Ռադիկն եմ Մարտիրոսյան կամ ակադեմիկոսի կլեյմոն

Հիմա էլ Ռադիկ Մարտիրոսյանը: Կարող է տպավորություն ստեղծվի, որ ես մեր գիտակրթական ասեմ, թե ինչ համակարգի “գուրուների” դեմ նպատակ ունեմ ինչ-որ սև փիար անելու: Ուղղակի իրանց գործունեությունը` տվյալ դեպքում չգործունեությունը, նյարդերիս վրա ազդում է: Էլի միաձայն անցել է, էլի գնացել ասուլիս է տվել, էլի շնորհակալ է , որ միաբան էին այս հարցում: Թե քեզ ով է հարցնում միաբան են, թե չէ: Կամ էտ ում է հետաքրքիր:  Գիտնականին, որ 60  հազար է ստանում, թե ինձ, որ էտ ակադեմիայից մի հատ կարմիր դիպլոմ եմ ստացել, բայց ոչ մի բան չեմ սովորել, հլը մի բան էլ ես եմ սովորացրել դասախոսներին` իրանց առարկան: Բայց էս ուրիշ հարց է: Իմ թեման չի: Սովորաբար բոլորը բողոքում են, որ գիտնականին քիչ փող են տալիս: Համաձայն եմ բոլոր վերջույթներովս, որ քիչ են տալիս: Բայց ոչ ոք չի ասում էտ արդեն կիսասպառ,էս դարի համար արդեն կիսագրագետ  գիտնականները` մասնավորապես ակադեմիկոսները, ինչ են անում: Մի անգամ երեսուն տարեկանում մի հայտնագործություն է արել` ստացել է կոչումը ու ինքը իրանից գոհ ֆռֆռում է` ակադեմիկոսի` տվյալ դեպքում կլեյմոն վրեն խփած: Վերջին նորարարությունը, որ մեր ակադեմիկոսները տեղյակ են 1980-ականներից են: Ոչ ինտերնետից օգտվել գիտեն, ոչ լեզու գիտեն մարդավարի, որ դրսի գրականություն կարդան, գիտական ամսագրեր և այլն: Անգամ եթե լեզու էլ գիտեն` չեն կարդում, որովհետև իրանք ակադեմիկոս են` էլ ոնց կլիներ: Զանգում ես գիտությունների Շարունակել կարդալ

Advertisements