Կենսապրակտիկայի բալանսը


Մի քանի ամիս առաջ պատահաբար հանդիպեցի մի աղջկա: Նույն դպրոցում էինք սովորում, թե սովորում սովորել: Վերջին անգամ վերջին զանգիս օրն էի տեսել` բեմից: Ինքն էլ այստեղ չէր` Ռուսաստանում էր` նոր էր վերադարձել: Դե բնականաբար ասացի` ոնց ես, ինչկա: Պատմեց, որ Լոմոնոսովի համալսարանում ավարտել է դիվանագիտության ֆակուլտետը, հիմա էլ եկել է արտգործնախարարությունում է աշխատում` Հայաստանում: Ինքն էլ ինձ հարցրեց, դու ոնց ես, ինչես անում:  Ես էլ երկար-բարակ ժուռնալիստի ու հեռուստակարիերայիս մասին չպատմեցի` տպավորություն չստեղծվի, թե ուզում եմ տպավորություն գործել, տպավորություն չլինի, թե տպավորություն է: Ասեցի “էհ, անկապ, հիշում ես դպրոցի ժամանակ, որ գրում էի /ինքն էլ լավ հիշում էր, որովհետև, երբ բունտեր էի անում դպրոցում ու իմ բանաստեղծություններն ու որոշ արձակ բաներ էի կարդում, միշտ առաջին շարքի լսողներից էր` դուրը գալիս էր, երբ չորս ընկերներով քիթ ու մռութ էինք ջարդում 6-10-րդ դասարանցի տղեքի ու հետո իրանք հավաքում էին իրանց ունեցած չունեցած մնացյալ բոլոր ընկերներին ու չորս հոգով իրանց քիթումռութն էլ էինք ջարդում ու այնքան ժամանակ, մինչև իրանք էլ դարձան իմ լուռ ունկնդիրները, ովքեր չէին հասկանում ինձ ու բացի չհասկանալուց մի հատ ուզում էի ձեռ առած լինեին/, էլի էտպես գրում եմ”: Նայեց վրաս ժպտաց ու ասում է` “Հա, դե գրելը, պոեզիան, գրականությունը լավ ա, ու վերջ, էտքանը?”: Ասեցի` դե հա էլի, էլի տենց, կուզեի տպագրել, բայց չի ստացվում, չեմ զբաղվում, ու ավելացրի “Ինչի ավել բան ա պետք?” Էլի ժպտաց ու ես , ոնց որ իսկական Չջենտլմենն, ասեցի` լավ գնամ, հաջողություն: Ու սկսեցի մտածել, իսկ որ տարիքում է, երբ կարող ես մոռանալ քո երազանքները իրականության մասին: Կամ չերազես իրականությունից` կարճ ասած չգրես, թե չապրես, թե չապրես գրելու համար: Այդ վախի, թե մտահոգության պատասխանը իմ` հիսունին մոտ ընկերոջ մոտ շատ հստակ է: Երաժշտություն է գրում, ընդ որում` ջազ: Ինչը չեն գրում` ընթացքում երկնում են` մի խոսքով` իմպրովիզ են անում: Ինքն իր համար ձայնագրում է` ինքն իր համար գրում երիզի վրա, ինքն իր ընկերների հետ հավաքվում շաբաթը մեկ անգամ լսում, հետո փոխում Doors-ով, հետո Zeppelin-ով, Hendrix-ով, ի վերջո հասնում է Մոցարտին, Բիզեյին, հետո Շոպենի լռությանը ու այսպես շարունակ, խմում է գարեջուրը, ռոմը` տոնիկով, դուրս է գալիս ընկերների հետ, պտտվում քաղաքի փաբերով, քնում Աշտարակի ձորի ճանապարհին, մտնում կլուբեր, իսկ երկուշաբթի օրվանից, ինքը պարտաճանաչ ու պատասխանատու թոփ-մենեջեր է Հայաստանում բավական հայտնի ընկերություններից մեկում, հոգատար ու զգոն հայր ու սիրալիր ու ուշադիր ամուսին: Ինքը ինձ  մի անգամ ասեց այդ առումով մենք նման ենք:  Ես միանգամից ասեցի, որ չէ` մենք այնքան տարբեր ենք, որքան այն , ինչ դու չես սիրում ու այն ինչ ես սիրում եմ:  Ինչին արագ ավելացրեց` մեր միակ տարբերությունը այն է, որ ինձ համար երաժշտություն գրելը արդեն հոբբի է, իսկ պոֆիգիստ արվեստագետ լինելը` շաբաթվա զբաղմունք: Ես ուզում էի ասել, որ ես ոչ ստեղծագործող եմ, ոչ  էլ առավելևս իմ հիմնական զբաղմունքը պոֆիգիզմն է /չնայած գլոբալ իմ էությունն այդպիսին է ի վերջո/, ոչ էլ պատասխանատու աշխատող եմ : Ես ուղղակի հասկանում եմ, որ դա միակ ձևն է աշխարհի համար ծանրություն չդառնալու ու աշխարհը վրադ չծանրեցնելու համար: Դա միակ ձևն է փողոցի աստիճաններին նստած շշից գարեջուր խմելու, ընկերների հետ վրանում քնելու, կրակի մեջ քցած վառած երշիկ ուտելու, փաբում անծանոթ աղջկա հետ պարելու ու ընկերուհուդ հետ քաղաքի ամենաբանուկ հատվածում ու ակումբի ամենակենտրոնում համբուրվելու: Միակ խնդիրը նրանում է, որ ես միշտ եմ “մեծ” եղել: Եթե ուրիշների մոտ դա նպատակ էր, ինձ մոտ ենթագիտակցական էր ու է: Ու ասեմ սա շատ աղջիկներ ու շատ սպեցիֆիկ աղջիկներ դուր է գալիս, բայց սա չէ գլխավորը: Գլխավորը այն է, որ դու ունես աշխատանք ու ունես երկրորդ աշխատանք: Ունես սիրելի աղջիկ ու պետք չէ թողնել նրան երեք րոպեյում երեք տող գրելու համար, որովհետ դու սա միշտ էլ կհասցնես, բայց պետք էլ չէ ամառային հով երեկոյան նստել տանը ու գրվածքներիդ վրայից փչել մեկ միլիմետր հաստությամբ նստած փոշին ու երազել ազատության մասին: Պետք է ուղղակի պահել բալանսը: Ես մի քանի րոպեից կգրեմ ևս մի բանաստեծություն կամ գուցե կշարունակեմ գրել վիպակս ու այն պակաս հաճույքով չեն կարդա ու պակաս խստությամբ չեն գնահատի քան իմ արված հաղորդումը կամ ռեպորտաժը: Ես ուղղակի կպահեմ բալանսը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s