այն ինչ վերցրել ես տվել, թողել խլել


Ոչինչ կյանքում չի լինում վերջին անգամ…ամեն ինչ կյանքում կրկնվում է..կրկնվում է անցյալի ու ապագայի նման..կրկնվում է, ինչպես արևածագն է կրկնվում, երբ զարթնում ես.. ու գիշերը` երբ քնում ես կամ չես քնում, լսում ես լռությունը, թե լռության սիմֆոնիան..ինչպես սիմֆոնիան, որ նվագում է ամեն անգամ տարբեր կերպ, բայց ամեն անգամ նույն մեղեդին, նույն մեղեդին տարբեր հոգիների համար, տարբեր սրտի զարկերակներում..նույն մեղեդին..ու կյանքն էլ կրկնվում է, սերն էլ կրկնվում է ու շարունակվում, ամեն ինչ շարունակվում է, անգամ անհաղորդ առավոտյան կապույտը, որ ամեն անգամ կրկվում է ու սահում տարբեր կերպ..ամեն ինչ տարբեր է կյանքում..միայն նստվածքը…այն, ինչ նստվածք է թողնում կրկնվում է նստվածք ստացածի ու նստվածք թողածի մոտ..ոչինչ կյանքում չի լինում պատահաբար ու ոչինչ չի ավարտվում անհրաժեշտաբար, ոչինչ չի ավարտվում ու…շարունակվում է երջանկության տեսքով, շարունակվում է ցավի ու տառապանքի, ուրախության  ու թախիծի, հոգու ճիչի ու սրտի մղկտոցի կամ հրճվանքի ներքո…ամեն ինչ, ամեն ինչի ներքո կրկնվում է..այն ինչ անում ես ու  այն ինչ տալիս ես ու այն ինչ վերցնում ես կրկնվում է քեզ մոտ, ինչ-որ մեկը քեզանից է վերցնում ու այս փակ շրջապտույտից..միայն նստվածքը, նստվածքն է մնում լուսավոր կամ խավար, ցավոտ կամ երջանիկ..ու ոչինչ չի վերջանում կյանքում, վերադառնում է, ինչպես վերադառնում են ժամերը, ինչպես վարկյանը , ամեն վարկյանը..ամեն ինչ..ու ոչինչ չի վերջանում … ու ատելությունն էլ շարունակվում է մյուսի ներսում, սերն էլ, խավարն էլ, լույսն էլ, հրճվանքն էլ, զզվանքն էլ..այն անընդհատ շարունակվում է քո ներսում ու նրա ներսում, քո հաջորդի կյանքում , որ քո նախորդի ճակատագիրն էր..ու ոչինչ չես փոխի, միայն այդ պահը, որ հետո արդեն պետք է դառնա երկարաժամկետ ու ձգված իրականություն քո կյանքում ու իմ կյանքում,…ու մի պահ լռում է, դու ես լռում, ես, կյանքը ու միայն նստվածքն է, որ խրախճանքի մեջ է, սա նրա ժամն է, սա վերադարձի ժամն է, սա քո սկիզբն է, որ դարձավ իմ վերջը..միայն նստվածքը, միայն, ինչ թողեցի այս տեքստում ու ինչ թողել եմ ու թողել է ինչ-որ մեկը իմ ներսում, որ դառնալու է նաև իր ներսը..ոչինչ ա նվերդարձ ու վերջին անգամ չի լինում, ոչինչ անհետ չի մնում, ոչինչ պատահաբար չի լինում ու այն ինչ լինում է պատահաբար ու մեկ անգամ շարունակվում է ձգվում ամբողջ կյաքում, այն դառնում է հյուսվածքներիդ ու արյանդ մի մասը, այն հոսող շիթը, այն հոսող ու պոռթկացող երակը, որը նստվածք է թողել, որ լցվել ու լցրել է ծանր կապարի պես այն, ինչ կա ներսում ու այն, ինչ կլինի մյուսի ներսում, այն ինչ թողել, այն ինչ տվել ու այն ինչ վերցրել ես…ամեն ինչ կրկվում է  ու ոչինչ չի լինում վերջին անգամ, ինչպես ես, ինչպես դու ու ինչպես ես ու դուների միլիարդավոր շարքը, ինչպես երկիր մոլորակը, ինչպես տիեզերքը ու ինչպես անկանգ ու անդադար ժամանակը, ինչպես ես ու դու ու միլիարդավոր մարդիկ..այս տեքստը, այս ես-ը, այս նստվածքը ու այս կյանքը..ամեն ինչ կրկվում է ու ամեն անգամ նորովի ու ամեն պահ..ու ոչինչ վերջին անգամ չի լինում…ամեն ինչ շարունակվում է..այն ինչ տվել ես շարունակվում է քո մոտ ու նրա մոտ…այն ինչ տվել ես ու վերցրել..ու ոչինչ կյանքում վերջին անգամ չի լինում

Advertisements
By LevArt Posted in TEXT

4 comments on “այն ինչ վերցրել ես տվել, թողել խլել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s