Զուգահեռ Հայաստաններ

Գիշերային կյանքը Երևանում արդեն մի երկու տարիա նենց ոչինչ, լավ էլ կա: Իհարկե, եվրոպա չի ոչնչով ու ոչ մի առումով, բայց կլուբային կյանքը ինչ-որ չափով ձևավորվել ա, ճիշտա շատ անհասկանալի մարդիկ էլ են գալիս մեկ-մեկ, բայց ամեն դեպքում: Հիմա ինչ էի ուզում ասեի: Երբ գնում ես կլուբ, սկսում ես տեսնել ակնհայտ, թե դու ինչքաան զուգահեռ Հայաստանում ես ապրում: Որովհետև կոնտրատսը էնքան մեծ ա ու էնքան շատ, որ էլ չասած: Ասենք գնացեք համալսարանի ու երիտասարդականի շրջանում մի հատ պտտվեք ու հետո երեկոյան ուրբաթ կամ շաբաթ օրը , մտեք կլուբ կամ մնացյալ օրերին Պուշկինի ու Փապեցուէտ հատվածի փաբերը: Ոնց որ տարբեր մոլորակներ լինի, մարդկային տեսակների, հագուստի, մտածելակերպի առումով:  Հենց էս վերջինն էլ պայմանավորում ա ամեն ինչ: Ուղղակի, ինչպես Հայաստանում ամեն բան, ստեղ էլ ուռճացվում ա ամեն ինչ: Տձև ձևերա ստանում: Օրինակ Հյուսիսայի պողոտայի տակը երեք ակումբ կա: Մեկը that place-ը, ուղիղ դիմացը iBar-ը, սրա կողքն էլ Iceberg-ը , եթե չեմ սխալվում: That Place-ում հիմնականում պարսիկներ են կամ պարսկահայեր գումարած ինչ-որ տոկոս հայերի ու արտասահմանցիների: iBar պարսկահայ, պարսիկ ու արտասահմանցի համարյա չի մտնում: Այստեղ գլամուրային ժողովուրդն ա, այսպես ասած կլուբային կյանքի էլիտար հատվածը, որ կյանքում չի գնա ասենք  That Place  չէ, բայց այսենք Traffic, էլ չեմ ասում Stoyka-ի մասին: Դե Iceberg-ն էլ այսպես ասած քյառթուների կլուբնա, ռաբիզները, որի դեմը վեչնո իրար մռութ են ջարդում ու ինչ-որ մեկը կլուբից դուրս կանգնած բացում ա ավտոյի դռները քոքում ա Թաթուլին ու չգիտես ինչի ակումբից դուրս իր ա համար իր ա ավտոյի մեջ ա տժժում ու նենց, որ դե բնականաբար գետնի տակն ա արձագանքում ա` բոլորը լսում են:  Ու էս երեք  կլուբերն էլ մեր սոցիալական, հասարակական տարբեր շերտեր են , եթե ուզում ես իմանալ ինչ տեսակի երիտասարդություն կա Երևանում իջնում ես Հյուսիսայինի տակը մի կես ժամ պտտվում ես կլուբերով` իհարկե, եթե քեզ թողնեն մտնես` /ֆեյսկանտռոլը անցնես/ ու մոտավորապես կարող ես պատկերացում կազմել, հետո մյուս օրն էլ գնում շրջում ես համալսարանների կողքերով ու արդեն գիտես ովքեր են ու ինչ են մեր երիտասարդությունն ու երիտասարդները: Իմ համար տենց պատնեշներ Շարունակել կարդալ

City Rithm. մեկուսացող քաղաքացի

Posted by LevArt

Քաղաքը  վերածնվում է: Այն այսօր  այլևս այն Երևանը չէ: Այն այսօր ձևավորվող մթնոլորտով Երևանն է: Այն գիշերային Երևանն է: Այն բաժանված ու ոչ համասեռ քաղաքն է: Կաստաների բաժանված քաղաքը: Ամենաթողության ու փակ, ինքնամփոփ քաղաքացու քաղաքն է: Երևանը քաղաք է, որը ապրում է զուգահեռ կյանքերով: Իրար չհատվող կյանքերով` իրարից վանվող քաղաքացիներով, սեփական անձը մեկուսացրած մարդկանցով` արդեն մարդով: Աշխարհը մեկուսանում է, մարդը, քաղաքացին մեկուսանում է: Նկատել եք,

grieve-alone

 

 

 

Շարունակել կարդալ