տափակությունը` առանց սոուսի` վազող էշի տեսքով


Ես չեմ ասում իմ բլոգի ընթերցողները տափակ են: Ես ասում եմ, որ ինչքան տափակ բան ես գրում էնքան ավելի շատ մարդ է կարդում էտ փոստը: Համենայնդեպս, իմ կարծիքով, ոչ այնքան տափակ բաները, քիչ են կարդում, իսկ իմ կարծիքով` տափակ բաները` շատ: Չեմ ուզում, ես էլ տափակ գտնվեմ ու սկսեմ խոսալ ճաշակից, ճաշից ու ճաշացանկից: Բայց երբ մի բան իմ դուրը չի գալիս` էտ մի բանը չգիտեմ ինչի շատերին դուր ա գալիս ու ինձ է’տ դուր չի գալիս: Օրինակ, էտը` այդ բառի խոսակցական տարբերակն ա, իսկ էտելը` ծառերի մասին ա,  իսկ էտ էլ, մեկ այլ հնչեղության դեպքում, նշանակում ա` ինքն էլ: Ուզում եմ ասել, որ նայած թե ոնց ես հնչեցնում այս դեպքում այդ տափակությունը: Ուզում եմ ասել չէ` ասում եմ, որ ճաշակի հարց չի միայն, հնչեցնել կարողանալու ու կարողությունը օգտագործելու հարց ա: Սրանով էլ ուզում եմ ասել, որ կարևոր չի, թե ինչ, այլ կարևոր ա, թե ոնց: Ու էս ասելով,  ասում եմ, որ ցանկացած տափակ բան կարելի սարքել կլոր, ուղղանկյուն, եռանկյուն, ութանկյուն ու անկյունագծերը փոխել` անկյունի սրությունը ու աստիճանը` փոխելով: Փոխել չի նշանակում ավելի լավ տափակություն սարքել, նշանակում ա փոխել տափակությունը: Երբ ինձ ցույց են տալիս էշ, ես չեմ մտածում էշի ներքին աշխարհի մասին, բայց երբ ցույց են տալիս էշ, որը վազում է շնչակտուր, ես սկսում եմ մտածել անկախ ինձանից: Ինձանից անկախ նաև ագրեսիա է առաջանում, երբ ինձանից անկախ, իսկ այս դեպքում անկապ, մարդիկ ինձ ասում են, որ ես հայրենասեր պետք ա լինեմ կամ ես պետք ա թողնեմ հայրենիքս ու գնամ, կամ որ ես պետք ա…Պետք ա մի բան ասելուց առաջ նենց ասես, որ ասածդ` ասելիք դառնա, ոչ թե ասացվածք, որովհետև ասացվածքը պետք ա ի վերջո ասելիք ունենա, ոչ թե ասացվածք լինի` ինքը` իր ա ֆորմայով: Ֆորման` ճաշի դեպքում սոուսն ա ու եթե սոուսը համով չի լինում` մեջի համով միսն էլ չեն ուտում, որովհետև սոուսոտ ա:   Պարտադիր չի որ ասածը կամ ասացվածքը /նայած սոուս կա, թե չէ/ բոլորին դուր գա, բայց պարտադիր ա, որ բոլորը լսեն, իսկ որ լսեն պետք ա սոուս լինի: Ես ավելուկ չեմ սիրում, ոչ էլ  բամիա, բայց ինձ իմ չսիրած բանը բամիայի սուսով են ուզում համոզեն, որ համով ա: Ու ինձ դուր չի գալիս, որ ինձ ուզում են համոզեն, դուր չի գալիս, որ ինձ համոզում են, դուր չի գալիս, որ ինձ ` կանգանծ էշ ցույց տալով են համոզում կամ բամիայի սոուսով: Հիմա ես չեմ համոզում, ես ասում եմ ու ասում եմ, որ էս տափակությունը, որ գրել եմ առանց սոուսի ա ու համոզելու նկրտումներ չունի, միտում ունի միտված լինել ուղղակի վազող էշի տեսքով: Ու պարտադիր չէ, որ ձեզ դուր գա, պարտադիր ա, որ ուղղակի լսվի:

Advertisements
By LevArt Posted in TEXT

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s