Պոռնոներխուժում.խնամված դեմք, թե մերկ հետույք

Porno Supermarket

Porno Supermarket

Posted by LevArt

Ինչպես վերաբերել պոռնոյին: Այն հոգով ուժեղների, թե թույլերի թուլությունն է: Այն մասս-մշակույթ է, թե կյանքի արտացոլման մասս-սուբկուլտուրա: Այս հարցերի պատասխաանը տվող չկա: Բայց որ պոռնոգրաֆիան շատ նման է մեր ընտրություններին` անխոս: Երբեք իմ ընկերների կամ ծանոթների շրջանում չեմ լսել, որ ընտրեն իշխող կուսակցությանը, սակայն միշտ ընտրությունների արդյունքում հաղթում է ճնշող մեծամասնությամբ հենց իշխող կուսակցությունը: Եվ առանց կեղծիքի մասս-արտադրության: Այն պահից ինչ պոռնոգրաֆիան դարձավ մասսայական նաև ի շնորհիվ ինտերնետի, երբ այն դարձավ մասսայական սպառման ապրանք` առանց ըստ էության  արգելքների…բոլորը դարձան դրա սպառողը` ուղղակի ինտելեկտուալ զզվանքով, ծիծաղով, հետաքրքրությամբ արդարացվող, ֆանտազիայի պակասը լրացնողի կեցվածքով, ինտելեկտուալ արհամարհանքով: Բայց բոլորը դարձան սպառող…անկախ նրանից, թե այսօր սպառողական է հասարակությունը, թե ոչ: Այն մասս-կուլտուրան դարձրեց մասս-անթաքույց, մասս-անտիպը` դարձրեց հրապարակային պոեմ: Անգամ Հայաստանում և անգամ Չարենցը դարձավ հոմոսեքսուալ կամ բի-սեքսուալ, ինչը իրականում էական չէ: Torno1Պոռնոն թոթափեց իրականության մասին անիրական ձևով պատմելու սինդրոմը: Այն ցույց տվեց մարդու բնազդային միակցությունը ֆիզիլոգիական հաճույքին: Այն շոկի ենթարկեց մշակույթը` նաև մարդու ապրելու: Պոռնոն դեմ տվեց բոլորին իր հաստ առնանդամը ու ցույց տվեց մշակույթի` արդեն չորացած արգանդը, նրա ճգնող ու ճկվող ճգնաժամը: Շարունակել կարդալ