ՏԵՔՍՏ. տաքություն ունեցող լույս

Posted by LevArt

Համր պատասխաններ, բարձրաձայն տրված հարցերին…համրություն, ինտոնացիա, լսողության կորուստ, թե հնարավորություն չլսել  լսածը…այս ամենի հետ մեկտեղ պաղ, լուռ չստացված մի հեգնանք…տաքացող հեգնանք, ամեն ինչի պատրաստ հեգնանք…և ինչ եղավ հետո…ոչինչ ու պինչ ու ցտեսություն…ավտոմեքենաների անաղմուկ երթ, քրքիջների համր բերաններ ու լռություն…սպասվածին ծալած երջանկություն ու լուսավոր մի կետ…հազարի մեջից աչքերդ ծակող լույս, առավոտ լուսո, թքած արեգակ

42-16111181

Շարունակել կարդալ

City Rithm. մեկուսացող քաղաքացի

Posted by LevArt

Քաղաքը  վերածնվում է: Այն այսօր  այլևս այն Երևանը չէ: Այն այսօր ձևավորվող մթնոլորտով Երևանն է: Այն գիշերային Երևանն է: Այն բաժանված ու ոչ համասեռ քաղաքն է: Կաստաների բաժանված քաղաքը: Ամենաթողության ու փակ, ինքնամփոփ քաղաքացու քաղաքն է: Երևանը քաղաք է, որը ապրում է զուգահեռ կյանքերով: Իրար չհատվող կյանքերով` իրարից վանվող քաղաքացիներով, սեփական անձը մեկուսացրած մարդկանցով` արդեն մարդով: Աշխարհը մեկուսանում է, մարդը, քաղաքացին մեկուսանում է: Նկատել եք,

grieve-alone

 

 

 

Շարունակել կարդալ

Գարեջուր, ծխախոտ, լեսբուհի (part 2)

Posted by LevArt

…..բացեցի մի հատ թույն ռեստորան էր, գետի ափին, արդեն մթնում էր, մի խոսքով` մոմերով բանով..շատ սիրուն էր ամեն ինչ,շատ տարօրինակ էր իմ համար` առաջին անգամ սենց ինձ էն աղջիկների նման զգացի, էն.. սենց ես կին եմ, ես թույլ եմ, ես պաշտպանության կարիք էլ չունենամ ինչ-որ մեկը պետք ա ինձ պաշտպանի…մի խոսքով, ամեն ինչ շատ լավ էր…կերանք,խմեցինք…ինքն էլ շատ էր պատրաստվել..չնայած անեկդոտ պատմող չէր, բայց էդ օրվա խաթր երևի մի 100 հատ անեկդոտ պատմեց.. ջութակահար եկավ մեր համար բան նվագեց…ինձ տանգոյի հրավիրեց, բայց ես ինչ տանգո Շարունակել կարդալ

Պոռնոներխուժում.խնամված դեմք, թե մերկ հետույք

Porno Supermarket

Porno Supermarket

Posted by LevArt

Ինչպես վերաբերել պոռնոյին: Այն հոգով ուժեղների, թե թույլերի թուլությունն է: Այն մասս-մշակույթ է, թե կյանքի արտացոլման մասս-սուբկուլտուրա: Այս հարցերի պատասխաանը տվող չկա: Բայց որ պոռնոգրաֆիան շատ նման է մեր ընտրություններին` անխոս: Երբեք իմ ընկերների կամ ծանոթների շրջանում չեմ լսել, որ ընտրեն իշխող կուսակցությանը, սակայն միշտ ընտրությունների արդյունքում հաղթում է ճնշող մեծամասնությամբ հենց իշխող կուսակցությունը: Եվ առանց կեղծիքի մասս-արտադրության: Այն պահից ինչ պոռնոգրաֆիան դարձավ մասսայական նաև ի շնորհիվ ինտերնետի, երբ այն դարձավ մասսայական սպառման ապրանք` առանց ըստ էության  արգելքների…բոլորը դարձան դրա սպառողը` ուղղակի ինտելեկտուալ զզվանքով, ծիծաղով, հետաքրքրությամբ արդարացվող, ֆանտազիայի պակասը լրացնողի կեցվածքով, ինտելեկտուալ արհամարհանքով: Բայց բոլորը դարձան սպառող…անկախ նրանից, թե այսօր սպառողական է հասարակությունը, թե ոչ: Այն մասս-կուլտուրան դարձրեց մասս-անթաքույց, մասս-անտիպը` դարձրեց հրապարակային պոեմ: Անգամ Հայաստանում և անգամ Չարենցը դարձավ հոմոսեքսուալ կամ բի-սեքսուալ, ինչը իրականում էական չէ: Torno1Պոռնոն թոթափեց իրականության մասին անիրական ձևով պատմելու սինդրոմը: Այն ցույց տվեց մարդու բնազդային միակցությունը ֆիզիլոգիական հաճույքին: Այն շոկի ենթարկեց մշակույթը` նաև մարդու ապրելու: Պոռնոն դեմ տվեց բոլորին իր հաստ առնանդամը ու ցույց տվեց մշակույթի` արդեն չորացած արգանդը, նրա ճգնող ու ճկվող ճգնաժամը: Շարունակել կարդալ