորան տանի, շոր առնի, հաց ուտի: Թե քուչի բոմժա ճանապարհածախսի կեսը տալիս էս էտ էլ արդեն շատա իրան: Ինչի պետք ա ինքը ստեղ մնա ու գիտական գործունեությամբ զբաղվի, կոմերցիոն կամ ֆունդամենտալ գիտության համար ինչ-որ բաներ ստեղծի` կայֆավատ եք լինում: Առնվազն պետք է ամիսը 300 հազար վճարեք, որ իրան մի քիչ մարդ զգա ու ցանկություն ունենա գիտությամբ զբաղվելու: Այն էլ առաջին մի տարին, հետո արդեն շաաատ ավելի շատ, այն էլ միայն հայրենիքը սիրելու ու քչով բավարարվելու հաշվին: Հա, մեր ակադեմիկոսները ժամանակին ինչ-որ բաներ արել են, նրանց փորձն ու գիտելիքը պետք է, բայց ամեն ինչ պետք է ավատվի: Հարկավոր է նորմալ կենսաթոշակ տալ նրանց ու ուղարկել տուն կամ դասավանդելու: Իսկ այդ ազատված տեղերը ու գումարները հատկացնել երիտասարդ կամ միջին տարիքի գիտնականներին, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվել գիտեն, որոնք պետք է անընդհատ դուրս գան տեսնեն շփվեն, կոնֆերանսների մասնակցեն:  Եկավ գիտական զեկույցը կարդաց, շնորհակալություն հայտնեց, որ ընտրվել ա գնաց ու միահամուռ ուժերով ծրագրերն էլ էլի մնացին զեկույցի դեկլարացիայի վրա: Էռնեկ մեզ էլի: Մի հատ գիտական նորմալ մենջերներ գտեք, ակադեմիկոսներին դրեք ոչ մենեջերական վարչական պաշտոններում ու թողեք ջահել գիտնականները մի քիչ շնչեն, թե չէ էտ ակադեմիկոսը դարձել ա կլեյմո: Հենց ասում են ակադեմիկոս ասոցացնում ես մի հատ ծեր պապիկի հետ, որ արդեն չի կարում խոսա ու որ ինչ հարցնես դեմ ա տալու սովետի ժամանակ տպած մի հատ հին, ցենզուրայի ենթարկված գիտական գիրք:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s