Կծվահամ, դառը ու մի փոքր սև շոկոլադի համով

Posted by LevArt

Գիշերը դզզզում է ականջիս տակ…արդեն վաղուց հասկացել եմ, որ գիշերը դզզզում է ու նրա դզզզոցը խառտում է միտքը….դզզզզզզզզզզզզզ….ու սպասումս արդեն խեղդում է ոչ թե անքնության պատճառով, այլ սպասման…չեմ կարողանում տարբերել հեռավորության և մոտիկության տարբերությունը մինչև կիրքը չի խեղդում…պարանոցիս փաթաթված լարի պես…խեղդում է….այնպես, որ վարկյան առաջ կսպանես ամեն ինչ, միայն գրկես սպասվածը…գրկես ու պատեպատ տաս, որ լսես բոլոր ձայները, կլանես բոլոր էմոցիաները, զգաս հոտը…որ ոչ միայն մարմինը, այլ նաև Շարունակել կարդալ

Advertisements

Մառազմ-Kama Sutra #69

Posted by LevArt

Առատություն…դա նույն է ինչ ազատություն..մոտավորապես այնպես ինչպես անմտություն ու իրականություն…մոտավորապես…մոմի լույսից ստվեր դարձած ու դեռ գայլի մռութ սարքող ձեռքեր ու ձեռքեր, որ անընդհատ գրում են …ինչ-որ բան են գրում, բայց ոչ գրիչով, այլ կրիչով…էտ քառակուսի ու անշունչ էկրանի վրա… իրանք իրանցից զզվող ձեռքեր` գրիչ չբռնած ձեռքեր…անապաստան ձեռքեր ու անընդհատ ձեռքերից առաջ ընկնող միտք…ու մտքեր պոռնո իրականությունից….այլանդակ պոռնո է տիրում ամեն տեղ…հա, հաստատ ձեռքերն էլ են պոռնոյով զբաղված, պոռնո կոկտեյլներ ու…էռոտիկ ձողիկներ… Շարունակել կարդալ

Գարեջուր, ծխախոտ, լեսբուհի (part 2)

Posted by LevArt

…..բացեցի մի հատ թույն ռեստորան էր, գետի ափին, արդեն մթնում էր, մի խոսքով` մոմերով բանով..շատ սիրուն էր ամեն ինչ,շատ տարօրինակ էր իմ համար` առաջին անգամ սենց ինձ էն աղջիկների նման զգացի, էն.. սենց ես կին եմ, ես թույլ եմ, ես պաշտպանության կարիք էլ չունենամ ինչ-որ մեկը պետք ա ինձ պաշտպանի…մի խոսքով, ամեն ինչ շատ լավ էր…կերանք,խմեցինք…ինքն էլ շատ էր պատրաստվել..չնայած անեկդոտ պատմող չէր, բայց էդ օրվա խաթր երևի մի 100 հատ անեկդոտ պատմեց.. ջութակահար եկավ մեր համար բան նվագեց…ինձ տանգոյի հրավիրեց, բայց ես ինչ տանգո Շարունակել կարդալ

Գարեջուր, ծխախոտ,լեսբուհի

Psoted by LevArt

Սեղան.գարեջուր ու սիգարետ…երկու հոգի ու ավել ու ավելորդ բաներ էլ հարկավոր չեն…Մի քիչ կիսամութ…Հոգիդ զեղես, թե ոչ քո խնդիրն է..բայց արդեն չես կարող լռել, որովհետև խեղդում ա…դու էլ երկար թաքցրել ես, իսկ ինձ կպատմես, որովհետև ինձ մեկ ա ինչի ես դու լեսբուհի դարձել, ավելին, մեկ ա, որ դու այդպիսին ես…բայց հետաքրքիր ա…Մի հատ լավ քաշում ես…ու սկսում…

cafe

17 տարեկան էի, երբ հանդիպեցի էտ տղուն,շատ հմայիչ, բարեհոգի էր, անունը Հրանտ էր…Ես մենակ եմ ապրում..իմ տուն էի տանում, ազատ մարդ եմ ու միշտ էլ թքած ունեի, որ մինչև ամուսնանալը նո-նո-նո… ամեն ինչ էլ անում էինք, ես սիրում էի իրան…Մի կում գարեջուր ու կոկորդդ էլ չի չորանում…լավ էր մի խոսքով, բայց դե զգում էի էլի, որ շատ շուտ ամեն ինչ անցավ, էլ ուշադիր չէր, միայն գիշերվա կողմերն էր գալիս իմ մոտ.. հասկանում էի, որ էլ նույնը չի, բայց դե…սեքսը պարտադիր էր, ես էլ դեմ չէի ու ոչ էլ ինձ վատ էի զգում, բայց անկեղծ չէր բավարարում…բայց անկեղծ էնքան էր խոսում դրա մասին, որ մեկը լսեր կմտածեր` Պյոտր պեռվինա…ու էտ հանդիպումները այդպես երկար տևեցին մինչև,որ չպարզեցի…հղի եմ… Շարունակել կարդալ

Բառերի էռոտիկ սկիզբը

       Posted by Levart

beautyԲոլոր բառերը սեքսուալ սկիզբ ունեն: Ցանկացած բառ կարելի է օգտագործել որպես ակտի մղող, սեռական ցանկություն արտահայտող և վերջապես այդ գործողություն առաջարկող, անելու մասին հայտարարող: Օրինակ վերցնենք հասարակ ուտել բառը: Որքան կարող ենք խաղալ այս բառով, ինչ էռոտիկ է այն հնչում, երբ ասում ես` ուտեմ քեզ, ուտեմ էն մռութդ: Կամ ասենք ավելի բարդ ու անհամատեղելի, ես կասեի բիզնես-բառ, ինչպես իրացնելը: Առանց մեծ փոփոխության պատկերացրեք, որ աղջկան եք ասում` իրացնեմ քեզ, այնպես կիրացնեի քեզ, իրացված պրծած ես` <սա արդեն, երբ ջղայնացած ես>: Ավելի մասնագիտական բառ, ինչպես խմբագրելը: Օրինակ, իմ խմբագրի մոտ գնալուց առաջ, ես և մեր աշխատակիցները ասում ենք` գնում եմ խմբագրվեմ: Այդ պրոցեսը տևում է երկար ու տանջալից ժամեր: Դրա համար մենք չենք գնում տեքստը խմբագրելու, այլ գնում ենք խմբագրվելու: Պատկերացրիք: Կամ ասենք, եթե ապտակից չեք վախենում կամ լավ ռեակցիա ունեք, փորձեք ասել` ինտեգրվեմ քեզ, ինտեգրվենք զմիմյանս, այն օրը այնպես ինտեգրեցի իրան: Էլ չեմ ասում մաքսազերծելու մասին: Երևակայեք: Այս աղջկան հո չեմ Շարունակել կարդալ

Պոռնոներխուժում.խնամված դեմք, թե մերկ հետույք

Porno Supermarket

Porno Supermarket

Posted by LevArt

Ինչպես վերաբերել պոռնոյին: Այն հոգով ուժեղների, թե թույլերի թուլությունն է: Այն մասս-մշակույթ է, թե կյանքի արտացոլման մասս-սուբկուլտուրա: Այս հարցերի պատասխաանը տվող չկա: Բայց որ պոռնոգրաֆիան շատ նման է մեր ընտրություններին` անխոս: Երբեք իմ ընկերների կամ ծանոթների շրջանում չեմ լսել, որ ընտրեն իշխող կուսակցությանը, սակայն միշտ ընտրությունների արդյունքում հաղթում է ճնշող մեծամասնությամբ հենց իշխող կուսակցությունը: Եվ առանց կեղծիքի մասս-արտադրության: Այն պահից ինչ պոռնոգրաֆիան դարձավ մասսայական նաև ի շնորհիվ ինտերնետի, երբ այն դարձավ մասսայական սպառման ապրանք` առանց ըստ էության  արգելքների…բոլորը դարձան դրա սպառողը` ուղղակի ինտելեկտուալ զզվանքով, ծիծաղով, հետաքրքրությամբ արդարացվող, ֆանտազիայի պակասը լրացնողի կեցվածքով, ինտելեկտուալ արհամարհանքով: Բայց բոլորը դարձան սպառող…անկախ նրանից, թե այսօր սպառողական է հասարակությունը, թե ոչ: Այն մասս-կուլտուրան դարձրեց մասս-անթաքույց, մասս-անտիպը` դարձրեց հրապարակային պոեմ: Անգամ Հայաստանում և անգամ Չարենցը դարձավ հոմոսեքսուալ կամ բի-սեքսուալ, ինչը իրականում էական չէ: Torno1Պոռնոն թոթափեց իրականության մասին անիրական ձևով պատմելու սինդրոմը: Այն ցույց տվեց մարդու բնազդային միակցությունը ֆիզիլոգիական հաճույքին: Այն շոկի ենթարկեց մշակույթը` նաև մարդու ապրելու: Պոռնոն դեմ տվեց բոլորին իր հաստ առնանդամը ու ցույց տվեց մշակույթի` արդեն չորացած արգանդը, նրա ճգնող ու ճկվող ճգնաժամը: Շարունակել կարդալ