Երբ բռնում է “գայիշնիկը”

Ֆրանսիայի հրապարակի /Օպերայի հարևանությամբ հրապարակն է/ շրջապատող սրճարաններից մեկում առավոտյան տասի կողմերը նստած սուրճ էի խմում: Անգործությունից, թե մասնագիտությամբ պայմանավորված հետաքրքրությունից հետևում էի շրջապատումս ինչ է կատարվում: Ու հիմա կպատմեմ այսպես ասած գայիշնիկների ու ոչ միայն` մի քանի բոցեր: Շատ ակտիվ բոլորին կանգնացնում էին` չգիտեմ ռեյդ էր, թե ինչ: Մի հատ Պոռշե Կայեն կանգնացրին, մեջից դուրս եկավ մի հատ էսօրվա լեզվով ասած սծիլնի հագնված տղա` ինչը շատ զարմանալի ա էտ ավտոմեքենայի տիրոջ պարագայում: Միանգամից հանեց բոլոր փաստաթղթերը տվեց ու սկսեց համոզել գայիշնիկին, որ` լավ էլի մի գրի: Էս գայիշնիկը ասում ա` արդեն գրել եմ, ասում ա ` լավ էլի մի գրի: Էս ասում ա չեմ կարա` խախտում ես արել, էս վարորդը ինչ ասի, որ լավ լինի ..”կապիտան ջան, չէի հասցրել խախտումը անեի արդեն կանգնացրիր”: Շարունակել կարդալ

Advertisements

Ռեինկարնացիա

ԱՌԱՎՈՏ ԿԱՆՈՒՂ

Վաղուց մարդու երես չէի տեսել, ոնց կասեին հայ հայրենասերները մարդամեջ չէի մտել` դե գործնականը չհաշված, էն գործ ա, էս գործ չի, ոչ էլ գործընկերություն ա` ընկերություն ա, ծանոթություն ու տենց էլի տարբեր լիքը բաներ: Վերջը: Երեկ էտ բացը ոնց կարայի ու ոնց չէի կարա լրացրեցի: Առավոտ կանուղ` էլի հայրենասիրական բառ ա, դուրս եկա տնից, արդեն մոռացված ավանդույթի համաձայն թափառեցի իմ սիրած Երևանի իմ սիրած փողոցներում, տեսա մի քանի էն լռիվ անիմաստ ծանոթներին, էն որ չգիտես ինչ հարցնես, որովհետև իրան ինչ գիտես իր ա կյանքում բան չի փոխվել ու իր ա համար էլ քո կյանքում բան չի փոխվել:  Ու էլի տենց դանդաղ սահելով շարունակեցի ճանապարհս: Նստեցի Կազիրյոկ կաֆեյում, լսեցի կողքի սեղանին նստած մտավոՌականների խոսակցությունները` ակամա: Չգիտեմ ինչի սովետական բաժակով տված, սովետահայ համով ու գարուց, առանց շաքարի կոֆեյի համար տվեցի 600 դրամ: Տենց: Հետո տեսա ոչ էնքան անկապ ծանոթներիցս մեկին, որի հետը խոսալու բան ունեի, գնացինք չգիտեմ ինչի Մանումենտ, նստեցինք էտ չյոռտվը կալիսոն, զակալիսիցա եղանք, խոսացինք, կերանք մի բաժակը ` 30 դրամանոց բուդի-ադի պոպ-կոռն, էշ էշ իջանք կասկադի էն աաամենավերևը ու էշ-էշ.. Շարունակել կարդալ

By LevArt Posted in CITY

Զուգահեռ Հայաստաններ

Գիշերային կյանքը Երևանում արդեն մի երկու տարիա նենց ոչինչ, լավ էլ կա: Իհարկե, եվրոպա չի ոչնչով ու ոչ մի առումով, բայց կլուբային կյանքը ինչ-որ չափով ձևավորվել ա, ճիշտա շատ անհասկանալի մարդիկ էլ են գալիս մեկ-մեկ, բայց ամեն դեպքում: Հիմա ինչ էի ուզում ասեի: Երբ գնում ես կլուբ, սկսում ես տեսնել ակնհայտ, թե դու ինչքաան զուգահեռ Հայաստանում ես ապրում: Որովհետև կոնտրատսը էնքան մեծ ա ու էնքան շատ, որ էլ չասած: Ասենք գնացեք համալսարանի ու երիտասարդականի շրջանում մի հատ պտտվեք ու հետո երեկոյան ուրբաթ կամ շաբաթ օրը , մտեք կլուբ կամ մնացյալ օրերին Պուշկինի ու Փապեցուէտ հատվածի փաբերը: Ոնց որ տարբեր մոլորակներ լինի, մարդկային տեսակների, հագուստի, մտածելակերպի առումով:  Հենց էս վերջինն էլ պայմանավորում ա ամեն ինչ: Ուղղակի, ինչպես Հայաստանում ամեն բան, ստեղ էլ ուռճացվում ա ամեն ինչ: Տձև ձևերա ստանում: Օրինակ Հյուսիսայի պողոտայի տակը երեք ակումբ կա: Մեկը that place-ը, ուղիղ դիմացը iBar-ը, սրա կողքն էլ Iceberg-ը , եթե չեմ սխալվում: That Place-ում հիմնականում պարսիկներ են կամ պարսկահայեր գումարած ինչ-որ տոկոս հայերի ու արտասահմանցիների: iBar պարսկահայ, պարսիկ ու արտասահմանցի համարյա չի մտնում: Այստեղ գլամուրային ժողովուրդն ա, այսպես ասած կլուբային կյանքի էլիտար հատվածը, որ կյանքում չի գնա ասենք  That Place  չէ, բայց այսենք Traffic, էլ չեմ ասում Stoyka-ի մասին: Դե Iceberg-ն էլ այսպես ասած քյառթուների կլուբնա, ռաբիզները, որի դեմը վեչնո իրար մռութ են ջարդում ու ինչ-որ մեկը կլուբից դուրս կանգնած բացում ա ավտոյի դռները քոքում ա Թաթուլին ու չգիտես ինչի ակումբից դուրս իր ա համար իր ա ավտոյի մեջ ա տժժում ու նենց, որ դե բնականաբար գետնի տակն ա արձագանքում ա` բոլորը լսում են:  Ու էս երեք  կլուբերն էլ մեր սոցիալական, հասարակական տարբեր շերտեր են , եթե ուզում ես իմանալ ինչ տեսակի երիտասարդություն կա Երևանում իջնում ես Հյուսիսայինի տակը մի կես ժամ պտտվում ես կլուբերով` իհարկե, եթե քեզ թողնեն մտնես` /ֆեյսկանտռոլը անցնես/ ու մոտավորապես կարող ես պատկերացում կազմել, հետո մյուս օրն էլ գնում շրջում ես համալսարանների կողքերով ու արդեն գիտես ովքեր են ու ինչ են մեր երիտասարդությունն ու երիտասարդները: Իմ համար տենց պատնեշներ Շարունակել կարդալ

100 մանեթնոց մառոժնվի

Էսօր մտել եմ սուպերմարկետ: Մեծ տառերով գրածա սուպերմարկետ:Ու նենց ա, որ քաղաքի ամենակենտրոնի սուպերմարկետա, դռները սենսորային համակարգով բացվում-փակվում են, զամբյուղով կարող ես առևտուրդ անել : Մի խոսքով, ասածս ինչ ա, որ էն կոպերատիվ սուպերմարկետներից չի էլի, որ 700 դրամանոց փչելիքով են գրել, որովհետև լսել են, որ էտ լավ բանա էտ սուպերը մարկետի հետ: Մի հատիկ 20 կոպեկանոց պաղպաղակ եմ գնել, որի համար խանութի դրսից մի տասնհինգ մետր հեռավորության վրա սառնարան ա դրված: Սառնարանի կողքը մի հատ աղջիկա նստած, էս աղջիկը պաղպաղակի հետ վարվում ա նենց, ոնց որ ադրբեջանցին հայի կամ թուրքը խոզի մսի հետ: Քիչ ա մնում ոտերով մտնի սառանարանը, ինչ-որ հաշվում ա քանի հատ ա մնացել ու բասկետբոլա խաղում էտ պաղպաղակով: Ոնց որ ինչքան դաժանաբար վարվես էնքան ավելի բարձր աշխատավարձ կստանաս, այ տենց մոտավորապես: Էտ պաղպաղակներից մեկն էլ ինձ ա հասնում: Պարզվում ա, որ պետք ա խանութի ներսում վճարեմ` կասսայում: Գնում եմ կասսա` դրամարկղ հայերեն ասած: Էս աղջիկը էն հատուկ նախատեսված շտրիխ կոդի վրայով անցնումա, ասում ա ` հարյուր դրամ: Հանում տալիս եմ ու մինչև էտ ինքը հանումա Օքյուզ դավթար 40 էջանոց տետրը: Մեջը գրում ա մի հատիկ մառոժնվի` քսան մանեթնոց: Չեմ չափազանցնում: Հենց տենց: Հետո ջնջում ա էս ասում, վայ
Շարունակել կարդալ

By LevArt Posted in CITY

City Rithm. մեկուսացող քաղաքացի

Posted by LevArt

Քաղաքը  վերածնվում է: Այն այսօր  այլևս այն Երևանը չէ: Այն այսօր ձևավորվող մթնոլորտով Երևանն է: Այն գիշերային Երևանն է: Այն բաժանված ու ոչ համասեռ քաղաքն է: Կաստաների բաժանված քաղաքը: Ամենաթողության ու փակ, ինքնամփոփ քաղաքացու քաղաքն է: Երևանը քաղաք է, որը ապրում է զուգահեռ կյանքերով: Իրար չհատվող կյանքերով` իրարից վանվող քաղաքացիներով, սեփական անձը մեկուսացրած մարդկանցով` արդեն մարդով: Աշխարհը մեկուսանում է, մարդը, քաղաքացին մեկուսանում է: Նկատել եք,

grieve-alone

 

 

 

Շարունակել կարդալ