New Project

New Project. Words

New Project. Words

ԲԱՌԵՐ. ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ…սա միայն բառեր չեն: Առհասարակ բառը յուրահատուկ ունակություն ունի: Այն հատկություն ունի կիրառվել հենց այնպես, ինչպես մենք ենք ուզում: Բառերի անթաքույց հակաիմաստներ, կիրառման կամայականություն, ծննդաբանություն: Ինչպես ենք օգտագործում բառը, որ փոխվում է իմաստը: Բառի ուժը մեր ձեռքերում: ԲԱՌԵՐ  ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

8 comments on “New Project

  1. Սկսեմ ամենապարզունակից. տանել չեմ կարողանում “շատ” բառը: Զգացեք տարբերությունը “Ես քեզ սիրում եմ” և “Ես քեզ շատ եմ սիրում”: Մի բառի տարբերությամբ այս նույն նախադասություն օգտագործում ենք իրարից կտրուկ տարբերվող իրավիճակներում: Սիրելիին սեր խոստովանելիս առանց “շատ”-ի, իսկ երբ խոսն ընկերոջ մասին է, ով պիտի հանկարծ ուրիշ բան չմտածի, խցկում եմ “շատ” բառը ու երանգը փոխվում է: Անթիվ օրինակներ կան, բայց իմ կարծիքով, մի բան հաստատ է. կան բաներ, որ շատ ու քիչ չեն լինում, դրանք լինում կամ չեն լինում… հատկապես սերը:

  2. Ես ատում եմ, երբ մարդիկ հասկացության փոխարեն օգտագործում են հասկացողություն բառը: Բոլորին նխտիր նկտողություն եմ անում, միևնույն է` մի կյանքը չի հերիքի ուղղելու համար այդ տարածված սխալը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s