Դավայ աղջի հլը առաջ ընգի

Ով է տեսել` Давай поженимся  հաղորդման հայկական տարբերակը: Ով տեսել է ինձ կհասկանա: Նման խայատառակություն էլի եղել է, բայց նման խայտառակությունն այսքան ակնհայտ չի եղել, մասնավորապես, նոր ձևավորված ոչ վատ ծրագրային քաղաքականությամբ ATV հեռուստաընկերությամբ, որ աչքի էր ընկնում լավ թե վատ բայց մի փոքր նորարարական մոտեցմամբ, հաղորդումների թարմությամբ, երիտասարդների ներգրավմամբ: Բայց էս խնամախոսություն է ինչ է: Էս ինչ ա: Նայում ես ու առաջին հարցը, որ առաջանում է սա է: Նախ սկսենք հաղորդավարներից: Ինչի է Սոֆի Դևոյանը ոչ հայերեն, ոչ էլ ռուսերեն խոսում: Ինչի անիմաստ, անկապ մտքին ինչ փչում հարցնում: Ինչի է եթերում իրեն երևակայում, փոխանակ հաղորդումը վարի: Ինչի այն երրորդ հոգեբանին խոսելու հնարավորություն չեն տալիս, ինչի է կարծեմ Ջեմման, խոսում այնպես, ինչպես իր խոհանոցում կխոսեր իր աղջկա հետ` ամեն դեպքում եթերում է: Բայց Ջեմման այստեղ չարյաց փոքրագույնն է` Շարունակել կարդալ

Advertisements