..զսպաշապիկ

Երեք տեղից կապել` ոտքերդ, ձեռքերդ ու նաև բերանդ` մասամբ…դիմացիդ պատուհանը սպիտակ սավվանով ծածկված է, որ արևի լույսը չընկնի աչքերիդ, որ չտեսնես արևի լույս ու ինչ-որ թռչունի, որ թռչում է դեպի ապագա կամ վերադառնում է ապագայից դեպի կիսամութ պատուհաններ, որ դու էլ չթռչես, որովհետև հայտարարված գիժ ես…ինքնասպան լինելուդ հնարավորությունը գնահատվում է 70 տոկոս…որ դու էլ չթռչես մտքիցդ այն կողմ, որ ապագան նույնքան մշուշոտ լինի, որքան սավանից ներս թափանցող հնարավոր արևի լույսը..սենյակը ամբողջությամբ դատարկ է` սպիտակ, սառը պատերով, առաստաղին խոնավության հետքերն են` դժոխքից եկած նախշաձևերով, այդտեղ մնացածների անդարձելի հիշողություններով, որ գամվել են ոչ միայն նրանց հոգու, այլ նաև այդ սենյակի ողջ մթնոլորտում..ուրիշ ոչինչ չկա…ոչինչ` որ քեզ չվնասես…ոչինչ, բացի այդ հիշողություններից, որ պտտվում են այդ ահասարսուռ Շարունակել կարդալ