Փաթեթի տակ


Ժամանակակից է այն ամենը, ինչ ինձ չի խանգարում ապրել: Ու եթե մի բան կա, որ ինձ խանգարում է ապրել, ապա այդ մասին խոսացողները: Այն դատարկամիտները, այն մտաթերիները ու գերխելամիտները:  Այն բոլորը ու այն բոլորին փաթեթավորածները` փաթթած ունեցողները բոլորին ու ամեն ինչ: Ու ամեն ինչից փաթեթավորում պահանջողները: Ու այս համատարած փաթեթավորվածների մեջ էսթետիզմի մի ամբողջ կոլւտուր ա է մահանում: Ոչ թե մշակույթ, այլ կուլտուր ա: Թերևս այս բառը գյուղական ինտելեգենցիայի պես մի բան է հիշեցնում, բայց այն նաև հիշեցնում է, որ եթե դու գյուղական ինտելեգենցիայից սերած ու սերված մի հասուն կամ տհաս պատանեկիկ ես, ապա, ես սերված չեմ` արմատավորված եմ: Ու գյուղից չէ, այլ քաղաքից: Ու եթե մտքիդ եկել է երբևէ կամ լսել ես այս երգը” դու գյուղականցի ես, ես քաղաքացի, իմ բանջարը քո հանճարին վնաս չէ” երգը, ապա պետք է, որ մի անգամ ֆիքսած ու ֆիքսված լինեիր մի կարևոր կետի վրա` քո հանճարը` իմ բանջարին վնաս չէ ու առհասարակ իմ բանջարին էլ չէ:  Բանջարը էսթետիկ չի լինում,այն լինում է այնպես ինչպես լինում է, ինչպես լինում են, կան ու կլինեն ֆեմինիստներ, բյուրոկրատներ, կանաչներ, լիբերալներ-սոցիալիստներ, մանիֆեստականներ ու բողոքականներ: Կլինեն նաև էսթետներ, այնպես, ինչպես օրինակ ես կամ մենք` առանց փաթեթավորման անհրաժեշտության, որովհետև երբ մի բան փաթեթավորվում է, ուրեմն տակը, մեղմ ասած, հակաէսթետիկ մի բան կա, որ ավանդույթի համաձայն ջրի երես է ելնելու: Եթե պարզ ջրի երես դուրս գա, կստեղծվի կոլորիտ կամ կոնտրաստ, ինչ-որ հակասական մի պատկեր, որ էսթետիկայի հետ ուղիղ կապերի մեջ է, գուցե սեռական, չգիտեմ` այդքան չեմ խորացել: Հիմա ժամանակակից աշխարհում ոչ թե խանգարողների , այլ խանգարվածների մի հոծ բազմություն կա, որ ամբոխները խելագարվածի հետ ոչ մի  բարոյական կապ չունի, որովհետև նրանք դեպի լույս էին գնում, դուք կամ մենք դեպի կույսը , անիմաստ հույսը ու այպիսի բառախաղի մի ամբողջ շարք կարելի էր գրել: Որից գուցե իմաստ չի փոխվում, որովհետև հավերժ թեմա է շարունակում մնալ լույս ու խավարի պայքարը: Իսկ ես այստեղ պայքարելու անհրաժեշտություն ոչ միայն չեմ տեսնում, նաև չեմ էլ լսում: Չեմ լսում այդ պայքարի ազնիվ ձայները: Ինչի համար են այդ անտառային ձայները, անտառը հիմա մոդայիկ չէ, հիմա անտառապահներն են մոդայիկ` բնապահպանները, ավելի ճիշտ, բնապահպանության բիզնեսով զբաղվողները: Փաթեթավորումը ժամանակակից աշխարհի, անժամանակ եկած թրենդերից է: Սրանից խուսափելը գրեթե անհնար է, ինչպես անհնար է խուսափել սրա մասին խոսացողներից, սրանից բողոքողներից, ու սրա նրա բողոքն ու քարոզը` տիրաժավորողներից: Հիմա, թերևս այս տեքստը այդ ենթատեքստում է ակտուալ դառնում: Դառնում է մի բան, որի շուրջ պետք չէ համախմբվել: Մի բան որի շուրջ մեկ հոգուց ավելի է “համախմբվում” , ուրեմն անպայման շահ կա, իսկ եթե շահ կա, ուրեմն անպայման կլինեն շահառուներ, որոնց շահը ժամանակի ընթացքում կփոխվի: Ու իրանց կսկսեք կոչել շահամոլներ: Եթե մի բան փաթեթավորում ես, բայց փաթեթի տակ դնում ես 2000 դրամանոց Դոլլար ադեկալոն, ուրեմն անպայման պետք է հաշվի առնես, որ այդ մասին բոլորը խոսալու են ու ասեն, որ փաթեթավորումը ավելի թանկ էր, քան փաթեթավորվածը:  Էսթետիկան, որ կոլւտուր ա չէ, ոչ էլ ինտելեգենցիա, որ ժամանակի ընթացքում փոխվելու է ու տարբեր շերտերի, տարբեր բովանդակության համար է ասվելու, շատ ավելի հստակ չափանիշներ ու ցուցանիշներ ունի: Այն ժամանակակից աշխարհի այն տարրերից է, որ չի խանգարում մեզ, ձեզ ու նրանց ապրել ու սրանցից  չեն  ծնվում դրա մասին խոսացողներ, որոնք պետք է խանգարեն մեզ, ձեզ ու նրանց:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s