…ու ոչինչ չի մնա

Այն հիշողություններն են մնացել միայն, որոնց համար դողում էի, թե դողում եմ..ու ուրիշ ոչինչ չի մնացել…միայն նրանք, որոնց համար սարսռել ես ու մարդասպանի պատրաստակամությամբ պահպանել մտքում ու զգացել, ինչպես իրականությունդ ես զգում, երբ հյուսվածքներդ են պատռում..զգում ես այնպես, ինչպես միայն ֆիզիկական ցավը կզգաս ու դրանից ավելի իրական ոչինչ մարդկությունը դեռ չի ստեղծել, նրա հազարամյա մշակույթը ֆիզիկական ցավից բացի ավելի ուժեղ ու ավելի զգայուն իրականություն չկարողացավ ստեղծել..քաղաքակրթություններ ընկան ու սլացան առաջ ու դեռ կգնան.. ու դեռ կստեղծեն.. ու դեռ կլռի զարմանքից ամբողջ երկիր մոլորակը… ու մի պահ կկանգնի արևը, թե ուղեծիրը, բայց ոչինչ ավելի իրական չի լինի…ժամանակին, երբ խոսում էիր արմատներիդ, թե արմատներիդ հաստության ու խորության մասին, խոսում էիր միայն, որովհետև ուրիշ ոչինչ ավելի մեծ հպարտություն չէր առաջացնում քան դրանց խորամուխ լինելը, ոչինչ ավելի…հիմա արդեն ոչինչ չի մնացել…ժամանակը խեղդել է ամեն ինչ ամեն օր չապրվող ներկայի մեջ ու միայն ցավը.. ու միայն մի քանի վարկյան այդ իրականությունը զգալու համար…անգամ կախաղան են բարձրանում այդ իրականությունը ապրելու համար…, անգամ

Շարունակել կարդալ

…ժամանակավրեպ

Ես ու Նոր Տարին միշտ իրար սիրել ենք ու միշտ իրար հետ չենք ունեցել: Չգիտեմ, ինչի, ոնց ստացվեց ու երբվանից, բայց ինչ ձմեռ պապը դառավ ընտանիքի անդամ մի տեսակ սկսեցի լոքշանալ, ավելի ճիշտ ուրիշ բաներ սպասել էտ նոր տարուց: Լավ տոնա, մենակ չի դզում մի բան, որ սենց պարտադիր ինչ-որ մարդկանց տուն պետքա գնաս, որ չես ուզում: Դե ես էլ տենց չեմ անում, չեմ գնում ընդեղ ուր չեմ ուզում գնամ: Իսկ նենց ոնց գիտես, էս ընգերոջ տուն շնորհավորելու, էն ընգերոջ տուն շնորհավորելու, ստեղ լակել, ընդեղ լակել…ու

Շարունակել կարդալ

..պոկռտել են առանց ցավազրկելու

գիշեր է, թե գիշերահավասար` այդպես էլ չհիշեցի` ներսիս դատարկությունից էր, թե դատարկված իրականությունից` չգիտեմ…փողոցները ամայի էին, ինչպես ներսս, որ լռել է առժամանակ` կանգնել `չնայած շնչելու ժամանակ չունեմ…ու քայլում եմ դանդաղ…այնպես դանդաղ, որ գիշերային լռության մեջ լսում եմ սեփական շնչառությունս ու զգում եմ, թե ինչ ծանր եմ շնչում, առաջին անգամ այդ ապատիայի մեջ լսում եմ իմ շնչառությունը …հևիհև ու ծանր շունչ Շարունակել կարդալ

…կամրջի վրա

..այն միշտ աչքիս առջև է, երբ պառկում եմ, նստում եմ.. ես նրան երկար չեմ ուզում նայել, որպեսզի զգացողությունը չբթանա անվերջ կրկնությունից…բայց մի օր չէ` հազար անգամ համոզվել եմ, որ ավելի մեծ երջանկություն չեմ զգացել քան այդ տեսնելուց…վերցնում եմ ձեռքս ու շրջում եմ.. Պիկասոյի նկարն  է` “Միայնակ կինը” ու նայում եմ ետևի կողմը…զգում եմ, այն ինչ զգացել եմ հենց այն ժամանակ, երբ առաջին անգամ այն ընկավ ձեռքս, երբ տվեցիր, որպես երաշխիք…երաշխիք կյանքի ու երջանկության, հանուն նրա, ինչի արժե ապրել…զգում եմ նույնը, ինչ այն ժամանակ, երբ ոտքիս տակի հողը այնքան պինդ էր, իսկ մթնոլորտը եռում էր սառնությամբ… Շարունակել կարդալ

…զգում ես

..չես հասկանում, չես մտածում, չես տրամաբանում…ապրում ես դրանով, զգում ես, ինչպես զգում են սառնությունն ու տաքությունը, ինչպես կզգաս, երբ այրեն և գցեն սառուցյալ օվկիանոս, զգում ես շփման նման…զգում ես հոտը ու համը…զգում ես հոտառությամբ ու քիմքով, .սառը, պաղ այդ հրճվանքը, որ թռնում է օդում, հիացումը, որ քամու հետ գալիս է …մեեղմ ու սառը այդ քամին, որ հպվում է քեզ ու փշաքաղվում ես..ինչպես էլեկտական հոսանքից…որ մարմինդ վերածնվում է, ինչպես արևի շողերը, որ թափանցում են մոխրագույն ու մի տեսակ բաց կապույտ ամպերի ու մթնոլորտի ետևից,…ինչպես հորիզոնը, որ միշտ ներդաշնակում է ամեն ինչ ու չես հասկանում…զգում ես…զգում ես աշխարհի, տիեզերքի անսահմանությունն ու էներգետիկան…հավերժ անկանգ այդ մթնոլոտը Շարունակել կարդալ

..զսպաշապիկ

Երեք տեղից կապել` ոտքերդ, ձեռքերդ ու նաև բերանդ` մասամբ…դիմացիդ պատուհանը սպիտակ սավվանով ծածկված է, որ արևի լույսը չընկնի աչքերիդ, որ չտեսնես արևի լույս ու ինչ-որ թռչունի, որ թռչում է դեպի ապագա կամ վերադառնում է ապագայից դեպի կիսամութ պատուհաններ, որ դու էլ չթռչես, որովհետև հայտարարված գիժ ես…ինքնասպան լինելուդ հնարավորությունը գնահատվում է 70 տոկոս…որ դու էլ չթռչես մտքիցդ այն կողմ, որ ապագան նույնքան մշուշոտ լինի, որքան սավանից ներս թափանցող հնարավոր արևի լույսը..սենյակը ամբողջությամբ դատարկ է` սպիտակ, սառը պատերով, առաստաղին խոնավության հետքերն են` դժոխքից եկած նախշաձևերով, այդտեղ մնացածների անդարձելի հիշողություններով, որ գամվել են ոչ միայն նրանց հոգու, այլ նաև այդ սենյակի ողջ մթնոլորտում..ուրիշ ոչինչ չկա…ոչինչ` որ քեզ չվնասես…ոչինչ, բացի այդ հիշողություններից, որ պտտվում են այդ ահասարսուռ Շարունակել կարդալ

..ամառը աշնան նման

Posted by LevArt

Աշունը անցել էր վաղուց, էտ աշունին շատ եմ սիրում…միշտ նենց բաներա զգացնել տալիս, որ էս անդուր ու անտաշ ամռանը մեջտեղից ճղվես չես զգա…աշունը չէր անցել ու սահում էի, ուրվական էի,, մատրիցա էի, տիեզերք էի, կրակ էի, մարում էի, վառվում էի ապրում էի նենց բաներ էի զգում, ուզում, ձգտում ու տենց…միշտ աշնանը զգում եմ, ուզում ու ձգտում…էս աշխարհից գնում եմ մի երկու ամսով հանգստանալու..հիշում ես?..ինձ եմ հարցնում, որովհետև մենակ ես եմ հիշում, էն տերևը, որ չէի ուզում տրորեի, կանգնել էի կողքը նայում էի, նայում էի ու սահեցի, ոնց որ պահի տակ թռա վրով սահելով…որ չճխլեմ…որովհետև էտ տերևը ընդեղ էր, որտեղ գնում եմ համբուրվելու…4-րդ աստիճանից միիի քիչ էն կողմ դռան դիմաց Շարունակել կարդալ

…այնը

Posted by LevArt

Սրտապնդվելես…սիրտդ պնդվելա…տվելես պնդելու, որ սիրտա…վերջին անգամ ես փորձել ու պնդել են` գին չունի…անգին չի, գնվողա` առուծախ են անում, ընտրում են, փորձում են, որոշում են` պետքա, թե հիմա էն ավելիա պետք…քամել են մինչև վերջին կաթիլը` արյունդ… շփող արյունդ, որ վերջին պոռթկումն է տալիս այդքան կրքով, այդքան այրված, այդքան պիինդ…այնտեղ չի…այնտեղ է որտեղից հետո ետ դարձի ճանապարհը առաջ գնալն է…թվում էր` հերիքա…հերիք է արյունը կորցնող սրտի վերջին ձայները, վերջին հոգոցը, վերջին Շարունակել կարդալ

..կախվել էի էսօր առավոտյան

Կախվել եմ էսօր առավոտյան…դեռ 5:30 էր…այդ խորհրդանշական 5:30-ը…մթին տվող մոխրագույնը  միախառնված սարսափեցնող, բայց ներդաշնակ մթին տվող կապույտի հետ…քամին էլ էր կապույտ, բայց սպիտակին տվող, սահում էր… սահուն էր ու սահում էր ողջ մարմնովս…զգում էի սառնությունը, որ ջերմացնում էր….… զգացմունքիս սառնությունը, որ վառում էր լավայի պես…որ այրում էր ու փոշիացնում անգամ մոխիրը…կախվում էի էսօր առավոտյան…երբ Շարունակել կարդալ

Կծվահամ, դառը ու մի փոքր սև շոկոլադի համով

Posted by LevArt

Գիշերը դզզզում է ականջիս տակ…արդեն վաղուց հասկացել եմ, որ գիշերը դզզզում է ու նրա դզզզոցը խառտում է միտքը….դզզզզզզզզզզզզզ….ու սպասումս արդեն խեղդում է ոչ թե անքնության պատճառով, այլ սպասման…չեմ կարողանում տարբերել հեռավորության և մոտիկության տարբերությունը մինչև կիրքը չի խեղդում…պարանոցիս փաթաթված լարի պես…խեղդում է….այնպես, որ վարկյան առաջ կսպանես ամեն ինչ, միայն գրկես սպասվածը…գրկես ու պատեպատ տաս, որ լսես բոլոր ձայները, կլանես բոլոր էմոցիաները, զգաս հոտը…որ ոչ միայն մարմինը, այլ նաև Շարունակել կարդալ