Խնձոր. կարմիր, էյփլ, ադաթավոր

Խնձորները  տարբեր են լինում: Օրինակ կծած խնձոր կա, որն ասոցացվում է հիշատակի արժանի Սթիվ Ջոբսի հետ: Կարկուտի խփած կանաչ խնձոր կա, որ , ինչպես ասում է մեր հարևան Յուրիկ ձյաձյան “հորս գներն ա վրեն”: Կա կարմիր խնձոր, որը ասոցացվում է աղջկա օրգանական գոյացության լինել-չլինելու հետ: Կծած խնձորը`որպես հայտնի բրենդ նույնիսկ երազանք է: Սեղանին դրված մրգի տեսքով…զզվող եմ, ուրիշի կծածը չեմ ուտի: Ինձ համար չկծած կարմիր խնձորը նորմալ ուտելու միրգ է:  Առանց չափազանցության: Ես բոլոր խնձորներից հենց կարմիր խնձորն եմ սիրում: Ու այդ խնձորի ֆետիշացումը, ինձ, անկեղծ, հիստերիայի մեջ է գցում: Այնպես, որ չզսպեմ իմ ներսի բոլոր անմշակ  սովորույթներն  ու չսեղմեմ լեզվի արգելակները: Ինձ զայրացնում է ոչ թե այդ ավանդույթը որպես այդպիսին: Այլ դրան տրված կարևորությունը` ըստ էության: Որքան նագլիություն է պետք /չգիտեմ հայերեն տարբերակը/, որպեսզի աղջկա բարոյականությունը չափվի սրանով: Որքան մարդը պետք է անարժան լինի, նրա ապրած կյանքը անարժեք, նրա հոգին ու մարմինը անկարևոր, որպեսզի կարմիր խնձորը որոշի քո սիրելի աղջիկը` “լավն է”, թե “վատը”: Կուսաթաղանթի պաշտամունքի համար գուցե Երևանի կենտրոնում մի նստավայր կառուցենք: Գնանք մոտը մոմ վառենք: Խնդրենք, որ նա մեր գլխից անպակաս լինի և նրա պլազմային բաղադրությունը միշտ մեր գլխի վերևում: Խնձորն էլ կարելի է մեռոնի մեջ օրհնել ոսկյա շղթայի վրա անցկացնել ու կախել մեր պարանոցին: Սա ծիծաղելի է  բոլոր դարերի համար: Ոչ միայն նանոտեխնոլոգիաների, այլ թագավորական բալերի վուալների: Ծիծաղելի է նաև, որ կարմիր խնձորը չընդունողներին ասում են առաջադեմ, եվրոպական արժեքների կրող ու կռիվ են տալիս ազգապահպանության շուրջ մղձավանջային մտքերով: Ծիծաղելի խնձորի պատմություն է.. երբ նորապասկաները առաջին գիշերից հետո  բաժանվում են, որովհետև հայերի ասստված կուսաթաղանթը ներկա չէր նրանց երջանկության  անդրանիկ օրվան: Լքել էր: Նեղանում են ու բաժանվում: Համարելով` ուրեմն օրհնված չէ նրանց համատեղ կյանքը: Այս համատարած տգիտությունն ու տկարահոգությունը մի ամբողջ ազգի դարձրել է կիսահիվանդ: Տղաները կիսահիվանդ են, որովհետև դա ստիպված են անել միայն մարմնավաճառների կամ “անբարո” աղջիկների հետ: Դրա համար կամ գումար է պետք կամ հմայք ու լավ բառապաշար:  Այդ պատճառով մարտյան կատուների պես ամբողջ օրը փողոցներում ու ակումբներում ընկած լեզուները կախ գցած պտտվում են ու չեն կարողանում լավ ժամանակ անցկացնել: Այնքան չեն շփվել աղջիկների հետ, որ նույնիսկ կարգին ծանոթանալու ձև չգիտեն, ստրատեգիա չունեն ու միայն անտաշ հայացքներով ու բառերով են մոտենում: Աղջիկներն էլ կարգին աղջիկ մնալու տառապանքների տակ ամբողջ օրը ցույց են տալիս, որ իրենք կույս են: Եթե բարևում ես` ուրեմն ուզում ես: Եթե ուզում ես` ինքը կույս է: Այդպիսին մնալու է մինչև կյանքի վերջ: Իսկ կյանքի վերջը Շարունակել կարդալ

Advertisements