2012-Ը ԻՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ՜ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԷՐ

Նոր Տարին իմ ամենանախընտրելի տոնն է: Մի տեսակ ամբողջություն կա այդ արարողության մեջ, մի տեսակ միասնականության զգացում, մի տեսակ  մտածելու տոն է ու ոչ միայն տոնելու: Նոր տարվա գիշերն էլ  տարբեր է՝ խորհրդավոր՝ իր հրաշքների նախատրամադրվածությամբ ու սպասումով, ոգևորող, որովհետև այդ նույն ժամին միլիոնավոր մարդիկ նույն բանն են անում. իրար ցանկանում են երջանկություն, առողջություն, հաջողություններ՝ դրական էներգիայի մի հսկա ծավալ գնում է տիեզերք, իսկ էներգիան երբեք չի վերանում այն վերաձևավորվում է ինչ-որ այլ բանի գուցե, բայց վերադառնում է: Այդ գիշեր միաժամանակ ամենաուրախն է ու միաժամանակ ամենատխուրը.դե ուրախ է, որովհետև ընտանիքիդ հետ ես դիմավորում, նվերներ ես անում ու ստանում, նայում ես մորդ աչքերի մեջ, որ սպասումով լի է: Սպասումով, որ  այս տարին քեզ համար պետք է ավելի լավը լինի /միայն դա ամեն ինչ արժե/, հետո ընկերներիդ հետ ամբողջ գիշեր անցկացնում ես որևէ ակումբում կամ ռեստորանում կամ ինչ-որ մեկի բնակարանում՝ հավաքվում ու տժժում եք սիրած թռեքերի, նախընտրած երգերի ու մեծ քանակությամբ տարբեր ամենաթունդից մինչև ամենաթույլ խմիչքների ուղեկցությամբ: Պարում ես ինքնամոռաց ու մոռանում ես, որ կյանքը երգ ու պար չէ:

 

ԵՐԲ ՏԻԵԶԵՐՔԸ ՏԱՐՎԱ ԲԵՌՈՎ ԻՋՆՈՒՄ Է

Առավոտյան ժամը 10-ին, երբ ավարտվում է ամեն ինչ, դուրս ես գալիս ու զգում ես մաքուր սառը ձմեռային- տոնական օդը, կամաց-կամաց ետ ես գալիս ու սկսում ես մտածել այն մասին, թե ինչ չես արել, ինչես կորցրել, ինչը բացթողել, ում հետ ես վատ վարվել, ում լավը արել, չնայած արժանի չէր, ում հիասթափեցրել, ում ոգևորել ու ներշնչել, ում երջանկացրել, ում ցավ պատճառել, ումից ներողություն խնդրել և ում ծեծել, որովհետև ինքը քեզանից ներողություն չխնդրեց..ու կյանքդ հոսում է մեկ տարվա կտրվածքով..տհաճություններից մինչև հաճելի պահեր, բացթողումներից մինչև ձեռքբերումներ, անհաջողություններից մինչև այն պահերը, որ եթե թատրոն լիներ կգոռայիր ԲԻ՜՜՜Ս: Ու այս բազմազան ներկապնակի մեջ շատ թախիծ կա ու շատ հաղթանակներ: Հենց այդպես քայլում էի ու ամփոփեցի տարիս: Իմ կյանքի ամենաբաղձալի բանը միշտ եղել է ճամփորդելը: Այս տարի հասցրեցի լինել Ճապոնիա, Վիետնամ, Ռումինիա, Լիբանան, Թուրքմենստան, Ռուսաստան, Վրաստան:  Բազմաթիվ աննկարագրելի տպավորություններով:

 

ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՌԻԿ ԱՐՄՆՅՈՒԶՈՒՄ, ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՎ

Աշխատանքում հասցրեցի նոր հաղորդաշար սկսել, հասցրեցի գործընկերներիս հետ ու շնորհիվ մի քիչ կայացնել Բրիֆինգ հաղորդումը: Այն նման է արդեն ոտքի կանգնած երեխայի, որ չոչը փոխարինել է մի քիչ անփույթ, ոչ հաստատուն քայլվածքով: Քանի որ կյանքիս մի մեծ մասը աշխատանքին է նվիրված, երբեմն էլ ամբողջը ապա մի մեծ մաս ես իրան կնվիրեմ տեքստում:  Հասցրեցի սերտել որոշ նրբություններ, անել այն ինչ սիրում եմ ու դա անել մի քիչ ավելի պրոֆեսիոնալ. Անկախ իմ աննախադեպ փոփոխական տրամադրություններից, ներքին պատերազմներից, անձնական դրամաներից ու աշխատանքային անհարամարություններից: Հիմնականում արեցի այն ինչ կարող էի, երբեմն այն, ինչ թվում էր, որ չեմ կարող, հաճախ ավելի պակաս քան կարող էի: Այս տարի ինձ հաջողվեց իմ մոդելավորած կյանքի մի մասը իրականացնել, ինձանից անկախ ու կարելի է ասել ինձանից անկապ: Այս տարի ես հասկացա, որ ես ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, չնայած տարվա ընթացքում հակառակում համոզվելու առիթներ թվում էր ավելի շատ էին ու սա այն բացթողումների շարքից է: Այն պրոֆեսիոնալիզմի պակասից, երբ անձնական դրամաներն ու ներքին պատերազմները մթագնում են պրոֆեիսոնալ աշխատանքի հմտությունները:  Փոքր ժաանակ երեք բան էի ուզում դառնալ՝ գրող, ճանապարհորդ ու երրորդը ուզում էի ամեն ինչի կենտրոնում լինել, իմանալ ինչ կա փակ դռների ետևում: Ես հասկացա, որ ես հիմա անում եմ այն, ինչի մասին ես երազում էի՝ գուցե մի փոքր այլ տրանսֆորմացիաներով, բայց անարդար կլինի ասել, որ այդ երեքը ես չեմ ստանում ու անում իմ աշխատանքի ընթացքում: Այս տարի ինձ բազմաթիվ հնարավորություններ տրվեցին, դրանց մեծ մասից օգտվեցի, մի մասը չհասկացա, երրորդը՝ օգտագործեցի ոչ նպատակային: Բայց կյանքում հաջողակ են նրանք, ում այդ հնարավորությունը տրվում է ու նրանք, ովքեր այն օգտագործում են: Առաջինը ամենակարևորն է, բայց առանց երկրորդի այն ոչինչ է: Ես փորձեցի օգտագործել ու տալ ու վերցնել այդ հնարավորությունից ինչքան կարող էի, երբեմն մինչև վերջին նյարդային բջիջների հաշվին, երբեմն՝ այո, ավելին էլ կարող էի: Բայց չի բացառվում, որ հենց այդտեղ է ճանապարհ անցնելու գաղտնիքը, գուցե հենց սխալվելն է այն հնարավորությունը, որից հետո դու մեխանիզատորից դառնում ես ստեղծագործող ու մտածող մարդ: Իհարկե, ամեն ինչ չստացվեց, իհարկե, ժուռնալիստի գործի ու մասնագիտության, իսկ իրականում՝ ապրելակերպի ու բնավորության, վայրիվերումները կարող են դառնալ ճակատագրական, բառը՝ անբեկանելի, խոսքը՝ որոշիչ: Բայց այն իր բնույթով հենց դրա համար էլ տարբեր է, տարբեր է, որովհետև այն ինչ դու կարող ես անել, քեզանից չեն կարող խլել, լավագույն դեպքում նմանակել , արտատպել, գաղափարը գողանալ, որը հաճախ կապկելու նման մի բան է դառնում: 2012-ը իմ մասնագիտական կյանքում բացառիկ հնարավորությունների, բացառիկ ձեռքբերումների ու բացառիկ անկումների տարի էր: Իսկ ինչպես գիտեք, ժուռնալիստիկայում բացառիկ ամեն ինչը ռեպորտաժից մինչև հարցազրույց ամենագնահատելին է:

 

ԻՆՁ ԿՆԱԽԱՆՁԵԻՆ ՌՈՄԵՈՆ ՈՒ ՋՈՒԼԻԵՏԸ

Անձնական…դե հենց դրա համար էլ անձնական է, որ չխոսես այդ մասին: Այս տարի ես ես վերջապես 4 տարի սպասելուց հետո իմ կողքին ունեցա այն մարդուն, ում սիրում էի 4 տարի: Ու կյանքը միշտ այդպիսին է, այն ինչ ունենում ես չես գնահատում. ես գնահատեցի, երբեմն թերագնահատեցի, երբեմն սխալ էի, երբեմն ճիշտ, երբեմն կոպիտ, երբեմն չափից ավելի մեղմ, երբեմն խաբեցի ինքս ինձ, երբեմն դիմացինիս, երբեմն էլ խաբվեցի: Համենայդեպս,նա, ով 3 տարի ինձ հետ էր տարին 3 ամիս, այս տարի 2012-ին, իմ կողքին էր տարին 12 ամիս, օրը 12 ժամ:Ու չեմ ափսոսում ոչ սպասումիս, ոչ տվածիս, ոչ վերցրածիս, ոչ չարածիս, ոչ էլ արածիս համար: Մի պարզ պատճառով ես երջանիկ եմ զգացել ու չգնահատել երջանկությունը նշանակում է դատապարտել քեզ այլևս երջանիկ չլինելուն:  Այս ամենի մեջ ինչ-որ ճակատագրական բան կար, ինչ-որ բան, որ ինձ ապացուցեց, որ իսկական սեր կա ու ես կարող եմ իսկապես սիրել: Սիրել վերջին անգամ..կամ գուցե ինչպես վերջին անգամ: Այս տարի իմ կյանքը այդ առումով կինոնկար չէր, որովհետև 3 տարի դա կինո էր, որի սցենարը դեռ գրելու եմ ու հանգուցալուծումը գրեմ հենց անցնող տարվա սցենարով:  Այն ինչ սկսվում է երկրային կյանքում, գուցե ավարտվում է երկրային կյանքում, բայց տիեզերքում այն շարունակվում է ու ես գիտեմ, որ տիեզերքում ինչ-որ մի տեղ այս պատմությունը իր տեղն ունի ու գուցե չի ավարտվել: Եվ Ռոմեոն ու Ջուլիետը հաստատ ինձ կնախանձեին:

 

ԱՆՈՒՇԱԴԻՐ, ԱՆՄԻՏ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Ընկերներիս նկատմամաբ գուցե երբեմն անուշադիր եմ եղել, բայց միշտ պատրաստակամ, գուցե իրենք են իմ նկատմամբ անուշադիր եղել, բայց իրենք էլ միշտ պատրաստակամ, գուցե ընտանիքիս քիչ ժամանակ եմ հատկացրել, գուցե երբեմն չեմ գնահատել, այն ինչ խորհուրդ են տվել, գուցե երբեմն մեծամիտ եմ եղել, երբեմն մանկակական իքնապաշտամունքս տեղի է տվել, գուցե…բայց այս տարի արել եմ այն, ինչ մյուս տարիներին ուզում էի անել, բայց չէի կարող…

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ՃԻԳԸ՝ ԻՆՉՊԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Գուցե շատ բան կա դեռ գրելու, որպեսզի ամփոփվի տարին ու դառնա անցյալ, որը պետք է շարունակվի ներկայում, գուցե շատ բան բաց թողեցի, շատ բան չարեցի, շատ բան չզգացի, շատ բան անուշադրության մատնեցի ու մինչև վերջ չեղա այն ու այնպիսին, ինչպիսին պետք էր, բայց կյանքում գնահատվում է հենց այդ ճիգը, փորձը լինել ավելին ու անել ավելին, օգտագործել հնարավորությունը ու բաց չթողնել չհաջողելու մեջ թերացումը տեսնելու, չստացվելու մեջ նոր ելքի փնտրման  կարողությունը:  Եվ որքան էլ ծեծված, նույնքան պարզ ու հանճարեղ է շնորհակալություն հայտնել ու ներողություն խնդրել անցնող տարուն, անցնող տարվա մարդկանց, այն ամենի համար ինչ եղել է: Չէ որ չես ջնջի քո կյանքից ոչ վատը, ոչ էլ լավը, ինչպես տիեզերքից այն, ինչ գուցե ավարտվել է երկրային կյանքում:Ու երկրային կյանքում, ինչպես տիեզերքում, եթե մի բան վերջանում է, ապա այն ավետում է մի նոր բանի սկիզբ: Այն ինչ կշարունակվի ու այն ինչ դեռ նոր  է սկսվելու պետք է ընդունել հենց ադպես բաց սրտով ու նվիրվածությամբ, հավեսով ու ու առանց ընկրկելու, պայքարով ու առանց նահանջի, սիրելով ու կրքոտ սիրելով, առանց ափսոսանքի ու զղջումների՝ ոչ արածի, ոչ էլ չարածի համար:  Չէ որ դա է կյանքը ..այն ճիգը, որ գործադրում ես ամեն օր, ամեն ոլորտում,  որպեսզի  ապրես ու ստեղծես, սիրես ու ատես, զգաս ու անզգայանաս, հաղթես ու պարտվես, երջանիկ լինես ու թախծես.. ու ամեն օր  ինչպես վերջին անգամ:

Advertisements

Խնձոր. կարմիր, էյփլ, ադաթավոր

Խնձորները  տարբեր են լինում: Օրինակ կծած խնձոր կա, որն ասոցացվում է հիշատակի արժանի Սթիվ Ջոբսի հետ: Կարկուտի խփած կանաչ խնձոր կա, որ , ինչպես ասում է մեր հարևան Յուրիկ ձյաձյան “հորս գներն ա վրեն”: Կա կարմիր խնձոր, որը ասոցացվում է աղջկա օրգանական գոյացության լինել-չլինելու հետ: Կծած խնձորը`որպես հայտնի բրենդ նույնիսկ երազանք է: Սեղանին դրված մրգի տեսքով…զզվող եմ, ուրիշի կծածը չեմ ուտի: Ինձ համար չկծած կարմիր խնձորը նորմալ ուտելու միրգ է:  Առանց չափազանցության: Ես բոլոր խնձորներից հենց կարմիր խնձորն եմ սիրում: Ու այդ խնձորի ֆետիշացումը, ինձ, անկեղծ, հիստերիայի մեջ է գցում: Այնպես, որ չզսպեմ իմ ներսի բոլոր անմշակ  սովորույթներն  ու չսեղմեմ լեզվի արգելակները: Ինձ զայրացնում է ոչ թե այդ ավանդույթը որպես այդպիսին: Այլ դրան տրված կարևորությունը` ըստ էության: Որքան նագլիություն է պետք /չգիտեմ հայերեն տարբերակը/, որպեսզի աղջկա բարոյականությունը չափվի սրանով: Որքան մարդը պետք է անարժան լինի, նրա ապրած կյանքը անարժեք, նրա հոգին ու մարմինը անկարևոր, որպեսզի կարմիր խնձորը որոշի քո սիրելի աղջիկը` “լավն է”, թե “վատը”: Կուսաթաղանթի պաշտամունքի համար գուցե Երևանի կենտրոնում մի նստավայր կառուցենք: Գնանք մոտը մոմ վառենք: Խնդրենք, որ նա մեր գլխից անպակաս լինի և նրա պլազմային բաղադրությունը միշտ մեր գլխի վերևում: Խնձորն էլ կարելի է մեռոնի մեջ օրհնել ոսկյա շղթայի վրա անցկացնել ու կախել մեր պարանոցին: Սա ծիծաղելի է  բոլոր դարերի համար: Ոչ միայն նանոտեխնոլոգիաների, այլ թագավորական բալերի վուալների: Ծիծաղելի է նաև, որ կարմիր խնձորը չընդունողներին ասում են առաջադեմ, եվրոպական արժեքների կրող ու կռիվ են տալիս ազգապահպանության շուրջ մղձավանջային մտքերով: Ծիծաղելի խնձորի պատմություն է.. երբ նորապասկաները առաջին գիշերից հետո  բաժանվում են, որովհետև հայերի ասստված կուսաթաղանթը ներկա չէր նրանց երջանկության  անդրանիկ օրվան: Լքել էր: Նեղանում են ու բաժանվում: Համարելով` ուրեմն օրհնված չէ նրանց համատեղ կյանքը: Այս համատարած տգիտությունն ու տկարահոգությունը մի ամբողջ ազգի դարձրել է կիսահիվանդ: Տղաները կիսահիվանդ են, որովհետև դա ստիպված են անել միայն մարմնավաճառների կամ “անբարո” աղջիկների հետ: Դրա համար կամ գումար է պետք կամ հմայք ու լավ բառապաշար:  Այդ պատճառով մարտյան կատուների պես ամբողջ օրը փողոցներում ու ակումբներում ընկած լեզուները կախ գցած պտտվում են ու չեն կարողանում լավ ժամանակ անցկացնել: Այնքան չեն շփվել աղջիկների հետ, որ նույնիսկ կարգին ծանոթանալու ձև չգիտեն, ստրատեգիա չունեն ու միայն անտաշ հայացքներով ու բառերով են մոտենում: Աղջիկներն էլ կարգին աղջիկ մնալու տառապանքների տակ ամբողջ օրը ցույց են տալիս, որ իրենք կույս են: Եթե բարևում ես` ուրեմն ուզում ես: Եթե ուզում ես` ինքը կույս է: Այդպիսին մնալու է մինչև կյանքի վերջ: Իսկ կյանքի վերջը Շարունակել կարդալ

Երբ բռնում է “գայիշնիկը”

Ֆրանսիայի հրապարակի /Օպերայի հարևանությամբ հրապարակն է/ շրջապատող սրճարաններից մեկում առավոտյան տասի կողմերը նստած սուրճ էի խմում: Անգործությունից, թե մասնագիտությամբ պայմանավորված հետաքրքրությունից հետևում էի շրջապատումս ինչ է կատարվում: Ու հիմա կպատմեմ այսպես ասած գայիշնիկների ու ոչ միայն` մի քանի բոցեր: Շատ ակտիվ բոլորին կանգնացնում էին` չգիտեմ ռեյդ էր, թե ինչ: Մի հատ Պոռշե Կայեն կանգնացրին, մեջից դուրս եկավ մի հատ էսօրվա լեզվով ասած սծիլնի հագնված տղա` ինչը շատ զարմանալի ա էտ ավտոմեքենայի տիրոջ պարագայում: Միանգամից հանեց բոլոր փաստաթղթերը տվեց ու սկսեց համոզել գայիշնիկին, որ` լավ էլի մի գրի: Էս գայիշնիկը ասում ա` արդեն գրել եմ, ասում ա ` լավ էլի մի գրի: Էս ասում ա չեմ կարա` խախտում ես արել, էս վարորդը ինչ ասի, որ լավ լինի ..”կապիտան ջան, չէի հասցրել խախտումը անեի արդեն կանգնացրիր”: Շարունակել կարդալ

Պետհամալսարանի պետմիապետը

Տասնմեկ տարի արևելյան մարտարվեստով եմ զբաղվել` թաեքվոնդոյով: Լիքը մրցումների եմ մասնակցել ու իմ քաշային ու տարիքայի խմբում միշտ մրցակիցները շատ էին: Դե հայերի հիմնական չափերը մոտավորապես իմ չափերին` քաշին,  համապատասխան են: Առաջին տեղ էլ եմ բռնել շատ անգամ, երորդ էլ, երկրորդ էլ: Հաղթում էր ուժեղը կամ ոչ այնքան ուժեղը: Հնարավոր է, որ մրցավարը` սխալվեր ու նման հազար ու մի բան: Բայց ընտրվում էր ինչ-որ մեի ինչ-որ մարդկանց մեջից, ով կլիներ առաւջինը, երկրորդը, երրորդը: Բայց դե բացառություններ միշտ լինում էին: Ինչ-որ ահավոր մեծ ու չաղ մի 12 տարեկան երեխա էր լինում, որ 80 կիլոգրամ էր ու բնականաբար իր նման երկրորդ 12-ամյա թաեքվոնդոյիստ չէր լինում: Էս երեխան էլ, ամեն մրցումին ինքն իրենից գոհ առաջին տեղն էր բռնում` առանց քիթ, ոտ, ձեռ ջարդելու, առանց շարժվելու, որովհետև իր համար ոտքը գոնե իր գլխի բարձրությամբ բարձրացնելը տաժանակիր ու անհնարինին մոտ աշխատանք էր:  Ու  ինքը առանց անգամ մի ռաունդ մրցելու` միակն էր ու անկրկնելին: Սա ինչի եմ պատմում: Տենց մի մեծ մարդ էլ հիմա ունենք` Արամ Սիմոնյանը: Շարունակել կարդալ

Պպզած գրականություն

by LevArt

Հեչ էս վերջերս մտել եք գրախանութ ու մի հատ նորագույն գրականության գիրք վերցրել` հայ գրականության…արաաա վոռիա…”քարից հաց քամող հայ ժողովուրդ”  էտ գրումա 21 տարեկան մի հատ աղջի, որ իրա գրքի վրա իրա նկարնա տպել..նագլի չոլկով ու չգիդեմ խի տարազով…չոլկեդ վկա` խի ես գրուուուուում… էտ տարազը խի ես հաքե..արա խի…ինչ քար, հաց…արա քարն ու հացը ունենք, խի ենք քարից քամում, լավ էլ գնում ենք սուպեռմառկետից ենք առնում…թարգեեք արաաաաաա….ինչ արյունաթաթախ ժողովուրդ, բալիկ ջան…արա 21-22 տաերկան ես ինչ արյուն…արյուն հիմա պետք ա մենակ կուսազրկվելուց մոտդ լինի ու դրանով ներշնչված գրես արյունաթաթախ պռոստինը հանգում էր մեր շարժումների ներքո…արյուն ես ուզում, բա Շարունակել կարդալ

Մտել եմ դպրոցս…նենց ոնցոր Սարյանի այգում ժամը 12-ից հետո

Posted by LevArt

Մտել եմ դպրոցս, որ  արդեն ահագինա ավարտել եմ: Վաղուց չէի եղել ասի տեսնեմ ոնցա, ինչ ա: Մեր դասարանի դուռն եմ բացում` առաջին բանը , որ առաջս զգաց մեծ կաշվե յուբկայով ոռ: Երկրորդը մեեեծ քսաաած աչքեր: Ում եք ուզում` ուզում էի ասեի քեզ եմ ուզում, բայց դու ինձ պետք ա փող տաս դրա համար: Ասեցի լավ անցած: Գնացել եմ սուս-փուս կանգնել եմ ընդեղ, որտեղ առաջին սիգարետս եմ ծխել ու էլի ծխում եմ: Մեկել էս մեծ ոռը դուս էկավ. կաբլուկներա հագել, որ հազիվա քայլում: Էն որ ամեն քայլի հետ ոտը դողալով ա պահում ու մարմնով առաջա գալիս, ինչի հետևանքով ոռը հետա գնում: Աչքերը ճպճպացնելով եկավ: Ասում եմ բարև Ձեզ ես ստեղ եմ սովորել էլի ոչ բարով խերով: Չնայած լավ էլ դասատուներ եմ ունեցել, բայց տնօրենս էլի հաստ ոռովա եղել: Բերանը բացեց: Իսկ ինչի ես եկել ապեր` ինձ ա հարցնում: Ասեցի` ապերը ջահել աղջիկա ուզում կպցրած լինի ու բերանս բացել եմ մինչև ականջներս` ամերիկացու պես: Ասի կարողա կոպտի հեռանա էլի ու իրա քսած աչքերը էլ չտեսնեմ: Բայց չէ: Սենց արեց` յաաաա, էս տղերքը լրիվ են գժվել: Արդեն ինձ պատրաստել էի, որ ասելույ ա ախույետ են եղել, բայց չասեց: Մի քիչ թուլացա: Ու շարունակեց` մալալետկեքի են ուզում կպցնեն: Հիմա դեմս մի բանա ասում, սիրտս մի ուրիշ, բայց դեմինս երևացող ա, սրտինս հլը կզսպեմ: Մտածում եմ Շարունակել կարդալ

Արի պաչեմ chocollate շուրթերը քո…

Posted by LevArt

Անգլիացու արյուն մեջս ընդհանրապես չկա: Ինչի ասես, բացի անգլիացուց: Չէր էլ կարող լինել` ես ահավոր տաքարյուն եմ` եթե լինեի կկախեի ինքս ինձ: Մի խոսքով, անգլիացի չեմ, բայց միշտ հեռանում եմ առանց ցտեսություն ասելու: Հիմա դա հարիր է անգլիացուն, թե ում չգիտեմ ու նաև չգիտեմ, թե ինչու են դա անգլիացիներին կպցրել:

kiss

 

Առհասարակ, այդ պականերն ու հաջողները դուրս չեն գալիս: Տիեզերական էներգիան իրանց այնքան էլ հաջող չի: Դե աղջիկ է..  հմայիչ է, շառմով, կրքով լի, ահավոր  արևային ժպիտ ունի ու սարսափելի էներգետիկա: Այլ կերպ հարց էլ չէր առաջանա ասել հաջողություն, թե չէ, որովհետև հանդիպելու առիթ էլ չէր լինի: Ամեն ինչ շատ լավ անցավ: Բայց ամեն լավ ունի իր սկիզբը, որ ունենա նաև ավարտը: Ու սկիզբը հետո է սկսվում, երբ գնում ես տուն, պառկում ես ու սկսում հիշել` ինչ եղավ: Հաճելի է: Քնում զարթնում ես ու ամեն ինչ մոռացվեց: Բայց մինչ այդ ամենը լինի պետք  է դեռ գնալ: Բայց անպայման սպասում է ինչ-որ խոսքերի…առանց խոսքերի էլ ամեն ինչ պարզ է: Պտտվում եմ, որ գնամ…<….> կանչում է ու հարցական, հալածված ու ստորացված ձայնով: <Բա հաջող չես ասում…հիմա ինչ` վերջ>: Դե դու էլ միանգամից…զուտ աղջկական արձագանքին, փորձում ես տղայական, բայց ապուշ պատասխան տալ, որ հասկանա հարցի  անիմաստությունը. Շարունակել կարդալ